Առաջին երեք միավորը. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Էստոնիայի նկատմամբ

08/09/2020 schedule22:10

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի շրջանակներում: Խոակին Կապարոսի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց Էստոնիայի հավաքականին:

Առաջին կեսում երկու թիմերն էլ առջևի գծում աչքի չէին ընկնում սուր գործողություններով, և վտանգավոր պահերին գործը հազվադեպ էր հասնում: Սակայն առաջին կեսի վերջին րոպեներին Հայաստանի հավաքականը կարողացավ բացել հաշիվը: Արշակ Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով խոցեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով իր թիմին:

Երկրորդ կեսի սկզբում Հայաստանի հավաքականը մի պահ զիջեց նախաձեռնությունը, սակայն դրա հետ մեկտեղ սկսեց վտանգավոր հակագրոհներ անցկացնել: 63-րդ րոպեին Խոակին Կապարոսը փոխարինման դուրս բերեց Սլովակիայի «Ժիլինայի» երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանին, ով առաջին հանդիպումն էր անցկացնում Հայաստանի հավաքականի կազմում: Ընդամենը մեկ րոպե անց Բիչախչանը հենց առաջին հպումով կարող էր բացել իր գոլերի հաշիվը հավաքականում, սակայն, մեն մենակ մնալով դարպասապահի դեմ հարվածեց վերջինիս վրա: Այնուամենայնիվ, հենց այդ գրոհի շարունակության ժամանակ գնդակը հայտնվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյի մոտ, ով ուժեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ 2-0:

Եվս երկու րոպե անց կարող էր աչքի ընկնել Տիգրան Բարսեղյանը, նրա հեռահար հարվածը դժվարությամբ հետ մղեց էստոնացիների դարպասապահ Հեյնը:

Խփած երկրորդ գոլից հետո Հայաստանի հավաքականը կարողացավ գցել խաղի տեմպը: Ընդ որում, Կապարոսի սաները բավականին վստահ էին գործում պաշտպանությունում՝ թույլ չտալով մրցակցին լուրջ գոլային պահեր ստեղծել դարպասի մոտ: Արդյունքում, Հայաստանի հավաքականը խաղը հասցրեց տրամաբանական հաղթական ավարտին՝ 2-0:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը տարավ առաջին հաղթանակը Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության խմբային մրցաշարում և վաստակեց առաջին երեք միավորը: Զուգահեռ ընթացած խաղում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները մեկական գնդակ փոխանակեցին, և այժմ այդ երկու թիմերը վաստակած 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի հավաքականը խաղաց հետևյալ կազմով. Յուրչենկո, Արման Հովհաննիսյան, Հարոյան, Չալըշըր (Ոսկանյան, 46), Համբարձումյան, Անգուլո, Արտ. Գրիգորյան, Ղադիմյան (Բայրամյան, 73), Ա. Կորյան (Բիչախչյան, 64), Բարսեղյան, Կարապետյան:

Տպել
1919 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին