ՌԴ-ում շարունակվում են «Բանակ 2020» զորախաղերը. մասնակցում է նաև Հայաստանը

Ռուսաստանի Դաշնությունում շարունակվում է «Սպառազինության և ռազմական տեխնիկայի» միջազգային համաժողովը, որն անցկացվում է «Բանակ 2020» խորագիրը կրող բանակային խաղերի հետ միաժամանակ: Իր տեսակի մեջ խոշորագույն ընդգրկում ունեցող միջոցառումների ծրագրում 120 երկրների հետ մեկտեղ մասնակցում է նաև Հայաստանը:

Ֆորումի շրջանակներում տարբեր երկրներից ժամանած ռազմական պատվիրակությունների մասնակիցները հնարավորություն ունեն ցուցադրելու սեփական նվաճումները ռազմատեխնիկական տեխնիկայի և մարտական պատրաստվածության ոլորտում: Միջոցառումը նաև լավագույն հնարավորություն է գործընկերային նոր կապեր հաստատելու և եղածները թարմացնելու առումով:

Համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության և Ռուսաստանի միավորված ավիաշինարարական ընկերությունների միջև ստորագրվել է ՍՈՒ-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր: Պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:

Համաժողովի բացման շրջանակներում տեղի է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Ռուսաստանը ռազմատեխնիկական գործընկերության ասպարեզում Հայաստանի համար առաջատար և որոշակի ուղղություններով միակ գործընկերն է: Մենք այս միջոցառմանը մեր մասնակցությանը մեծ նշանակություն ենք տալիս, քանի որ տարեց տարի նոր պայմանագրեր ենք ստորագրում Ռուսաստանի հետ և ունենք շատ լավ դինամիկա այդ առումով, դինամիկա, որը չի եղել տարիներ շարունակ: Հայաստանը ձեռք է բերում ժամանակակից և մոդերնիզացված զինամթերք, որը տրամադրում է Ռուսաստանի ռազմաարդյունաբերությունը: Մենք աշխատում ենք համապատասխանել, քանի որ, կարելի է ասել, մեր հակառակորդները նույնն են»,- իր խոսքում ընդգծել է համաժողովում Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այս տարվա «Բանակ 2020»-ի նորություններից մեկն էլ ՌԴ Աստրախան նահանգի «Ալուշուկ» ռազմական զորավարժարանում կազմակերպված ժամանակակից անօդաչու հրթիռային համակարգերի՝ Ս-400, Պանցիր-Ս, Տիիումֆ բացառիկ ցուցադրությունն էր: Զորավարժության ժամանակ ենթադրյալ հակառակորդի թիրախները ոչնչացնելու ռազմական օպերացիայի ժամանակ կիրառվեց Սիրիայում ձեռք բերված փորձը: Լրագրողների հետ զրույցում հակաօդային հրթիռային զորամիավորումների բանակի գեներալ Սերգեյ Բաբկովը հայտնեց, որ գործարկված հրթիռային ռմբարկուները այն սերիայից են, որոնք ի վիճակի են թիրախավորել և կանխարգելել հակառակորդի համապատասխան գործողությունները մինչ վերջիններիս կողմից դրանք գործի դնելը:

Զորավարժությունների շրջանակում ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել նաև «Կարգապահության պահման մրցույթը, որտեղ հրաձգության փուլում բարեհաջող ելույթ է ունեցել ՀՀ ռազմական ոստիկանության թիմը և փայլուն հանդես են եկել «Դաշտային խոհանոց» մրցույթի հայ մասնակիցները՝ արժանանալով բարձր գնահատականի:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
673 դիտում

Հաստատվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը

Կապիկի ծաղիկը հիմնականում գրանցվել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց շրջանում. ՀՀ-ում դեռևս չկա

Հայաստանի և Ֆիլիպինների ԱԳՆ-ները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

Ինչ ունեցվածք են հայտարարագրել ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանը և նրա կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը

Գործող հակաժողովրդավար ընդդիմությունը փորձում է կասեցնել Հայաստանի՝ տարածաշրջանային գործոն դառնալու գործընթացը. Թորոսյան

Քարաթափում Աթենքի փողոցում

Անընդհատ զգուշացնում եմ՝ տնակ չգնեն, քանդելու ենք. Գյումրու Մսի կոմբինատում սոցիալական բնակարաններ կկառուցվեն. Սամսոնյան

Որոշել եմ հրաժարվել պատգամավորական մանդատից, աշխատանքս շարունակել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում. Մկրտչյան

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երեք օրում բացահայտվել է 112 հանցագործություն. հայտնաբերվել են 1 անհետ կորած, 11 հետախուզվող

Ընդդիմության հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու գործով մեկ անձ ձերբակալվել է, ևս մեկին մեղադրանք է առաջադրվել

ՊԱՀՀ-ում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի հինգերորդ հոսքը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Լեհաստանը վաղաժամկետ կխզի ռուսական գազի մատակարարման համաձայնագիրը

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երեւանի տարբեր հատվածներում

72.5% հարկային եկամուտների աճ է գրանցվել նախահեղափոխական ժամանակահատվածի համեմատ. Պապոյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ընդդիմությունն այսօր հանրահավաք չի անցկացնի. վերջիններս այս շաբաթ հավաքները կմեկնարկեն այլ վայրերից

Հրդեհ Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում

Ծառից կախված վիճակում հայտնաբերված 10-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Մհեր Գրիգորյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Անցկացվել են գործնական պարապմունքներ Երևանի փրկարարական վարչության ստորաբաժանումներում

Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Գյումրիում կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը

Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա

«ԱՐՄԵՆԻԱ»-ի տերերը առիթը բաց չէին թողնում՝ ազգային աղետների լուծման գործընթացում կոռուպցիոն բուրգեր ստեղծելու. Թորոսյան

Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան առթիվ

Դատապարտյալի համար բերված կոնֆետներում կասկածելի զանգված է հայտնաբերվել

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով

Ուկրաինայում զոհվել է Ռուստամ Մուրադովի եղբորորդին. գեներալը հերքել է իր՝ վիրավորում ստանալու մասին լուրերը

Պատմության թանգարանում բացվել է «Զենք․ պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդես

Գյումրիում բարեկամուհու տանը կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է ամուսինը, խոստովանել հանցանքը. ՔԿ (լուսանկարներ)

Հաստատվել է հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը

Կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի որոշ շենքերի գազամատակարարումը

Կոտայքի մարզում քույրը ծառից կախված վիճակում հայտնաբերել է 11-ամյա եղբորը

Հայտնաբերվել է մայիսի 6-ից Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին․ որոնողական աշխատանքները շարունակվում են

«IPhone» վաճառողները հայտնվում են հանցագործների թիրախում. ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)

Ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ է