Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մայր Աթոռի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱյր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հանդիպման սկզբում Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը հայորդյաց տների պատասխանատուների անունից իր երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայորդյաց տների հանդեպ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։

«Այնուհետև իր օրհնության և գնահատանքի խոսքը ներկաներին ուղղեց Վեհափառ Հայրապետը՝ մեծապես կարևորելով հայորդյաց տների առաքելությունը։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ արտադպրոցական կրթության այդ կենտրոնների ստեղծման նպատակն էր 1990-ական թվականների դժվարին շրջանում փաղոցի ազդեցություններից կտրել երեխաներին ու պատանիներին և նրանց համար ապահովել ճիշտ խնամք ու դաստիարակություն՝ առիթ ընձեռելով զարգացնելու իրենց ձիրքերն ու շնորհները, հմտությունը արվեստներում, արհեստներում և սպորտում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց, որ ժամանակին այդ տեսլականին վստահեցին ՀՀ իշխանությունները՝ այդ նպատակով Եկեղեցուն հատկացնելով երեք կառույցներ Երևանում, իսկ կենսագործմանը նպաստեց ՀԲԸՄ նախագահ հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը։ Վեհափառ Հայրապետի խոսքով, 1993 թ․ հաստատված երեք հայորդյաց տները, ՀԲԸՄ-ի համագործակցությամբ ու զորակցությամբ, ամուր հիմք դարձան այսօր արդեն կայացած, արդեն ավանդույթներ ձևավորած ցանցի, որն ընդգրկում է յոթ հայորդյաց տներ Երևան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Աշտարակ քաղաքներում և Մանրանկարչության կենտրոնը Երևանում:

Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ հայորդյաց տները, ուր այսօր ուսանում է շուրջ հինգ հազար աշակերտ, իրենց առաքելության ընթացքում կրթել ու դաստիարակել են տասնյակ հազարավոր հայորդիներ։ Այս առումով Հայրապետը հույս հայտնեց, որ ժամանակի մեջ բարերար հայորդյաց աջակցությամբ հնարավոր կլինի նման կրթական կենտրոններ հաստատել նաև այլ քաղաքներում։

Անդրադառնալով հայորդյաց տների կարևոր առաքելությանը՝ Նորին Սրբությունը հաստատեց, որ հայորդյաց տներում ոչ միայն բացահայտվում ու զորանում են հայորդիների տաղանդներն ու շնորհները, այլ նաև կերտվում է նրանց նկարագիրը՝ խարսխված ազգային և հոգևոր արժեքների վրա։ «Ձեր շրջանավարտ մանուկներն ու պատանիներն են մեր ապագան, որ պիտի կերտեն թե՛ իրենց կյանքի, թե՛ մեր հայրենիքի ու ազգի հաղթանակները։ Այսօրվա աշխարհում ավելի ու ավելի է ընդգծվում կարևորությունը սեփական ակունքների ճանաչողության, ազգային ոգու զորացման։

Ձեր առաքելությունն է նաև զորացնել նրանց սրտերում ազգային-հոգևոր արժեքները», - նշեց Վեհափառ Հայրապետը՝ կարևորելով մանկավարժների աշխատանքը ազգի նվիրյալ զավակներ պատրաստելու գործում։

Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հայորդյաց տների տնօրեն կազմերին, մանկավարժներին նախանձախնդիր և հետևողական գործունեության համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագետ զգացումներով իր գնահատանքը փոխանցեց նաև ՀԲԸՄ-ին ու բոլոր այն բարերարներին, որոնք աջակից ու զորակից են Մայր Աթոռին հայորդյաց տների սաների կրթության ու դաստիարակության նվիրական առաքելության մեջ։

Նորին Սրբությունը հանդիպման մասնակիցներին նաև ներկայացրեց հայորդյաց տների նորանշանակ հոգևոր տեսուչ, Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանին՝ մաղթելով վերջինիս հաջողություններ այս նոր հանգամանքի մեջ։

Հայր Սուրբն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին վստահության համար՝ հավաստիացնելով, որ կներդնի բոլոր ջանքերը Նորին Սրբության՝ հայորդյաց տների հետ առնչված իղձերն ու նպատակներն կյանքի կոչելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև համավարակի պայմաններում նոր ուսումնական տարվա կազմակերպման, կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։

Տպել
872 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)