Խորհրդանշական է, որ այսօր պարգևատրվում են մեր ազատամարտի առաջին սերնդի և այժմյան սերնդի ներկայացուցիչը. վարչապետ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնվեցին  հանդիսավոր պայմաններում:

Պարգեւատրման արարողության վերջում ելույթ ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ելույթի ավարտին խոսքը փոխանցելով ՀՀ վարչապետին:

ՀՀ վարչապետի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Շատ հուզիչ եւ կարեւոր միջոցառում է: Կարծում եմ, ամենակարեւոր խորհուրդը այն է, որ մենք մեր պատմությունը չենք մոռանում: Մենք, իհարկե, ամեն օր, ամեն ժամ նայում ենք ապագային, բայց այդ ապագան ճիշտ կառուցելու համար պետք է ճիշտ գնահատել նաեւ անցյալը:

Շատ խորհրդանշական է, որ այսօր պարգեւատրվում են Արցախի հերոսի կոչմամբ մեր ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչն ու այժմյան ներկայացուցիչը՝ անցյալի եւ ներկայրի իրենց ծառայությունների համար: կարծում եմ, այսօրվա միջոցառումը ձայնակցում եւ ներդաշնակվում է երեկ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման հետ: Ընդ որում, ինչպես ասեցիք, պարոն Հարությունյան, Սարդարապատը շատ սիմվոլիկ տեղ է մեր ժողովրդի պատմության, ազատամարտի պատմության համար, բայց Ստեփանակերտը պակաս սիմվոլիկ տեղ չէ:

Այստեղ էլ մենք ունենք խորհուրդ՝ առաջին հանրապետության հիմքում դրված իրադարձություն՝ Սարդարապատ եւ երրորդ հանրապետության ձեւավորման, ազատ Արցախի ձեւավորման ամբողջություն, որը շատ կարեւոր է:

Ուզում եմ ընդգծել, որ վերջերս մենք ասում էինք՝ պիտի գնահատենք մեր արժեքները, անցյալի պատմության, նոր եւ նորագույն պատմության արժեքները:

Երեկ Ազգային հերոսի կոչում ստացած պարոն Սանամյանը սիմվոլն է մեր պատմության: Նա երեկ պարգեւատրվել է եւ այսօր շարունակում է կատարել իր պարտքը՝ հայրենիքի պաշտպանության գործում: Սա նոր սիմվոլ է:

Ես համոզված եմ, որ այսօր մարտի գնացող եւ սխրանքներ կատարող մեր զինվորները, սպաները, գեներալները իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին եւ սա մի ամբողջական գործ է, ամբողջական անելիք, որը մենք պետք է անենք միասին»:

Տպել
1562 դիտում

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել