Դեպի ապագա տանող ճանապարհը պետք է հիմնված լինի մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա. ՀՀ նախագահ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ կազմակերպված՝ Արտադրության և ինդուստրացման գլոբալ գագաթնաժողովին (GMIS2020):

Միջազգային հեղինակավոր այս գագաթնաժողովն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 4-ից 5-ն՝ առցանց եղանակով: Այն համախմբել է  համաշխարհային ավելի քան 90 առաջնորդների, ինչպես նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համար հետհամավարակային ժամանակաշրջանում երկրների կողմից տնտեսությունների վերականգնման հնարավորությունները:

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գագաթնաժողովին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, բանախոսների թվում են եղել նաև Բրազիլիայի, Անգոլայի, Կամբոջայի, Գանայի նախագահները, Հորդանանի թագաժառանգը:

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել գագաթնաժողովի՝ «Վերականգնելով բարեկեցությունը հետհամավարակային աշխարհում» խորագրով քննարկմանը:

Քննարկումը վարող՝ CNN-ի հայտնի մեկնաբան Ջոն Դեֆտերիոզը, դիմելով Հայաստանի նախագահին, նշել է, որ գագաթնաժողովում խոսվում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության մասին, իսկ Արմեն Սարգսյանը բազմիցս է ասել, որ 21-րդ դարում մարդկությունը մուտք է գործել սրընթաց հեղափոխության փուլ: Նա Հայաստանի նախագահին առաջարկել է խոսել համաշխարհային տնտեսության վրա դրա ազդեցության մասին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ խոսքը միայն հեղափոխության մասին չէ, մարդկությունը մեծ փոխակերպումների փուլ է ապրում: «Ֆրենսիս Ֆուկույաման խոսում էր քաղաքակրթության ավարտի մասին: Թերևս նա սխալ էր, սակայն, միևնույն ժամանակ, նա նաև ճիշտ էր այն առումով, որ նախկին քաղաքակրթության պատմությունը մոտենում է իր ավարտին:

Մենք մուտք ենք գործում նոր քաղաքակրթություն: Այդ քաղաքակրթությունը կամ մեր զարգացման նոր դարաշրջանը ես անվանում եմ քվանտային աշխարհ, աշխարհ, որտեղ յուրաքանչյուր անհատ կամ մասնիկ դառնում է շատ զորեղ, աշխարհ, որտեղ փոքրը կարող է լինել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև՝ հզոր: Այդ տեսանկյունից, եթե մենք դիտարկում ենք արդյունաբերական հեղափոխությունը, ես դա անվանում եմ ոչ թե 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, այլ՝ սրընթաց զարգացման նոր դարաշրջան, ոչ թե հեղափոխություն, այլ՝ սրընթաց էվոլյուցիա:

Ուստի հեղափոխությունները հաջորդելու են մեկը մյուսին, դրանք լինելու են արդյունաբերական, գիտական, տեխնոլոգիական, որի արդյունքում մենք մշտական փոփոխությունների փուլում ենք լինելու՝ միգուցե, ունենալով անկայունության զգացում, սակայն, միևնույն ժամանակ, մենք մուտք ենք գործելու մի նոր, մեծ աշխարհ:

Ուստի, գուցե Ֆուկույաման ճիշտ էր այն իմաստով, որ մենք այժմ նոր քաղաքակրթական հանգրվանում ենք՝ սկսած 21-րդ դարասկզբից: Անշուշտ, մենք օգտագործում ենք գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում կուտակած գիտելիքը, ինչպես նաև 20-րդ դարի զարգացումների արդյունքները»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանի բնակչությունը պատրաստվում այդ դարաշրջանին, նախագահ Սարգսյանն ասել է, որ ողջ մարդկությունն է առերեսվում սրընթաց փոփոխությունների, ընդ որում՝ ոչ միայն տեխնոլոգիական, վարքագծային, այլև՝ արժեքային:

«Նախքան համաշխարհային մասշտաբով առաջ գնալը մենք պետք է մտածենք այս նոր աշխարհի մասին, պետք է վերագնահատենք մեր հիմնական արժեքները և, իհարկե, շատ-շատ ուշադիր լինենք, թե ինչ ենք անում:

Կարծում եմ՝ այստեղ կարևոր է «ժառանգություն» բառը: Նախորդ դարից մենք ժառանգել ենք միջազգային կառույցներ, հարաբերություններ, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ը: Պահպանելով լավը՝ մենք պետք է մտածենք, թե ինչ կարող ենք փոխել՝ հարմարացնելով ապագային:

 Ինչ վերաբերում է Հայաստանին. մեր երկիրը ևս տուժել է համավարակից, ինչպես ցանկացած այլ երկիր: Մենք նույնպես բախվելու ենք միևնույն մարտահրավերներին, սակայն դրա լուծումն այն է, որ պետք է լինել ապագայի ավանգարդը:

Եթե հասարակությունը դիտարկենք որպես գնացք, ապա ավելի լավ է մոտ լինել լոկոմոտիվին, քան լինել այդ գնացքի ետնամասում: Դրան հասնելու համար ես, ակնհայտորեն, պետք է մեծ աշխատանք տանեմ, մեծ ներդրում ունենամ: Դրա համար կա մի պարզ, հին լուծում՝ ներդրում կատարել կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում:

Սա քվանտային աշխարհ է, որտեղ անհատը շատ բան կարող է անել, և ամենևին կարևոր չէ, թե որտեղից է այդ անհատը գալիս՝ Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից, Ասիայից, թե Եվրոպայից: Ուստի, ներդրումներ կատարեք կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում, դարձրեք ձեր երկիրը քվանտային աշխարհում միջազգային ընտանիքի իրական անդամ: Սա է ուղերձը:

Ապագան կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարելն է: Որպես նախագահ՝ ես ունեմ նախաձեռնություն, որը կոչվում է ATOM (Advanced Tomorrow): Այն ունի տարբեր բաղադրիչներ, հիմնականում՝ ստեղծել համատեղ ձեռնարկություններ արհեստական բանականության ոլորտում աշխարհում հայտնի ընկերությունների հետ, քանի որ ապագան հենց արհեստական բանականությանն է, ինչպես նաև կազմակերպել միջազգային համաժողովներ, օրինակ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, STARMUS փառատոնը՝ Հայաստան բերելով գիտնականների, հետազոտողների, մեծ ընկերությունների՝ հանուն ապագայի զարգացման:

Ես հավատացած եմ, որ փոքր երկիրը հնարավոր է առաջադեմ դարձնել: Սա 21-րդ դարն է, որը քվանտային է, և մենք այնքան շատ օրինակներ ունենք՝ Սինգապուր, Կատար, ԱՄԷ, Իսրայել, որոնք խելամիտ են գտնվել և ունեն եկամտի տարբեր ռեսուրսներ ու տարբեր հնարավորություններ տնտեսության ոլորտում: Այս բոլոր երկրներն ունեն մի ընդհանրություն՝ նախ և առաջ բոլորն էլ ներդրումներ են կատարում գիտության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտում: Սա է ապագա տանող ուղին»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Հայաստանը ում է դիտարկում որպես գործընկեր՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր գործընկերն ամբողջ աշխարհն է:

«Ես ցանկանում եմ ընկերություններ բերել ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ասիայից, հյուսիսից, հարավից: Դա է պատճառը, որ ես կենտրոնանում եմ նաև մեկ այլ նախաձեռնության վրա: Ես խոսել եմ մի քանի փոքր և հաջողակ երկրների ղեկավարների հետ և առաջ մղել այն գաղափարը, որ մենք պետք է ստեղծենք ակումբ: Սա դաշինք կամ միջազգային կազմակերպություն չէ, ինչ-որ բանի դեմ կամ կողմ չէ:

Սա վայր է, որտեղ փոքր և հաջողակ երկրները հավաքվում են և ներկայացնում իրենց փորձը՝ ինչ են ճիշտ կամ սխալ արել: Այս ակումբը պետք է օգնի փոքր երկրներին, քանի որ վերջիններս ևս կարող են հզոր լինել 21-րդ դարի քվանտային աշխարհում,-ասել է նախագահը՝ շարունակելով:

Պարզ օրինակ. երեսուն տարի հետ գնանք։ Ո՞վ կպատկերացներ, որ Ծոցի փոքր երկրները կարող են իրենց գիտական սարքավորումն ուղարկել Մարս։ Անհնար էր պատկերացնել, սակայն դա այսօր իրականություն է։ Այսօր նոր աշխարհ է բացվում փոքր և խելացի երկրների համար, և ես ցանկանում եմ Հայաստանը դարձնել դրանցից մեկը»։

Ինչպես է պետք առաջ շարժվել ապագայի աշխարհում: Ըստ Արմեն Սարգսյանի,  հին աշխարհից նորին անցնելու դժվարին ընթացքում պետք է չկորցնել ողջախոհությունը, մարդկայնությունը և արժևորել նախկինում ստեղծածը: «Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում։

Մենք ունենք էթնիկ, կրոնական, էկո սննդի զբոսաշրջություն մեր երկրում, որը, սակայն, տուժել է համավարակից: Համավարակն այսօր առկա է, քանի որ աշխարհը փոխկապակցված է, մենք շատ ենք ճանապարհորդում։ Բոլոր նախապայմանները կան, որ վիրուսը շատ արագ տարածվի աշխարհում։

Կորոնավիրուսը մեզ հիշեցնում է, որ աշխարհը փոխվում է։ Մենք խաչմերուկում ենք և չգիտենք՝ ա՞ջ գնանք, թե՞ ձախ, ո՞ւմ հետ գնանք, այս աշխարհը միաբևե՞ռ է, երկբևե՞ռ, թե՞ բազմաբևեռ։ Եվ ես մտահոգված եմ այդ անորոշությունից, քանի որ անորոշության վիճակում, եթե կորցնում ես քո առողջ բանականությունը, մարդկային արժանապատվությունը, շատ հեշտ է քո սխալների համար մեղադրել ուրիշներին:

Ես այս աշխարհում տեսնում եմ խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս փոխակերպման պատճառով։ Որպես Հանրապետության նախագահ՝ նման փորձառություն ունեցա վերջերս․ մինչ Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևան Ադրբեջանը, որը ևս պայքարում է վարակի դեմ, Հայաստանի հետ սահմանին սկսեց ռազմական գործողություններ։

Մեր մյուս հարևանը՝ Թուրքիան, հանդես եկավ կոշտ հռետորաբանությամբ, որը, որպես հայ, ինձ անհանգստացնում է և 105 տարի ետ տանում ինձ, երբ Օսմանյան կայսրությունում իրագործվեց Հայոց ցեղասպանությունը։ Ինձ նաև անհանգստացնում է այն, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնում են հարձակում գործել Հայաստանի ատոմակայանի վրա։

Վերջինիս ռմբակոծումը վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլև մեր բոլոր հարևաններին՝ մինչև Ծոցի երկրներ, և կդառնա Չեռնոբիլ տարածաշրջանի համար։ Հույս ունեմ, որ հին աշխարհից նորին անցնելու փոխակերպման այս դժվարին ընթացքում մենք չենք կորցնի մեր ողջախոհությունը, կվարվենք մարդկայնորեն՝ կենտրոնանալով ապագայի վրա և կարժևորենք նախկինում մեր ստեղծածը։

Այդ իսկ պատճառով ես օգտագործում եմ «ժառանգություն» բառը։ ՄԱԿ-ը շատ արժեքավոր և հզոր ժառանգություն է, որ մենք ունենք 21-րդ դարում։ Միակ բանը, որ պետք է անենք, ուժեղացնելն է և նոր իմաստ հաղորդելն այս հրաշալի կազմակերպությանը, որը տասնամյակներ շարունակ հատուկ և օգտակար դերակատարում է ունեցել։

Մեր ժառանգությունը ոչնչացնելն առաջ գնալու սխալ ճանապարհ է։ Դեպի ապագա տանող ճանապարհը պետք է հիմնված լինի մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա»։

Տպել
1954 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը