Ամեն պահի կա Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հավանականություն. հայկական կողմը չի կարող որեւէ քայլ չձեռնարկել. քաղաքագետ

Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային լուծման եւ նոր ռազմական էսկալացիայի հնարավորությունների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ.

- Պարոն Մինասյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ տասնամյակներում ԼՂ հարցի լուծման հնարավորությունը չեն տեսնում: Նա նաեւ կոչ արեց պատրաստվել պատերազմի՝ ասելով, որ բանակցություններ չեն լինելու: Ըստ ձեզ ի՞նչ է փոխվել, ո՞րն է Արցախի նախագահի նման հոռետեսական կարծքի պատճառը:

- Կարծում եմ տվյալ հայտարարությունը բխում է այսօր առկա իրողություններից: Շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, ամեն պահ կա էսկալացիայի հավանականություն, չկան ռիսկերի նվազեցման բավարար մեխանիզմներ, Ադրբեջանը շարունակում է հայատյացությունը… Հետեւաբար այս գործոնները նվազեցնում են բանակցային գործընթացում գոնե մոտ ապագայում ճեղքում ապահովելու ակնկալիքները: Բանակցային գործընթացի պահպանումը եւ շարունակությունը, իհարկե, բավական կարեւոր է, բայց  ԱՀ նախագահը խոսել է իրողությունների մասին:

- Այն, որ Հայաստանում աշխարհազորայինների հավաք է նախատեսվում, շուտով պահեստազորայինները վարժանքներ կիրականացնեն, սա խոսում է պատերազմի հավանականության մեծացմա՞ն մասին, թե ուղղակի փոխվել է քաղաքականությունը:

- Եթե խնդիրը դիտարկենք ընդհանուր դինամիկայի մեջ, կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին մեծացել են տարածաշրջանային անվտանգային սպառնալիքները եւ մենք այսօր ականատես ենք լինում նոր մարտահրավերների, տեսնում ենք, որ նախկինում գոյություն ունեցող մարտահրավերները ավելի են ահագնացել, եւ հետեւաբար ստեղծված իրավիճակում հայկական կողմը չի կարող որեւէ քայլ չձեռնարկել: Եթե հիշում եք, այդ նոր քաղաքականության ձեւակերպումը դեռեւս 2018-ին տվեց Պաշտպանության նախարարը. խոսքը նոր հարձակում, նոր տարածքներ բանաձեւի մասին է: Այնուհետեւ հուլիսյան մարտերի ժամանակ մենք տեսանք, որ այդ հայտարարությունը սկսեց նաեւ կյանքի կոչվել:  

Միեւնույն ժամանակ այսօր պաշտպանական համակարգում տեղի են ունենում բավական խորքային փոփոխություններ՝ սկսած դիրքերի տեխնիկական կահավորումից մինչեւ սննդային ապահովումը, բավական լուրջ սպառազինության ձեռքբերման գործընթաց է ընթանում, Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել աշխարհազորի ստեղծման նախաձեռնությամբ: Կարծում եմ բոլոր թվարկված կետերը ըստ էության հայկական կողմի քայլերն են նոր անվտանգային սպառնալիքներին պատասխանելու, նոր հնարավոր մարտահրավերները կանխարգելելու ուղղությամբ: Այս քայլերը պետք է լինեն շարունակական, որովհետեւ ինչպես նշեցի՝ մարտահրավերներն են փոխվում: Բացի այդ, այսօր մեր հակառակորդները բավական անկանխատեսելի են, ինչը պայմանավորված է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով:

- Երեկ հիշատակվեցին նաեւ Մադրիդյան սկզբունքները, որոնք մերժվել են նոր իշխանությունների կողմից: Ըստ ձեզ բանակցությունների վերսկսման որեւէ հնարավորություն կա՞, եւ եթե այո, ապա ո՞ր կետից այն պետք է շարունակվի:

