12 եւ ավելի տոննա զանգվածով ավտոտրանսպորտային միջոցները 1 կմ-ի համար մինչեւ 50 դրամ ճանապարհային վճար կվճարեն. նախագիծ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է 12 եւ ավելի տոննա զանգվածով ավտոտրանսպորտային միջոցների համար սահմանել ճանապարհի վճար՝ 1 կիլոմետրի դիմաց մինչեւ 50 դրամ: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին համապատասխան նախագիծը նախարարությունն այսօր քննարկման է ներկայացրել: 

Նախագծով սահմանվում է, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելն անվճար է, բացառությամբ 12 եւ ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների եւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերի: 

ՀՀ տարածքում գրանցված, ինչպես նաեւ չգրանցված 12 եւ ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները վճարում են ճանապարհային վճար:

Նախագծով՝ ճանապարհային վճարը վճարվում է միջպետական հաղորդակցության դեպքում՝ մինչեւ ՀՀ սահման հասնելը ճանապարհային վճարի գանձման համակարգի միջոցով, իսկ ներպետական հաղորդակցության դեպքում՝ մինչեւ երթուղի դուրս գալը:

Ճանապարհային վճար վճարելու եւ գանձելու առանձնահատկությունները սահմանում է ՀՀ Կառավարությունը:

Ճանապարհային վճար գանձելու համակարգը ներդնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ «Գնումների մասին» օրենքի պահանջների համաձայն:

Ճանապարհային վճար գանձելու համակարգի գործունեության ապահովումը կարող է իրականացնել «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ընտրված անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը:

Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվում է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչեւ 50 դրամը ներառյալ:

Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ՀՀ Կառավարությունը:

ՀՀ-ում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվում են`

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.

բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածք մարդասիրական եւ տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար.

ՀՀ-ում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները`այդ փոխադրումների համար:

Միեւնույն ժամանակ փոփոխություն է կատարվելու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: 

Ընդհանուր օգտագործման պետական միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելն առանց ճանապարհային վճար վճարելու՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձ հիսունապատիկի չափով: Իսկ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում առաջացնում է տուգանք՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:  

Տպել
1929 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում