Հայաստանը պարտվեց Մակեդոնիային 11 մետրանոցներով հարուստ խաղում

05/09/2020 schedule20:13

Հայաստանի հավաքականն իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց Ազգերի լիգայ C դիվիզիոնի խմբային մրցաշարում: Խոակին Կապարոսի ղեկավարությամբ իր առաջին խաղում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային:

Խաղի բոլոր գոլերը խփվեցին 11 մետրանոցներին: Արդեն 3-րդ րոպեին հանդիպման բոսնիացի մրցավարը կանոնների խախտում նկատեց Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում՝Վարազդատ Հարոյանիկողմից: Էգզիյան Ալիոսկին դիպուկհարվածով գրավեց Դավիթ Յուրչենկոյի դարպասը:

Հայաստանի հավաքականը փորձեց արագ հավասարեցնել հաշիվը, սակայն Հարոյանը, Արտակ Գրիգորյանն ու Ալեքսանդր Կարապետյանը չկարողացան իրացնել իրենց հնարավորությունները: Իսկ 37-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանն անզգույշ գտնվեց տուգանային հրապարակում՝ խախտելով կանոնները Էլմասի նկատմամբ, և մրցավարը երկրորդ անգամ ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը: Այս անգամ հարվածը դիպուկ իրացրեց Իլյա Նեստերոսկին: Ընդմիջման գնալուց առաջ ևս մեկ լավ հնարավորություն կորցրեց Կարապետյանը՝ նպաստավոր դիրքից բարձր հարվածելով:

Ընդմիջմանը Կապարոսը երկու փոխարինում կատարեցէ Սերոբ Գրիգորյանի և Խորեն Բայրամյանի տեղը դաշտ դուրս բերելով Էդգար Բաբայանին և Տիգրան Բարսեղյանին: Վերջիններիս շնորհիվ առջևի գծում Հայաստանի հավաքականի խաղն ակտիվացավ: Բայց հարվածները նպաստավոր դիրքից դիպուկ չէին: Լավ հնարավորություններ կորցրին Բարսեղյանը, Արտակ Գրիգորյանը, Բաբայանը: Հանդիպման վերջին րոպեին Բարսեղյանի փոխանցումից հետո փոխարինման մտած ևս մեկ ֆուտբոլիստ՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ներխուժեց տուգանային հրապարակ, նևան վայր գցեցին, և մրցավարը նշանակեց այս խաղի երրորդ 11 մետրանոցը: Տիգրան Բարսեղյանը մոտեցավ գնդակին և գնդակն ուղարկեց դարպասը: Ավելին անելու համար այլևս ժամանակ չմնաց: Հայաստանի հավաքականը պարտվեց 1-2 հաշվով:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի Էստոնիայի ընտրանուն:

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան 2-1

գոլերը՝ Ալիոսկի 4, Նեստերոսկի 38 – Բարսեղյան 90+4

Հայաստան. Յուրչենկո, Ս. Գրիգորյան (Բարսեղյան, 46), Հարոյան, Չալըշըր, Համբարձումյան, Անգուլո, Ա. Գրիգորյան, Կորյան, Բայրամյան (Բաբայան, 46), Կ. Հովհաննիսյան, Ա. Կարապետյան (Բալեկյան, 76)

Տպել
1197 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են