- Հուլիսյան էսկալացիան բավական լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին եւ ըստ էության զրոյացրեց կամ վտանգեց վերջին 2 տարում արձանագրված թեեւ փոքր, սակայն որոշակի արդյունքները: Այդ արդյունքներից էին, օրինակ, օպերատիվ կապի առկայությունը կողմերի միջեւ, այդ արդյունքներից էր մասնագիտական խմբերի փոխանակման նախաձեռնությունը (մասնավորապես լրագրողների փոխանակում տեղի ունեցավ), եւ ընդհանուր լարվածության թուլացումը: Այսօր առկա իրավիճակը ինչ-որ առումով նման է Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Փաստացի մենք մի կողմից ունենք իրավիճակի լիարժեք դեէսկալացիայի խնդիր, մյուս կողմից բանակցությունների վերսկսման խնդիր: Հուլիսյան էսկալացիայից հետո համանախագահների ջանքերով հաջողվեց հասնել ռազմական գործողությունների դադարեցման, սակայն մենք դեռեւս չենք կարող խոսել իրավիճակի լիարժեք դեէսկալացիայի մասին, քանի որ մենք այդ դեպքերից հետո էլ ունեցանք ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանված զինծառայող, ունեցանք մեկ վիրավոր: Այնուհետեւ Ադրբեջանը նախաձեռնեց զորավարժություններ Թուրքիայի հետ, շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ չի ձեռնարկում իրավիճակի լիարժեք դեէսկալացիա: Իսկ առանց դրա լուրջ ակնկալիք ունենալ բանակցային գործընթացից՝ հնարավոր չէ: Եվ այս առումով բավական կարեւոր է, որ բանակցային գործընթացն ունենա լիարժեք օրակարգ՝ համահունչ այսօրվա իրավիճակին: Ինչպես հայտարարվել է՝ առաջիկայում սպասվում է համանախագահների տարածաշրջանային այց, եւ ենթադրում եմ այդ այցի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպման հարցերի քննարկումը: Դեռեւս վաղ է կանխատեսել, թե երբ տեղի կունենա այդ հանդիպումը, այնուամենայնիվ բավական կարեւրո է, որ այդ հանդիպմանը հայկական կողմը գնա հստակ օրակարգով: Այդ օրակարգի մասին ՀՀ վարչապետը բարձրաձայնել է դեռեւս հուլիսի 23-ին՝ Կառավարության նիստում: Խոսքը հայտնի 7 կետերի մասին է, որտեղ կան կոնկրետ առաջարկներ ստեղծված իրավիճակում բանակցային գործընթացին վերադառնալու համար: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվղ դիտորդական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հայկական կողմը մասնավորապես առաջարկում է, որ դիտորդական առաքելությունը ունենա մշտական բնույթ: Միեւնույն ժամանակ հայկական կողմը կարեւորում է հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչը բավական կարեւոր է: Բացի այդ, հայկական կողմի առաջարկներից է նաեւ օպերատիվ կապի ստեղծումը սահմանի երկու կողմերում գտնվող հրամանատարական կետերի միջեւ: Բնականաբար այս առաջարկները բավական կարեւոր են: Մի կողմից դրանք ընդգծում են, որ հայկական կողմը շահագրգռված է խաղաղության հաստատման հարցում, մյուս կողմից այս առաջարկները կյանքի կոչվելու դեպքում կարող են ունենալ նաեւ պրակտիկ ազդեցություն լարվածության թուլացման տեսանկյունից: Բավական կարևոր է, որ այս հարցերը տեղ գտնեն բանակցային օրակարգում։ Իսկ ինչ վերաբերում է բովանդակային բանակցություններին, հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության, բանակցային գործընթացում հնարավոր չէ առաջընթաց արձանագրել։

- Պարոն Մինասյան, ըստ ձեզ հիմա ավելի հավանական է, որ Ադրբեջանը կգնա վերը թվարկված քայլերի իրականացմանը համաձայնություն տալո՞ւն, թե՞ որ կձեռնարկի նոր էսկալացիա:

- Իրավիճակը բավական փխրուն է, եւ ստեղծված իրավիճակում կան մի շարք փոփոխականներ, որոնք պետք է հաշվի առնել եւ որոնցով  պայմանավորված կլինեն Ադրբեջանի ղեկավարության քայլերը: Առաջին հերթին դա Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն է, երկրորդ՝ սոցիալ տնտեսական իրավիճակը: Բավական կարեւոր է նաեւ համանախագահների դիրքավորումը այս իրավիճակում: Բնականաբար այս բոլոր կոմպոնենտների ամբողջությունը հաշվի առնելով Ադրբեջանը կձեռնարկի իր քայլերը: Այս պահին դեռեւս վաղ է կանխատեսումներ անել, միանշանակ է, որ էսկալացիայի հավանականությունը պահպանվում է, քանի որ ինչպես նշեցի, դեռեւս չկան համարժեք մեխանիզմներ, որոնք նվազեցնում են նմանատիպ էսկալացիայի հավանականությունը: Միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ հուլիսյան էսկալացիան դաս էր ադրբեջանական ղեկավարության համար եւ նրանք դեռ փորձում են սրբագրել այդ էսկալացիայի հարցում իրենց սխալները: Բավական կարևոր է, որ այս հարցերը տեղ գտնեն բանակցային օրակարգում։ 

Տպել
3120 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում