«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու». Երեւանի քաղաքապետը շրջայց է կատարել կանաչ տարածքներում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Հայկ Մարությանն աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է կանաչապատման ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին ու ծրագրերին: Նշենք, որ 2020թ. տարեսկզբից Երևանի բնապահպանական ու կանաչապատման խնդիրներով սկսեց զբաղվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

«Ամենահիմնական և կարևոր գործը, որ մենք արել ենք՝ սկսել ենք համակարգային փոփոխություններ: Յուրաքանչյուր վարչական շրջան կանաչապատման իր ՓԲԸ-ն ուներ, իրենք առանձին-առանձին գործում էին, ամեն մեկն իր քաղաքականությունն էր վարում, և դա ճիշտ չէր, որովհետև քաղաքում պետք է մեկ քաղաքականությամբ մոտենալ բոլոր խնդիրներին, և առաջինն ինչ արեցինք՝ ստեղծեցինք մեր կանաչապատման ՀՈԱԿ-ը»,- նկատել է քաղաքապետը:

Երևանի ոռոգման համակարգը շուրջ 400 կմ երկարություն ունի, որից լիարժեքորեն գործում է միայն 90 կմ-ը: Քաղաքապետ Մարությանին զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ավարտին մայրաքաղաքում անցկացված կլինի շուրջ 17 000 գծամետր ոռոգման ցանց, որից 7000 գծամետրն արդեն շահագործվում է: Վերանորոգվել է 7 պոմպակայան, այժմ ընթացքում է ևս 3-ի արդիականացումը: Ծիծեռնակաբերդի անտառային գոտու համայնքապատկան տարածքների ու Սարալանջի շուրջ 12 հա կանաչ գոտին վերականգնելու նպատակով անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Տարեկան ծրագրում նաև խորքային հորերի հորատում է նախատեսված:

«Հիմնական խնդիրը ջուրն է: Լավագույն մասնագետներին էլ եթե ներգրավես, եթե չկա ոռոգման ցանց, ոչինչ չես կարող ստանալ: Այդ խնդիրը նաև խորքային հորերի միջոցով պետք է լուծենք, որովհետև շատ հաճախ այն ջուրը, որը մատակարարվում է ՋՕ-ի կողմից, լինում է նաև ընդհատումներով, իսկ 3-4 օրվա ընդհատումը կամ մեկ շաբաթվա ընդհատումը կարող է ամբողջ տարվա աշխատանքը ջուրը գցել: Այս առումով փորձելու ենք նաև գումարներ ներգրավել դրամաշնորհներով՝ աշխատելով մեր միջազգային գործընկերների հետ: Սա նաև կլինի ջրային պաշարների անկախություն»,- ընդգծում է Հայկ Մարությանը:

Կառուցվող խորքային նոր հորի շնորհիվ ոռոգելի կդառնա նաև Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող կանաչ գոտին, որն այսօր անմխիթար վիճակում է: Նոր նորքում քաղաքապետն այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու տնօրինության տակ գտնվող Վերածննդի այգի:

Տեղում քննարկվել է եկեղեցու հետ համատեղ տարածքը բարեկարգելու հնարավորությունը: Թաղամասի մեկ այլ խոշոր՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից տարածքի զավթված մի շարք հողակտորներ վերադարձվել են համայնքին: Ընդհանուր առմամբ շուրջ 10 հա տարածքում գալիք տարի նախատեսվում է ծառատունկ իրականացնել և ճեմուղի կառուցել, որը հնարավորություն կտա հասնել մինչև Կենդանաբանական այգի:

«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու: Այսինքն՝ բոլոր կանաչ տարածքները, որոնք մնացել են և չեն օգտագործվել այլ նպատակներով, պետք է ատամներով պահենք: Իմ օրոք ոչ մի կանաչ տարածք չի ծառայելու այլ նպատակի և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված են որպես կանաչ տարածք, բայց իրականում ընդհանրապես այդպիսին չեն, իրոք պետք է դառնան կանաչ տարածքներ. Սա ամենակարևոր քաղաքականությունն է, որը վարելու ենք: Սա մեր թոքերն է, մեր երեխաների առողջ կյանքն է: Մենք իրավունք չունենք այլևս ոչ մի միլիմետր զիջելու այստեղ»,-ընդգծել է քաղաքապետ Մարությանը:

Կանաչապատման համայնքային հիմարկը 2020-ի ընթացքում ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, այդ թվում՝ 80 խոտհնձիչ, 60 տրիմեր, 10 եռակցման սարք, 10 էլեկտրագեներատոր, 10 ձեռքի սրսկիչ և 1 բազմաֆունկցիոնալ նոր մեքենա: Համայնքային կառույցի տեխնիկական համալրումը շարունակվում է:
«Այն արդյունքը, որը ես ակնկալում եմ, իհարկե, մեկ, երկու կամ երեք տարում չի լինելու, բայց ես տեսնում եմ փոփոխություններ, և այդ փոփոխությունները տարեցտարի լինելու են»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Տպել
992 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան