Դրական գնահատական. ինչպես անցավ Կապարոսի առաջին քննությունը հավաքականի ղեկին

11/09/2020 schedule22:40

Մոտ 10-ամսյա դադարից հետո Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջապես վերադարձավ խաղադաշտ: Խոակին Կապարոսը վերջապես տեսավ իր ֆուտբոլիստներին խաղի մեջ: Հայաստանի հավաքականը վերջապես հաղթեց առանց Մխիթարյանի: Սրանք Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերի էմոցիոնալ հետևություններն են: Իսկ ի՞նչ հետևություններ կարելի է անել երկու խաղերից՝ սառը գլխով:

Կապարոսի ծանոթությունը. կարող էր ավելի լավ լինել, բայց այսպես էլ վատ չէ

Խոակին Կապարոսը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ղեկը սպասվածից ուշ ստանձնեց: Մարտին և հունիսին Հայաստանի հավաքականը պետք է ընկերական հանդիպումներ անցկացներ, Կապարոսն արդեն պատրաստվում էր բազմաթիվ նորեկների փորձարկել, և Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի հավաքականը պետք է մոտենար արդեն հնարավորինս ձևավորված կազմով: Բայց պանդեմիան իր շտկումները մտցրեց գլխավոր մարզչի ծրագրերում: Ստացվեց այնպես, որ Կապարոսի առաջին ծանոթությունը հավաքականի հետ եղավ պաշտոնական խաղերի ժամանակ:

Արդյո՞ք դա շատ բացասական էֆեկտ կունենա մարզչի ծրագրերի վրա: Թերևս ոչ այնքան, քանի որ Ազգերի լիգայի այս մրցաշրջանի խաղարկությունը Աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարելու չնչին հնարավորություն է տալիս, եթե նույնիսկ թիմը կարողանա հաղթել իր դիվիզիոնի խմբում: Աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլ Ազգերի լիգայից դուրս են գալու ընդամենը երկու թիմ, այնպես որ այս մրցաշարի ընթացքում Խոակին Կապարոսը պետք է փորձի հնարավորինս ձևավորել հավաքականի կորիզն ու մոտակա ռեզերվը, որպեսզի Աշխարհի առաջնության որակավորման փուլին թիմն արդեն կազմ ու պատրաստ մոտենա:

Թերևս հենց դա էր պատճառը, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում իսպանացի մարզիչը դաշտ դուրս բերեց միանգամից 5 նորեկի: Եվ դա չէր կարող առանց հետևանք մնալ. պարտություն, որը, միգուցե, կարող էր չլինել, եթե մարզիչն այլ մեկնարկային կազմ ընտրեր: Իհարկե, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվեր, եթե խաղի հենց 3-րդ րոպեին Հարոյանն անզգուշորեն չխախտեր կանոնները սեփական տուգանային հրապարակում: Ամեն ինչ կարող էր այլ կերպ լիներ, եթե Համբարձումյանը անհասկանալի կերպով չթռչեր մրցացկի վրա սեփական տուգանային հրապարակում: Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե Կարապետյանը, Գրիգորյանը կամ Բալեկյանն օգտագործեին իրենց բազմաթիվ հնարավորություններից մեկը: Բայց ֆուտբոլը «եթե»-ներ չի սիրում, պարտությունն էլ ամենևին ճակատագրական չէր: 3 օր անց Հայաստանի հավաքականը ավելի վստահ տեսք ուներ, և Էստոնիայի նկատմամբ տարած հաղթանակը միանգամայն տրամաբանական էր: Արդյունքում՝ երկու խաղից երեք միավոր, բայց արդեն թիմին որոշակիորեն հարմարված նորեկներով և թիմին բավականաչափ ծանոթ գլխավոր մարզչով:

Դրական հետևություններ և լուծելու խնդիրներ

Առաջին դրական փաստը գալիս է թիմի առաջին համարից. դարպասապահ Դավիթ Յուրչենկոն շատ վստահ նորամուտ ունեցավ Հայաստանի հավաքականում: Երկու խաղում բաց թողած երկու գնդակ, բայց երկուսն էլ՝ 11 մետրանոցից: Ճիշտ է, Յուրչենկոն շատ խաղի մեջ չմտավ, մեկ-երկու անգամ փրկեց Մակեդոնիայի հետ խաղում, իսկ էստոնացիների դեմ գրեթե անգործ էր: Բայց, աչքի էր ընկնում Յուրչենկոյի աշխատանքը պաշտպանների հետ: Միանշանակ կարելի է ասել, որ Բերեզովսկուց հետո Յուրչենկոն Հայաստանի հավաքականի առաջին դարպասապահն է, որը թիկունքից կարող է հմտորեն կառավարել պաշտպանությունը: Դրանից ելնելով՝ պաշտպաններն էլ իրենց ավելի վստահ են զգում թիկունքում:

Ընդհանրապես, խոսելով պաշտպանության մասին, կարող ենք նշել, որ թիմային պաշտպանությունը շատ քիչ (Հայաստանի հավաքականի ստանդարտներով) սխալներ թույլ տվեց երկու խաղերում: Կարելի է հիշել Մակեդոնիայի հետ խաղում առաջին կեսի դրվագը, երբ Սերոբ Գրիգորյանի և Խորեն Բայրամյանի եզրից մրցակիցը ճեղքեց պաշտպանությունը, և էստոնացիների հետ խաղի վերջնամասում Տարոն Ոսկանյանի թերացումը, երբ իր դիրքից մրցակիցը ներխուժեց տուգանային հրապարակ: Մնացած դեպքերում Հայաստանի հավաքականը կարողանում էր հետ մղել մրցակցի գրոհները, անհատապես էլ Հարոյանը, Չալըշըրը, Համբարձումյանն ու Հովհաննիսյանները (Կամոն և Արմանը) վատ չէին նայվում: Նրանց էլ միշտ օգնության էին գալիս հենակետայիններ Անգուլոն և Արտակ Գրիգորյանը:

Իսկ ահա անհատական սխալները ոչ մի տեղ չեն անհետացել, վայրկյենական «անջատումը» ճակատագրական եղավ Մակեդոնիայի հետ խաղում, երբ Հարոյանն ու Համբարձումյանը կանոնների խախտում թույլ տվեցին միանգամայն պարզ իրավիճակներում: Նաև կարելի է նշել, որ մակեդոնացիները, 11 մետրանոցից երկու գոլ խփելով, մեծ ուժերով չէին գրոհում, իսկ էստոնացիների հարձակումը շատ թույլ էր: Այդ տեսանկյունից՝ Կապարոսի թիմի պաշտպանության համար լուրջ փորձություն կլինի հոկտեմբերին կայանալիք Վրաստանի հավաքականի հետ խաղը, որը, ի դեպ, որակազրկման պատճառով բաց է թողնելու Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է առջևի գծին, ապա այստեղ աշխատանքը քիչ չէ: Կորյանն ու Բայրամյանը դեռ թիմին հարմարվելու խնդիր ունեն, բայց երկուսի ներուժն էլ զգացվում էր: Կորյանը Մակեդոնիայի հետ խաղում մեծ ծավալի աշխատանք կատարեց, իսկ էստոնացիների դեմ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, բայց նրա պարագայում զգացվում էր թիմի հետ խաղալու փորձի պակասը: Բայրամյանը խաբքերի ժամանակ միօրինակ էր, բայց շատ ակտիվ էր և լուրջ ճնշում էր գործադրում մրցակցի պաշտպանության վրա: Եթե հոկտեմբերին հավաքականին միանան Հենրիխ Մխիթարյանն ու Սարգիս Ադամյանը, ապա Հայաստանի հավաքականի հարձակողական ներուժը շատ ավելի զորեղ կլինի՝ հաշվի առնելով նաև այն, որ պահեստայինների նստարանից էլ թիմի խաղն ուժեղացնող շատ ֆուտբոլիստներ կլինեն:

Խոակին Կապարոսի առաջին քննությունը կարելի է դրական գնահատել: Ոչ գերազանց, իհարկե, բայց ամեն ինչ դեռ առջևում է: Հոկտեմբերին Կապարոսը պաշտոնական երկու խաղերից առաջ հնարավորություն կունենա ևս մեկ անգամ տեսնել թիմին խաղի մեջ՝ Ալբանիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Այսինքն, սպասվում է, որ Վրաստանի հետ խաղին Հայաստանի հավաքականն ավելի պատրաստ պետք է մոտենա:

Տպել
1919 դիտում

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան