Օրորոցայինները բաժանվել են ծննդատներում, հասանելի են համացանցում. Արթուր Շահնազարյանը՝ դրանց կարեւորության մասին

Հալեպի փողոցներից մեկում մի թուրք 1915թ. զարհուրելի կոտորածից հազիվ փրկված հայ գաղթականների խմբի վրա հարձակվելով՝ մորից խլել էր երեքամյա դստերը: Գաղթականների շարասյունը հսկող զինվորները չէին թույլատրել մորը դուրս գալ շարքից՝ երեխային հետ բերելու համար: Նա կարողացել էր դստերը գտնել միայն չորս տարի անց, սակայն յոթնամյա աղջնակը չէր ճանաչել մորը, թուրքն էլ կտրուկ հրաժարվել էր աղջկան վերադարձնել: Սակայն երբ հուսահատ մայրը սկսել էր երգել այն օրորոցայինները, որոնցով քնեցրել էր դստերը, աղջիկն անմիջապես ճանաչել էր թե՛ երգերը, թե՛ ձայնը. նա վերադարձվել էր «Կարմիր Խաչի» գրասենյակի օգնությամբ  («Կարմիր խաչի տեղեկագիր», Վաշինգտոն, օգոստոսի 18, 1919 թ., հատոր III, համար 34, էջ 1):

«Առաջ բոլոր մայրերը երեխաների համար երգում էին: Օրորոցայինը մարդու առաջին մշակութային դասն է, մանուկը աշխարհի քաղաքակրթության հետ առաջին անգամ օրորոցայինով է շփվում: Արամ Խաչատրյանն ասում էր՝ իմ ամբողջ երաժշտությունը գալիս է իմ մոր օրորոցայինից, որ լսել եմ փոքր ժամանակ»,- ասում է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Նրա հետ զրուցում ենք հայ ժողովրդական օրորոցայինները ձայնագրելու եւ ծննդատներում տարածելու նախագծի մասին, որ իրականացրել են մի խումբ կամավորներով Արթուր Ջանիբեկյանի աջակցությամբ:

Սկզբում ձայնագրել են օրորոցայինները, և տասնյակ ձայնասկավառակների վրա արտագրելով՝ պարբերաբար այցելել ծննդատներ ու բաժանել նորածինների մայրիկներին: Հիմա փորձում են առավել շատ մայրիկների տեղեկացնել, որ հայ ժողովրդական մեղմիկ օրորոցայինների պրոֆեսիոնալ ձայնագրությունները բաց հասանելի են համացանցում, հորդորել, որ իրենց փոքրիկներին քնեցնեն-մեծացնեն այդ հրաշագեղ մեղեդիներով:

«Որոշեցինք տարածել այդ երգերը, քանի որ զրկել երեխային օրորոցայինից, նշանակում է երեխային զրկել ամբողջ աշխարհից: Ու քանի որ մայրերը չեն երգում, մտածեցինք, որ կմիացնեն այս երգերը, երեխաները կլսեն: Ձայնասկավառակներ էինք տրամադրում թե ծննդատներին եւ թե մանկապարտեզներին, քանի որ այնտեղ մի վատ բառ ունեն «մեռյալ ժամ» են ասում (քնի ժամին- խմբ.), ցանկացանք, որ այդ ժամին միացնեն օրորոցայինները, որ «մեռյալ ժամ»-ի փոխարեն դառնա «դրախտային ժամ»»,- ժպտում է երաժշտագետը:

«Խազեր» երգչախմբի ղեկավար Անի Նավասարդյանը մի խումբ կամավորների հետ ազգային երգերը տարածելու մի քանի ակցիա է կազմակերպել. ազգային ուրախ-սիրուն երգերի ձայնագրությունների հավաքածուներ են նվիրել երթուղայինների վարորդներին, իսկ հետո մտածել ամեն ինչ օրորոցից սկսելու մասին:

«Սկսեցինք փնտրել օրորոցայիններ, գտանք ձայնագրություններ Հասմիկ Հարությունյանի կատարմամբ, սակայն որպեսզի տարածելու պարագայում խնդիրներ չունենանք, որոշեցինք ինքներս ձայնագրել: Նաեւ լավ առիթ էր նորից այդ օրորոցայինները սովորելու: 3-4 երգողներ էին: Արթուր Շահնազարյանն էլ օգնեց, որ ձայնագրություններն անենք անվճար»,- պատմում է Անի Նավասարդյանը:

Այս ձայնասկավառակում ներառված ժողովրդական օրորոցայինները 12-13-ն են, մյուսները հեղինակային երգեր են: Բոլոր երգերը հնչում են ակապելլա՝ առանց նվագակցության, ինչպես լսել են դար ու դարեր խաղաղ ննջող հայ մանուկները: «Օրորոցային երգերն իրենց մեջ մեծ ինֆորմացիա են պարունակում ազգային գիտակցության ու մտածողության առումով: Մայրիկներն էլ մեծ ուրախությամբ էին ընդունում ձայնասկավառակները, շատերն էլ իմանում էին այս գործի մասին, զանգում, օրինակներ խնդրում, կամ խնդրում էին իրենց փոխանցել փլեյլիսթը (երգացանկի էլեկտրոնային տարբերակը-խմբ.)»,- նշում է նա:

Տրամաբանորեն հաջորդ քայլը պիտի լիներ մանկապարտեզներին մարզանքի համար ռիթմիկ երաժշտություն տրամադրելը. այս դիտարկմանն ի պատասխան՝ Անի Նավասարդյանը տխրությամբ փաստում է, որ կամավորների ուժերով նման ծավալի աշխատանքներ կատարելը շատ դժվար է. «Սա մենք որպես մի ակցիա արեցինք, սակայն պետք էր, որ այն ունենար իր տրամաբանական հաջորդ քայլը: Լավ կլիներ, որ պետական մարմինների կողմից ընթացք տրվեր, օրորոցայինները բաժանվեին մանկապարտեզներում: Մենք կամավորներ էինք, որ մեծ ոգեւորությամբ արեցինք այդ գործը, սակայն պետական քաղաքականությամբ ազգայինը տարածելը բոլորովին այլ ազդեցություն կարող էր ունենալ: Ինչ վերաբերում է փոքրիկների մարզանքին, ապա նշեմ, որ ժամանակին մանկական ժողովրդական երգչախումբ կար՝ Վաչե Նավասարդյանի երգչախումբը, այդ խումբը Արթուր Շահնազարյանի նախաձեռնությամբ նմանատիպ ձայնասկավառակ էր պատրաստել՝ «Կաքավիկ» անունով»:

Հայկական երգերի ռիթմերը, սակայն, հարմա՞ր են մարզանքի համար. «Կարելի է հարմարեցնել: Մեր երգերում էլ ռիթմային համաչափություն կա, եւ լիովին հնարավոր է վարժությունները կազմակերպել՝ այդ համաչափությունը զգալով: Կոնսերվատորիայում սովորելուս տարիներին, հիշում եմ, ասվում էր, թե մեր ժողովուրդը թույլ է ռիթմի զգացումից. այդպես էին ասում, որովհետեւ նվագախմբերը, երգչախմբերը դժվար են ձեռքի ենթարկվում: Սակայն դա կապված է այն հանգամանքի հետ, որ իրենք լրիվ ուրիշ ռիթմի զգացողություն ունեն: Կարծես իրենց մեջ ռիթմիկ լրիվ ուրիշ կոդ է դրված, բայց իրենք դպրոցական տարիքից սովորում են լրիվ ուրիշ երաժշտություն, լրիվ ուրիշ ռիթմով, մտածողությամբ. խոսքը եվրոպական դասական երաժշտության մասին է, որ դրված է մեր դպրոցների, քոլեջների, կոնսերվատորիայի հիմքում: Եվ դա լրիվ ուրիշ համակարգ է»:

Պարարվեստի գործիչներն էլ են նշում այդ խնդրի մասին. որ բալետային հիմքի վրա ազգայինը սովորելու արդյունքում բոլորովին այլ տիպի՝ ոչ հայկական շարժումների համակարգ է ձեւավորվում երեխաների մոտ. «Այո, եւ այս ամենը նախ պիտի պետական մակարդակով գիտակցվի՝ որպես խնդիր, մինչդեռ պետական գործիչները համը հանում են միշտ: Սա շատ լուրջ հարց է, որ պիտի նախ բարձրացվի պետական մակարդակով, քննարկեն մասնագետները, եւ գուցե այդ քննարկումները տարիներ տեւեն: Կոմիտասն իր ժամանակին դա արել է, բայց դա մեր այսօրվա դպրոցների հիմքում դնելու համար կրկին հսկայական աշխատանք է պետք: Եվ շատ դժվար է եվրոպական կրթություն ստացած մասնագետներին բերել ազգայինի դաշտ»:

Արթուր Շահնազարյանը հիշեցնում է, որ ձայնագրված բոլոր օրորոցայինները եւ եւս ավելի քան 500 երգ բաց հասանելի է armenianmusic.am կայքում: Երգերը ձայնագրելու աշխատանքներին մասնակցել է ավելի քան 200  երգիչ՝ կազմելով հայ ժողովրդական երաժշտության ոսկե ֆոնդը, որի հեռախոսային հավելվածը եւս առկա է: «Համացանցում հիմա այդ ամենը բաց դրված է, լազերային սկավառակներն այլեւս պահանջված չեն: Հիմա հարկ է՝ հայ մայրերին ցույց տանք ու հիշեցնենք օրորոցայինների կարեւորության մասին, որ այսօր ծնվող մանուկներն էլ հնարավորություն ունենան մեծանալ դրանցով»,- նշում է Շահնազարյանը:

Նա ընդգծում է, որ այս գործը բացառիկ է աշխարհում. ոչ մի ազգ այս անպարփակ համացանցում չունի մի հարթակ, ուր ներկայացնում է հենց իր մաքուր, մասնագետների կողմից ընտրված-զտված ազգային երաժշտությունը: «Գրեք «ֆրանսիական երաժշտություն» ու համացանցը ձեզ կտա շանսոններ, բայց ոչ՝ ֆրանսիական ժողովրդական երգեր, գրեք «հնդկական երաժշտություն» ու խառնիճաղանջ պատկեր կստանաք, թեպետ հնդիկները միլիոնավոր ազգային երգեր ունեն, սակայն այն, ինչ ձեզ տրվի, կլինի հնդկական ռաբիսը: Մենք աշխարհին ու ամեն հայի մեր երգի գոհարներից օգտվելու հնարավորություն ենք տալիս. վերցրեք, դրանցով, օրինակ, մանկական օրորոցի վրա պտտվող հայկական խաղալիքներ պատրաստեք, այլ տարբերակներով օգտագործեք… լսեք»,- ամփոփում է Արթուր Շահնազարյանը:

Տպել
2449 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով