Չեմ առաջադրվել, չեմ էլ առաջադրվի․ ԵՊՀ-ում ռեկտորի պաշտոնի նոր մրցույթ հայտարարվելու դեպքում էլ Գեւորգյանը չի մասնակցի

«Ես չեմ առաջադրվել ռեկտորի պաշտոնում, չեմ էլ առաջադրվի, եթե նույնիսկ նոր ընտրություն հայտարարվի: Պատճառներ շատ կան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։

Նա սկզբունքային դիրքորոշում ունի․ ռեկտորը պետք է լինի նշանակովի։ Այս մասին, ինչպես հավելեց, ասել է դեռեւս 2006 թվականից, չնայած այն ժամանակ դիմել է թափուր պաշտոնի մրցույթի համար։ «Գաղտնիք չէ, որ բոլոր ռեկտորները (ոչ միայն համալսարանի) պետք է ունենան իշխանության աջակցությունը, դա նորմալ է։ Իշխանությունը պետք է նշանակի ռեկտորին, սա պետական բուհ է, սեփականատերը պետությունն է»,- նշեց Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի եւ բուհի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի մրցույթները հետաձգվել էին՝ պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությամբ: Բուհի հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ որոշվել էր հարցում ուղարկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ եւ արդարադատության նախարարություն՝ հասկանալու՝ ինչ իրավակարգավորումներ կան տվյալ իրավիճակում:

Գեւորգյանը հայտնեց, որ հարցի վերաբերյալ դեռեւս պատասխան չկա, հարցումը նոր է ուղարկվել կամ պետք է ուղարկվի։

Հիշեցնենք, որ բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար առաջադրվել էր 5 թեկնածու։

Գեղամ Գեւորգյանը լրագրողներին ասաց, որ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի «հայտնի» աթոռի վրա չի նստում, իր կազմվածքին հարմար չի եղել, փոխել է։

«Բայց ասեմ՝ էլի վատ աթոռի վրա չեմ նստում»,- նշեց Գեւորգյանը՝ հավելելով, թե այդ «հայտնի» աթոռը, եթե չի սխալվում, ԵՊՀ-ի հանրակացարանում է։

Ռեկտորի պաշտոնակատարը, անդրադառնալով նրան, որ ԵՊՀ-ի դեմ 22 դատական հայց կա, որից 16-ը աշխատանքային վեճեր են, արձագանքեց. «Հիմա կրկնակի շատ են հայցերը, մոտ 30 հայց էլ մենք ենք ներկայացրել դատարան: «Պատիվ ունեմ» ծրագրով դիմել էին, հետո դուրս էին մնացել համալսարանից։ Պետությունը պետք է վճարեր, նրանք պետք է կրկնակի հետ տային գումարը, բայց չգիտես ինչու այդ գումարը ստանալու պարտավորությունը դրված է համալսարանի վրա»։

Գեւորգյանի խոսքով՝ այդ դատական հայցերի մեջ կան նաեւ ծիծաղ առաջացնողներ։ Օրինակ՝ մարդը ազատվել է աշխատանքից օրենքով, ժամանակին ծանուցվել է, բայց դիմել է դատարան, որովհետեւ 5 տարի առաջ երբ ընդունվել էր աշխատանքի, ծանուցում չէր ստացել։ 

Ասուլիսի ժամանակ նաեւ ամփոփվեց բուհում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը։ Հաշմանդամություն ունեցող ուսանողների համար աջակիցների օղակ է ստեղծվել, մագիստրատուրայի կրթական ծրագրում ներառվել է պրակտիկան, երկար դադարից հետո իրականացվել է «Լավագույն դասախոս» մրցույթը, շահագործման է հանձնվել բուհի հանրակացարանը եւ այլն։

Գեղամ Գեւորգյանն անդրադարձավ նաեւ հեռավար ուսուցումը կազմակերպելու գործընթացին՝ ասելով, որ դեռևս անցած կիսամյակից դասընթացներ են կազմակերպվել դասախոսների համար, իսկ ուսանողների համար պատրաստվել են տեսաուղեցույցներ: Ուսումնական այս տարվանից հեռավար ուսուցումն իրականացվելու է միայն www.e-learning.ysu.am հարթակում, որտեղ ներդրված է անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը:

Տպել
1318 դիտում

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է