Կոռուպցիոն չարաշահումներ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում

27/08/2020 schedule14:30

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայոց Արքաների դամբարանի հետազոտում» ծրագրի շրջանակներում թվով 6 անձանց մասով ապրիլ- հունիս ամիսների համար սահմանել է ամսական աշխատավարձ և նրանցից 3-ին գործուղել  Արագածոտնի մարզ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ նրանց հատկացնելով նաև վարձակալած տրանսպորտային միջոց՝ ամեն  օրվա համար վճարելով 16.700 ՀՀ դրամ վարձավճար և տրամադրելով 15լ բենզին:

Պարզվել է, որ չնայած միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված գիտական հաշվետվությանը դրական եզրակացություն է տվել 2018թ. մայիսի 29-ին, սակայն ՊՈԱԿ-ը միայն 2018թ. հունիսին է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն հայտ ներկայացրել հուշահամալիրում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման թույլտվության համար, ինչի հիմքով 2018թ. հունիսի 15-ին ՊՈԱԿ-ին տրվել է թույլտվություն: Բացի այդ, ըստ առկա փաստաթղթերի, Աղձքի հուշարձանի տարածքում մայիս, հունիս ամիսներին պեղումներ չեն կատարվել:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործընթացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Պարզվել է, որ Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում պեղումներ իրականացնելու նպատակով 2018թ. հունվարի 30-ի պայմանագրով ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 15 մլն ՀՀ դրամ սուբսիդիա:

Գրեթե նույն ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեից համապատասխան պայմանագրով ՊՈԱԿ-ին, որպես  դրամաշնորհ, հատկացվել է ևս 12 մլն ՀՀ դրամ գումար:

Դրանց հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենը «Հայոց Արքաների դամբարանի հետազոտում» ծրագրի շրջանակներում թվով 6 անձանց մասով նույն թվականի ապրիլ- հունիս ամիսների համար սահմանել է ամսական աշխատավարձ և նրանցից 3-ին գործուղել ՀՀ Արագածոտնի մարզ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարելու նպատակով՝ նրանց հատկացնելով նաև վարձակալած տրանսպորտային միջոց՝ ամեն  օրվա համար վճարելով 16.700 ՀՀ դրամ վարձավճար և տրամադրելով 15լ բենզին:

Պարզվել է, որ չնայած միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված գիտական հաշվետվությանը դրական եզրակացություն է տվել 2018թ. մայիսի 29-ին, սակայն ՊՈԱԿ-ը միայն 2018թ. հունիսին է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն հայտ ներկայացրել հուշահամալիրում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման թույլտվության համար, ինչի հիմքով 2018թ. հունիսի 15-ին ՊՈԱԿ-ին տրվել է թույլտվություն: Բացի այդ, ըստ առկա փաստաթղթերի, Աղձքի հուշարձանի տարածքում մայիս, հունիս ամիսներին պեղումներ չեն կատարվել:

Փաստորեն, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով 2018թ. ապրիլից հունիս ամիսներին «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու թույլտվություն չունենալու, ինչպես նաև նույն ժամանակաշրջանում փաստացի պեղումներ չկատարելու հանգամանքը, կազմել են առերևույթ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր և պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից յուրացման ձևով ենթադրաբար հափշտակել առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 9.000.000 ՀՀ դրամ՝ հավելավճարի, գործուղման ծախսերի, տրանսպորտային միջոցի վարձակալության, բենզինի, ինչպես նաև բանվորներին որպես աշխատավարձ դուրս գրելու միջոցով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված աշխատակիցներին գիշերավարձի և օրապահիկի համար կատարված վճարումներն իրականացվել են առանց հիմնավորող փաստաթղթերի: Իսկ գործուղումների ընթացքում վարձակալած տրանսպորտային միջոցին յուրաքանչյուր օրվա համար 15լ բենզին տրամադրելու հանգամանքը վկայում է, որ աշխատակիցները նույն օրը վերադարձել են աշխատանքի հիմնական վայր, ինչի պայմաններում նրանց չպետք է տրվեին գիշերավարձի և օրապահիկի համար նախատեսված գումարները:

Բացի այդ, ԿԳՄՍ նախարարության կողմից ՊՈԱԿ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում պարզվել է, որ 2015-2018թթ. «Աղձքում» պեղումների համար պետական բյուջեից հատկացված միջոցներից «որպես այլ մասնագիտական ծառայությունների, այլ ծառայությունների և ապրանքների ձեռքբերում» տողերից պակաս վճարված 11.6 մլն ՀՀ դրամն ուղղվել է ծառայողական գործուղումներին և ավտոմեքենաների վարձակալություններին: Ընդ որում, ներքին աուդիտը պեղումների գործընթացի արդյունավետությունը համարել է խնդրահարույց՝ աշխատանքային խմբում համապատասխան մասնագետների բացակայության պատճառաբանությամբ:  

Այսինքն՝ նախարարության և կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք, անտեսելով պեղումների համար հատկացված միջոցների փաստացի կատարված ծախսերի անհամապատասխանությունը նախահաշվին, պեղումների համար կարևոր մասնագիտական ծառայությունների համար հատկացված 11.6 մլն ՀՀ դրամի միջոցները պետական բյուջե վերադարձնելու փոխարեն ուղղել են արշավախմբի անդամների փոխադրումներին և ծառայողական գործուղումներին, թեև դրանց համար  արդեն իսկ հատկացված են եղել ֆինանսական միջոցներ: Բացի այդ, արշավախումբը համապատասխան մասնագետներով համալրված չլինելու պայմաններում ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքներն ընդունել են որպես պատշաճ կատարված պարտավորություն՝ պետությանը պատճառելով նույնքան վնաս:

Ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված՝ առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
1034 դիտում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի