Բարսեղ Բեգլարյանի գործով հարցաքննվեցին նրա նախկին վարորդն ու եւս երկու անձ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հնգամսյա դադարից հետո այսօր վերսկսվեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը:

Բեգլարյանից բացի գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաեւ ընկերության տնօրեն Հրայր Հովսեփյանը: Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Բեգլարյանն ու Հովսեփյանը, ընկերության նախկին կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, կատարել են ինքնիրավչություն՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Մասնավորապես, նրան մեղադրել են Բարսեղ Բեգլարյանի որդու՝ Նարեկ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ից 2015 թվականի ընթացքում իրականացված հափշտակության մեջ եւ  պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը: Մկրտումյանի դիմումի համաձայն՝ այլ ելք չունենալով՝ Բեգլարյանի որդիների ուղղորդմամբ իր բնակարանը գրավադրել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում եւ գրավի 9 700 000 ՀՀ դրամը՝ փոխանցել ընկերությանը: Մկրտումյանն այս գործով ճանաչվել է տուժող:

Այսօրվա նիստին հարցաքննվեցին պաշտպանական կողմի միջնորդությամբ դատակոչված 3 վկաները, որոնց դատավորը նախազգուշացրեց սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:

Առաջին վկան «Ֆլեշ» ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալ Արմեն Վրթանեսյանն էր, որը, դատավորի հարցերին ի պատասխան, հայտնեց, որ ներկաներից ճանաչում է Բարսեղ Բեգլարյանին՝ որպես ընկերության հիմնադիր, Հրայր Հովսեփյանին՝ որպես բազայի վարիչ, եւ փաստաբան Նիկոլայ Հակոբյանին. «Բարսեղ Բեգլարյանի հետ, կարելի է ասել, որեւէ հարաբերություն չկա, միայն տեսնելիս բարեւում ենք, Հրայր Հովսեփյանի հետ աշխատանքային հարաբերություններ են, իսկ ինչ վերաբերում է Նիկոլայ Հակոբյանին, ընդամենը գիտեմ, որ նրա փաստաբանն է»,- ասաց վկան:

Դեպքի, ենթադրյալ հափշտկության կամ բռնության վերաբերյալ Արմեն Վրթանեսյանը որեւէ տեղեկություն չհայտնեց՝ նշելով, որ դրան ծանոթացել է գործի նախաքննության ժամանակ՝ քննիչի տված հարցերի միջոցով, ուստի կողմերը սկսեցին նրան հարցեր տալ: Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանի հարցին ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ «Ֆլեշ Մոթորս» ընկերության հաշվապահության դրամական շարժերին մասնակցություն երբեւէ չի ունեցել, դա իրեն չի առնչվում, իսկ Արման Մկրտումյանի եւ «Ֆլեշ Մոթորս»-ի միջեւ եղած փողային հարաբերությունների մասին որեւէ տեղեկություն չունի:

Դատախազ Աբգար Առաքելյանը եւս հարցեր հղեց վկա Արմեն Վրթանեսյանին՝ հետաքրքրվելով, թե «Արարատբանկ»-ի եւ հատկապես դրա Բաղրամյան մասնաճյուղի հետ ինչ առնչություն ունի. ««Արարատբանկ» գնում եմ, հաշիվների շրջանառության հետ կապված տեղեկագրեր եմ վերցնում, փաստաթղթեր եմ տանում-բերում, իսկ Բաղրամյան մասնաճյուղ երբեւէ չեմ այցելել»,- ասաց նա: Դատախազի մյուս հարցին՝ երբեւէ Բարսեղ Բեգլարյանի հանձնարարությամբ որեւէ բան կատարե՞լ է, վկան բացասական պատասխան տվեց: Դատախազ Աբգար Առաքելյանը պարզաբանեց, որ գործով տուժող ճանաչված Արման Մկրտումյանը իր ցուցմունքում նշել է, որ 2016 թվականի ապրիլի 25-ին Արմեն Վրթանեսյանը Բարսեղ Բեգլարյանի պահանջով իր հետ ուղեւորվել է «Արարատբանկ»-ի Բաղրամյան մասնաճյուղ՝ իր բնակարանի գրավադրման արդյունքում տրամադրվող գումարը վերցնելու: Տուժողի ցուցմունքի համաձայն՝ ճանապարհին ստանալով հեռախոսազանգ՝ ինքը Վրթանեսյանի հետ միասին ուղեւորվել է բանկի գլխամաս, որտեղ գանձապահից ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար գումար, վերադարձել ընկերություն եւ դա հանձնել հաշվապահությանը: Դատախազի դիտարկումից հետո վկա Վրթանեսյանը ասաց, որ նման բան իրականում չի եղել, եւ ինքը, թեեւ ի պաշտոնե առնչվում է գանձապահի հետ, սակայն նրանից երբեք առձեռն 20 հազար ԱՄՆ դոլար չի վերցրել:

Տուժող Արման Մկրտումյանն էլ կարճ հարց ու պատասխանից հետո խնդրեց արձանագրել, որ վկա Արմեն Վրթանեսյանի գործատուն այժմ հանդիսանում է Բարսեղ Բեգլարյանի որդի Սանասար Բեգլարյանը:

Հաջորդ վկան Արթուր Մաղաքյանն էր, ով մինչ 2018 թվականը եղել է «Արարատբանկ» ընկերության տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման վարչության պետը, այժմ չի աշխատում:

Դատավորի հարցերին ի պատասխան՝ Արթուր Մաղաքյանը նշեց, որ ներկաներից որեւէ մեկի հետ թշնամական-բարեկամական հարաբերություններ չունի, ճանաչում է միայն Բարսեղ Բեգլարյանին՝ որպես խորհրդի անդամ, բայց նրա հետ եւս առանձնապես չի շփվել:

Դեպքի վերաբերյալ Արթուր Մաղաքյանը որեւէ խնդրահարույց բան չհիշեց, ուստի դատախազը նրան հարցեր հղեց, իսկ պաշտպանական կողմը իր միջնորդությամբ դատակոչված վկային որեւէ հարց չուներ:

Դատախազի հարցերին ի պատասխան՝ վկան նշեց, որ աշխատել է «Արարատբանկ»-ի Բաղրամյան մասնաճյուղում: Սպառողական վարկերի՝ այդ ժամանակվա տոկոսաչափը հիշել չկարողացավ, բայց նշեց, որ դրանք ենթակա էին փոփոխման: Տուժող Արման Մկրտումյանի վարկավորման գործընթացի, տրամադրվող տոկոսաչափի հետ կապված եւս վկան ոչինչ չհիշեց:

Դատախազ Աբգար Առաքելյանը հրապարակեց  սպառողական վարկերի՝ պայմանների վերաբերյալ փաստաթուղթ, ըստ որի՝  գրավի առարկայի գնի 40 տոկոսի չափով էր կարող առավելագույն վարկը տրամադրվել. «Սակայն գործում առկա է Ձեր՝ որպես կառավարչի կողմից տուժող Արման Մկրտումյանի հետ կնքած պայմանագիրը, ըստ որի՝ տուժողին տրամադրված վարկը բնակարանի ոչ թե 40, այլ 60 տոկոսի չափով է»,- դիմելով վկային՝ ասաց դատախազը՝ խնդրելով հայտնել, թե ով եւ ինչ կարգով է որոշել նման բարձր տոկոսադրույք տրամադրել. «Վարչությունը. քանի որ ես տվյալ գործը չեմ հիշում, չեմ կարող ասել՝ դա մասնաճյուղն է ներկայացրել, թե գլխամասը, երկու տարբերակն էլ գոյություն ուներ»,- ասաց Մաղաքյանը՝ հավելելով, որ էլի են եղել դեպքեր, երբ պայմաններից շեղում է եղել՝ հաշվի առնելով հաճախորդի վարկային պատմությունը կամ որոշակի այլ հարցեր:

Երրորդ վկան էլ Բարսեղ Բեգլարյանի նախկին վարորդ Գոռ Ստեփանյանն էր, ով նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներին եւ տուժողին եւ բոլորի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ: Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ Արման Մկրտումյանի վարկ վերցնելու, պարտքեր մարելու մասին որեւէ բան իրեն հայտնի չէ: Վկան տեղեկություն չուներ նաեւ դեպքի օրը կայացած ժողովի մասին: Պաշտպանական կողմը նրան այլ հարցեր չհղեց, իսկ դատախազի հարցերի մեծ մասը դատավորի որոշմամբ հանվեց՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք գործի հետ կապ չունեին:

Վկաների հարցաքննությունից հետո այսօրվա նիստը ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց սեպտմբերի 17-ին:

 

Լուսանկարը՝ նախորդ դատական նիստերից. ձախից՝ Բարսեղ Բեգլարյանը, Հրայր Հովսեփյանը

Տպել
1630 դիտում

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին