«Մակեդոնիայի հավաքականի հետ խաղի արդյունքը չի կարող բավարար լինեն թիմի համար». Արշակ Կորյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը սեպտեմբերի 8-ին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության Էստոնիայի հավաքականի հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց նախորդ խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից կրած պարտության մասին (1-2):

«Կարծում եմ խաղակցվածության պակասը խանգարեց, եթե ավելի շատ ժամանակ ունենայինք պատրաստվելու, ավելի լավ հանդես կգայինք, քանի որ Մակեդոնիան ավելի խաղակցված էր»,- ասաց ռուսական «Խիմկիի» ֆուտբոլիստը:

Պատասխանելով այն հարցին, որ ինքը այդ խաղում հանդես էր գալիս Հենրիխ Մխիթարյանի դիրքում՝ Կորյանը նշեց, որ դա իր համար լրացուցիչ ճնշում չէր:

«Միգուցե խաղից առաջ մտածում էի այդ մասին, բայց խաղի ժամանակ արդեն նման մտքեր ունենալու ժամանակ չկար, պետք էր կենտրոնանալ խաղի վրա»,- նշեց ֆուտբոլիստը: Նրա խոսքերով՝ Մակեդոնիայի հավաքականի հետ խաղի արդյունքը չի կարող բավարարել թիմին:

Կորյանը նաև անդրադարձավ իր բարեկամ, Հայաստանի հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանի հետ խոսակցությանը» «Մինչև հավաքականին միանալն էլ խոսել եմ Ռուսլանի հետ: Նա ինձ միշտ ոգևորում էր, ասում էր, որ շատ լավ կընդունեն թիմում և ամեն ինչ լավ կլինի»,- եզրափակեց երիտասարդ ֆուտբոլիստը:

Հայաստան – Էստոնիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, Երևանի ժամանակով 20:00-ին:

Տպել
404 դիտում

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է, մի շարք շրջաններում ձյուն է տեղում. ՏԿԵՆ-ը՝ ճանապարհների մասին

Ոչնչացրել են թշնամական ուժերի տանկեր, կրակի տակ տարհանել վիրավոր զինծառայողներին. մերօրյա հերոսներ

Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 2-ից

Պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք. գրանցվել է 22 մահ

Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. վարորդներից մեկին հոսպիտալացրել են

ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել. պատրաստ են օգնել բնակչությանը եւս

ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ

Այսօր և վաղը պլանային ջրանջատում է սպասվում Շենգավիթ վարչական շրջանում

Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ն դիմել է դատախազություն

Քարվաճառի զորամասի զինվորներն ու սպաները (տեսանյութ)

Երեւանի եւ Կոտայքի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատում է սպասվում

ՀՀ 3 մարզերում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մառախուղ եւ մերկասառույց է

Խնդրեցի վերադարձրին անձնագիրը, բայց Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանն այդպես էլ Մոսկվա չմեկնեցին. վարչապետը մանրամասնում է

Հրդեհ Սարալանջ գյուղի մոտակայքում, ծխացել են ծառի կոճղեր, ջերմահարվել ծառեր

«Մանկական Եվրատեսիլ - 2020»-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի մասնակիցը (տեսանյութ)

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները