Վարդենիսի դատարանը մի քանի ժամ է՝ շրջափակված է. հարազատները պահանջում են ազատ արձակել ամբաստանյալին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքն արդեն մի քանի ժամ է՝ շրջափակված է. ամբաստանյալ Վահագն Մանուկյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել նրան:

Վահագն Մանուկյանը 3.5 տարի է, ինչ կալանավորված է. նա մեղադրվում է 2016 թվականին Սոթքի ոսկու հանքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի եւ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անձի կողմից իր ծառայողական գործունեության կատարման հետ կապված սպանության փորձի մեջ, որը կատարվել է այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով: Սպանության եւ գողության փորձերի հետ կապված մեղադրանքը Մանուկյանը չի ընդունում՝ այն որակելով անհիմն: Քրեական գործը դատարան է ուղարկվել 2017 թվականի հուլիս ամսին: Գործով միակ ամբաստանյալն այս պահին Մանուկյանն է. մյուս երկու ամբաստանյալների նկատմամբ համաներում է կիրառվել, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Վարդան Համբարձումյանը պատմեց, որ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ չեն կարողանում դատարանում պարզել դեպքի իրական հանգամանքները, մասնավորապես, այն, թե ովքեր են ոստիկանության աշխատակիցներին դրդել կեղծ զեկուցագրեր ներկայացնել եւ ոչ օբյեկտիվ քննություն կատարել. «Դեպքի օրը նա Սոթքի ոսկու հանքում եղել է պատահական, հարակից տարածքում ունեն անասնագոմեր, ճանապարհով անցնելիս նկատել է կրակոցներ, այդ պահին ռուս անվտանգության աշխատակիցները շտապել են իր ուղղությամբ, ինքն էլ թաքնվել է՝ մտածելով՝ շառ ու փորձանքն անցնի, ու այդպես նրան բռնել են»: Այդ ընթացքում, ըստ պաշտպանի, ռուս աշխատակիցներից մեկը՝ Յուրա Մելնիկը, հրազենային վիրավորում է ստացել եւ հետաքննության ժամանակ ասել է, որ կրակոց է արձակվել իր ուղղությամբ, բայց թե ում կողմից, չի նշել. «Այժմ այդ տուժողը, որին 3 տարի չէինք կարողանում գտնել, սեպտեմբերի 2-ին դատական նիստին ներկայացավ եւ հայտարարեց, որ ինքնաձիգը կրակահերթի ժամանակ գտնվել է իր ձեռքում, եւ երբ մյուս ձեռքով փորձել է բարձրացնել Վահագնին, չի հասկացել, թե ոնց է կրակահերթ արձակվել, տվյալ հանգամանքի վերաբերյալ նա նախաքննության ժամանակ էլ է հայտարարել, սակայն քննիչների կողմից այն չի արձանագրվել: Դատախազի հարցապնդմանը, որ դա սուտ մատնություն է, նա հակադարձեց՝ ասելով, որ դա է իրականությունը, նա ունի իրավաբանական բարձրագույն կրթություն եւ տեղում հաղորդում ներկայացրեց քննիչի դեմ»:

Պաշտպանի խոսքով՝ տուժողի այդ հայտարարությունից հետո իրենք միջնորդություն են ներկայացրել՝ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու դեմ, եւ այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, միջնորդությունը մերժել է: Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել, բայց նշեց՝ շատ հավանական է, որ ստանալուց եւ հիմքերին ծանոթանալուց հետո այն կբողոքարկի Վերաքննիչ դատարան:

Պաշտպան Վարդան Համբարձումյանի խոսքով՝ մեկ այլ հաղորդում էլ ամբաստանյալն է ներկայացրել՝ ոստիկանության 5 աշխատակիցների դեմ. «Դեպքի օրը նրանք կեղծ զեկուցագրեր են ներկայացրել իրենց վերադասին՝ նշելով, որ տեսել են Վահագն Մանուկյանին կրակելուց եւ տուժող Յուրա Մելնիկի կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելուց, սակայն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում հերքեցին իրենց ներկա գտնվելու հանգամանքը,  գործով անցնող մյուս վկաները եւ տուժողները եւս հերքել են այն, որ կրակոցի պահին տվյալ ոստիկանները գտնվել են դեպքի վայրում»:

Պաշտպանի խոսքով՝ կան բազմաթիվ վկաներ, ռուս աշխատակիցներ, ովքեր ժամանակին չեն հարցաքննվել, չեն առերեսվել, մեկնել են ՌԴ, մինչդեռ նրանց ցուցմունքները գործով կարող էին կարեւոր ապացուցողական նշանակություն ունենալ:

Ամբաստանյալ Վահագն Մանուկյանի կինը՝ Դիանա Խաչատրյանը, մեր զրույցում նշեց, որ չեն պատրաստվում ճանապարհը բացել եւ դատախազին ու դատավորին թույլ տալ դուրս գալ շենքից. «Մեզ ասացին, որ օրենքի խախտում է, պետք է թողենք՝ ամբաստանյալին տանեն, դա թողեցինք, բայց դատավորին ու դատախազին չենք թողնելու, իմ ամուսնուն ի սկզբանե կեղծ ցուցմունքների հիման վրա են մեղադրանք առաջադրել, բոլորի ցուցմունքները կեղծված են եղել, եւ դատարանում բոլորը հայտարարել են, որ ամուսինս կապ չունի, մնացել էր միայն ռուս աշխատակիցը, ընդ որում, նրան մենք գտանք սոցիալական ցանցի միջոցով, նա նույնիսկ չգիտեր, որ ամուսնուս բռնել են, նրան չէին ասել, հիմա եկավ ՀՀ, հայտարարեց, բայց հաշվի չառան»:

Մանուկյանն ու Խաչատրյանն ունեն 2 անչափահաս երեխա:

Տպել
2842 դիտում

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է