Մեր քաղաքացիների համար օդային սահմանով ելքի եւ մուտքի արգելքներ այս պահին չեն գործում. ԱԳՆ խոսնակ

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային եղանակով մեր քաղաքացիների ելքի եւ օտարերկրացիների մուտքի արգելքը: ՀՀ քաղաքացիների համար օդային սահմանով ելքի եւ մուտքի արգելքներ այս պահին չեն գործում:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու պարագայում սահմանափակումները կապված են տվյալ երկրում ներդրված սահմանափակումներից, կամ այդ երկիր մեկնող անձի կարգավիճակից»- ասաց խոսնակը՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ այդ պայմանները բավականին հաճախ փոփոխվում են:

Նրա պնդմամբ՝ տարբեր երկրների քաղաքացիների մուտքը արգելող սահմանափակումների կիրառումը պետությունները չեն դիտարկում երկկողմ հարաբերությունների մակարդակում. դրանք բացառապես պայմանավորված են ազգային առողջապահական համակարգի կարողություններով եւ ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությամբ:

Մյուս հարցը, ինչպես ասաց Նաղդալյանը, կապված է Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ: Այս առնչությամբ նա հղում կատարեց Ռուսաստանի կառավարության կարգադրությանը, որով սահմանվում են այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ: Դրանք են՝ ՌԴ քաղաքացիներ եւ ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամներ, խնամակալներ, հոգաբարձուներ, բուժման նպատակով մեկնող քաղաքացիներ, ինչպես նաեւ ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները:

«ՀՀ Կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքները ինչպես կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, այնպես էլ՝ ՌԴ-ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի չեղարկման ուղղությամբ: Ցավոք, այս պահի դրությամբ հստակ ժամկետներ չկան»,- հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Տպել
1889 դիտում

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել