Դպրոցում տվյալներ են պահանջել աշակերտների արյան խմբի եւ քրոնիկ հիվանդությունների մասին. ԿԳՄՍՆ-ից նման պահանջ չի եղել

Երեւանի Արտաշես Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի սաների ծնողներից «Հայկական ժամանակ»-ն այսօր ահազանգ է ստացել, որ դպրոցի ադմինիստրացիան պահանջում է ներկայացնել երեխաների առողջական վիճակի մասին տվյալներ՝ արյան խումբը, քրոնիկ հիվանդությունների մասին տեղեկություններ եւ այլն։ «Չենք կարողանում ճշտել՝ ինչու են նման պահանջ ներկայացնում, կամ երեխայի արյան խումբն իրենց ինչին է պետք, ինչպես է օգտագործվելու այդ տվյալը»,- նշում էին ծնողները։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը մեզ հաղորդեց, որ ծնողները կամավոր կարող են դիմել դպրոցին (բոլոր դպրոցներին), որ եթե երեխան ունի քրոնիկ հիվանդություններ կամ այլ պատճառներ առկա ուսուցումից խուսափելու համար, նա կարողանա ներառվել հեռավար ուսանողների թվում․ «Արյան խումբն ի՞նչ կապ ունի․ ամենայն հավանականությամբ emis համակարգում առկա «արյան խումբ» տողի հետ է կապված նման պահանջը, բայց դա պարտադիր լրացվող տող չէ։ Գուցե որեւէ ուսուցիչ կամ մի քանի ուսուցիչ են այդպես ներկայացրել, նման պահանջ նախարարության կողմից չկա, եւ դա նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների հետ որեւէ կապ ունենալ չի կարող»,- ասաց Օֆելյա Կամավոսյանը։

Նա նշեց, որ եղել է դեպք, երբ շաքարային դիաբետ ունեցող երեխայի ծնողը դիմել է նախարարություն՝ խնդրելով թույլատրել երեխային գնալ առկա դասերի, ոչ թե ուսանել հեռավար․ «Դե բացատրում ենք, որ կարող է իր կյանքի խնդիրը լինել, բայց․․․»։ Կամավոսյանն ընդգծեց, որ ելնելով բժշկական գաղտնիքի կարեւորությունից՝ ԿԳՄՍՆ-ն թույլատրել է ներկայացված տեղեկանքների մեջ ընդհանրապես չնշել հեռավար ուսուցման համար դիմելու պատճառը, միայն ներկայացնել տեղեկանք, որում նշված լինի, որ երեխային ցուցված է դասերին մասնակցել հեռավար։

Ո՞վ է որոշել, որ երեխաները պիտի տեղեկանքներ ներկայացնեն առողջական վիճակի, քրոնիկ հիվանդությունների մասին, նշեն արյան խումբը․ մեր այս հարցին ի պատասխան Արտաշես Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի գործավար Ժենյա Նիկոյանն ասաց․ «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (emis) նշված է, որ երեխաների ու աշխատողների արյան խումբն էլ է պետք անցկացնել»։ «Այդ տողը պարտադիր չէ» դիտարկմանն ի պատասխան՝ նա ասաց․ «Մենք չենք պարտադրել, ասել ենք, ով գիտի իր արյան խումբը, թող գրի։ Այդ ամենն ուղղակի ներառվելու է տեղեկատվական համակարգում»։

Քրոնիկ հիվանդությունների մասին տեղեկանքի պահանջը, ըստ գործավարի, իրենց անհրաժեշտ է աշխատանքը կազմակերպելու համար․ «Դա պետք է, որ տեսնենք, թե ամսի 15-ից ո՛ր երեխաներն են գալու դասի, ովքեր են հեռավար սովորելու»։ Ճշտող հարցին՝ այդ տեղեկանքը պարտադի՞ր է՝ Ժենյա Նիկոյանը պատասխանեց․ «Ոչ, մենք չենք պարտադրում, դա ծնողների կամքով է»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ից առաջին դասարանցիների համար, 15-ից՝ մյուս բոլոր աշակերտների համար Հայաստանի դպրոցներում մեկնարկում է ուսումնական տարին: Այն կազմակերպվում է հիբրիդային ուսուցմամբ․ առողջական խնդիրներ չունեցող երեխաները ոչ ավելի քան 20 հոգանոց դասարաններով ուսանելու են դպրոցում, խոցելի խմբերում գտնվողները կամ նրանք, ում ընտանիքում կան խոցելի խմբերում գտնվողներ՝ հեռավար։

Տպել
1573 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն