Խորապես անհանգստացած ենք եւ ամեն ինչ անում ենք մեր ռազմագերիների հայրենիք վերադարձի համար. աշխատանքային խմբի ղեկավար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել Ադրբեջանում օրեր առաջ գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Ալավերդյանին տեսակցելու հետ կապված տեղեկություն դեռ չունեն, բայց հնարավոր է՝ առաջիկայում ունենան:

Նախօրեին՝ երեկոյան, ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը:

Լեւոն Այվազյանը, ըստ տարածված հաղորդագրության, ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարին հայտնել էր ՀՀ ՊՆ մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի եւ դրանց բովանդակության առնչությամբ, ինչը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին  հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, նրա ուշադրությունը հրավիրել ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող Գուրգեն Ալավերդյանի տեսաուղերձին՝ ընդգծելով, որ այն միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում՝ նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:

Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար գնդապետ Մանուչարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են՝ հայ սպայի կարգավիճակը ճշտելու, նրա ճակատագիրը հասկանալու համար: «Հանձնաժողովը համագործակցում է ե՛ւ Մինսկի խմբի համանախագահության հետ, ե՛ւ Կարմիր խաչի հետ, որպեսզի կարողանա շուտափույթ լուծել մեր ռազմագերիների վերադարձի հարցը: Դա համար առաջին խնդիրներից մեկն է եւ անմիջական վերահսկողության ներքո է գտնվում: Աշխատանքներ ոչ միայն հանձնաժողովի կողմից են տարվում, այլեւ ՄԻՊ-ի կողմից են գրություններ ներկայացվել միջազգային կառույցներին, որպեսզի կարողանան նպաստել զինծառայողի նկատմամբ այդ վերաբերմունքի պատժմանը: Խոսքը Ադրբեջանի կողմից տարածված տեսանյութում սպային նվաստացնող տեսարանների, հայհոյանքների մասին է: Բոլորս խորապես անհանգստացած ենք եւ ամեն ինչ անում ենք, որ ոչ միայն Գուրգեն Ալավերդյանի, այլեւ մեր մյուս ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը լուծվի»,- ասաց Մանուչարյանը:

Մեր հարցին՝ քննարկվո՞ւմ է հայ սպային գոնե երրորդ երկիր տեղափոխելուն հասնելու հարցը՝ գնդապետը պատասխանեց, որ նման հարցը կարող է քննարկվել անձի խնդրանքի դեպքում: «Անձը կարող է ասել՝ ես չեմ ուզում գնալ Հայաստան, ուզում եմ գնալ երրորդ երկիր: Կտանեն, թե չեն տանի, դա էլ հարցի մյուս կողմն է»,- շեշտեց նա:

Տպել
2124 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին