Աշխատավարձով պայմանավորված՝ մեծ չէ այն պրոֆեսիոնալների թիվը, որոնք ցանկանում են համալրել պետական համակարգը․ Վարդանյան

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն հանդիպում ունեցել է։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Նա հայտնեց, որ Խունդկարյանի հետ հանդիպումը բավականին դրական մթնոլորտում է անցել, իսկ պատգամավորների հարցերի պատասխանները սպառիչ եղանակով տրվել են։ Թե ինչպես է «Իմ քայլը» քվեարկելու Խունդկարյանի թեկնածությանը, Վարդանյանը դժվարացավ պատասխանել։ Նրա խոսքով՝ քվեարկությունը գաղտնի է լինելու, ուստի հնարավոր չէ խոսել միասնական քվեարկության մասին։

Վարդանյանը նաեւ խոսեց ՍԴ նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի մասին, որը առաջադրվել էր նախագահի կողմից, ապա՝ հրաժարվել։ Պատգամավորն իր զարմանքն արտահայտեց Ավետիսյանի հայտարարության վերաբերյալ, թե «Իմ քայլը» խմբակցության կողմից մոտեցումների տարբերություն է եղել։ «Առնվազն քննարկման ժամանակ բոլորս առաջնորդվում էինք այն կարեւոր սկզբունքով, որ ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքականացված, Սահմանադրական դատարանը պետք է լինի արժեքների դատարան։ Այս հարցի վերաբերյալ ունենք կոնսենսուս ոչ միայն ֆրակցիայում, այլեւ ամբողջ խորհրդարանում»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Ավետիսյանի հայտարարությունն իր իրավունքն է, եւ պետք է հարգել այն։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Կառավարության կողմից առաջադրած ՍԴ մյուս թեկնածու՝ Էդգար Շաթիրյանից, որը ամիսներ առաջ «Իմ քայլ»-ի կողմից ընտրվել էր որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, այնուհետեւ չընտրվելով նախագահի պաշտոնում՝ հրաժարականի դիմում ներկայացրել։ Վարդանյանը շեշտեց, որ այս միջադեպը քննարկվել է հանդիպման ժամանակ, եւ Շաթիրյանը տվել է համապատասխան բացատրություններ, որոնք ընդունելի եւ հասկանալի են եղել խմբակցության մեծամասնության համար։

Վարդանյանը նաեւ անդրադարձավ մի շարք կարծիքների, թե ՍԴ թեկնածուներն այն անձինք չեն, որոնք փոխելու են հանրության կարծիքն այդ կառույցի նկատմամբ։ Նա նկատեց, որ կարող է լինել ցանկացած կարծիք, սակայն  ինքը համակարծիք չէ։

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ ՀՀ-ում շատ մեծ չէ այն պրոֆեսիոնալների թիվը, որոնք ցանկանում են համալրել պետական, հանրային ծառայության համակարգը։ Դա պայմանավորված է աշխատավարձով եւ այն սոցիալական երաշխիքով, որ պետք է տրամադրվեն»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հանրային ծառայությունը հատկապես հիմա ոչ հրապուրիչ է, քանի որ վերացված են կոռուպցիոն ռիսկերը, եւ բոլոր այն սեւ մեխանիզմները, որոնցով անձը կարողանում է գումար վաստակել։

Խոսելով նաեւ վստահելիության մակարդակի մասին՝ Վարդանյանը առաջ քաշեց մի կարեւոր հանգամանք․ «Այդ պրոֆեսիոնալիզմը, բարոյական հատկանիշները, անձի դիրքորոշում ու սկզբունքայնությունը հնարավորություն տալի՞ս են իրացնել այն սահմանադրական արժեքները, թե՞ ոչ։ Եթե մենք ակնկալում ենք համատարած վստահություն, ապա պետք է արձանագրենք, որ նման իրավիճակն ավելի շատ ուտոպիստական է, քանի որ ես չեմ պատկերացնում որեւէ թեկնածու, որը կվայելի հանրության լիակատար, անվերապահելի վստահությունը»։

Տպել
1779 դիտում

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