Հիմա ի՞նչ անենք, փուչիկներով գործի՞ գնանք. առաջին դասարանցիների փուչիկներն ու ծաղիկներն այսօր դպրոցում չընդունեցին

Ծաղիկներով ու փուչիկներով այսօր կրկին լի էին դպրոցների բակերը. 5-6 տարեկան ճերմակ վերնաշապիկներով մանուկներն արեւից կկոցած աչուկներով շուրջն են զննում՝ ականջի պոչով լսում հարթակից հնչող ելույթները:

Մի քանիսը լաց են լինում, ու սոցիալական հեռավորության իրենց քառակուսում, փոքրիկների ձեռքը բռնած մայրիկներն ակտիվորեն ինչ-որ բաներ են բացատրում, խոստանում, հորդորում:

Դպրոցների բակերը թեպետ մարդաշատ են, բայց ոչ այնքան, որքան՝ սովորաբար. նախ այսօր միայն առաջին դասարանցիներն են եկել, երկրորդ, քանի որ գիտեին, որ թույլատրվում է մեկ երեխային մեկ մեծահասակ ուղեկցի, ուղեկցում է միայն երկու-երեք մեծահասակ:

Ամեն դպրոց սոցիալական հեռավորությունը պահելու խնդիրը մի ձեւով է լուծել. գրեթե ամենուր դպրոցի բակում գծանշումներ են արված, որոշ բակելում էլ՝ ի հավելումն գծանշումների՝ երեխաների հեռավորությունը կարգավորում են նաեւ պարաններով:

Սեպտեմբերմեկյան երկարաշունչ միջոցառման փոխարեն այսօր փոքրիկ ելույթներով ողջունեցին նորեկներին, բարի գալուստ դպրոց ու բարի երթ դեպի կյանք մաղթեցին: Հետո հնչեցին ուրախ երգեր, ու դասարան առ դասարան մանուկները դպրոց մտան:

Իսկ դպրոցների բակերում մնացին մեծերը՝ փուչիկներով ու ծաղիկներով, քանի որ, պարզվեց, այս տարի փոքրիկները կարող էին միայն լուսանկարվել դրանցով, իսկ դպրոց տանել, առավել եւս՝ տալ ուսուցչուհուն, չէին կարող:

«Հիմա ի՞նչ անենք, փուչիկներով  գործի՞ գնանք»,- ծիծաղում էին ծնողները՝ փորձելով ճշտել՝ գոնե թույլատրվո՞ւմ է փուչիկներով դպրոցի ծառերը զարդարել:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ այս տարի դպրոցներում շատ բան այլ կլինի: Անցյալ շաբաթ առաջին դասարանցիների ծնողների հետ կազմակերպված ժողովներում ուսուցչուհիներն ու բուժքույրերը կրկնել ու մանրամասնել են հակահամավարակային ցուցումները, հորդորել են դրանք սովորեցնել երեխաներին. նրանք դեռ նոր են դարձել վեց տարեկան կամ դեռ չեն էլ դարձել, եւ ստիպված չեն եղել դիմակ դնել: Ծնողներին խնդրել են երեխաներին սովորեցնել հիգիենիկ տուփից ճիշտ հանել, դեմքին ճիշտ դնել եւ ձեռք չտալ դիմակին, տանը մի փոքր դրած մնալ, որ դասարանում շատ անսովոր չլինի:

Ծնողները նշեցին, որ բոլոր ուսուցիչներն էլ ընդգծել են առկա դասերն անելու կարեւորությունը, խնդրել են անել ամեն ինչ, որ երեխաները հնարավորություն ունենան առավելագույնս երկար հաճախել դպրոց, ոչ թե՝ ուսանել հեռավար:

Տարբեր դպրոցների ծնողներ մեզ հետ զրույցում նշեցին, որ ուսուցիչները հայտնել են, որ եթե փոքրիկներն օրումեջ դասի գալով դժվարանան յուրացնել ծրագիրը, ապա իրենք առանց փոխհատուցման պատրաստ են դասավանդել երկու հերթով՝ փաստորեն կատարելով երկու անգամ ավելի աշխատանք: «Հիմքը շատ կարեւոր է, եւ եթե այն ամուր չլինի, հետագայում շատ ավելի դժվար է լինելու թե մեզ համար, թե իրենց: Ամեն ինչ պիտի անենք, որ տառուսուցումն առկա դասընթացով լինի, դրա համար էլ պահենք բոլոր պայմանները»,- ասել են ուսուցիչները:

Դասվարների առաջ դրված խնդիրները բավական շատ են, սակայն նրանք այդ բոլորն էլ լուծելի են համարում. թեպետ երեխայի ձեռքին էլ հպվել չի կարելի, սակայն խիստ անհրաժեշտության դեպքում ուսուցիչը կարող է ալկոգելով շփել ձեռքերը, ցույց տալ երեխային անհաղթահարելի մասնիկը ու նորից շփել ձեռքերը: Առավել դժվար է պահել այն ցուցումը, որ երեխաները միմյանց ոչինչ չպիտի տան. նախկինում ցածր դասարաններում հատուկ խրախուսվում էր միմյանց հետ կիսվելը, գրիչ, տետր, դասագիրք չունեցողին իրենն առաջարկելը, բայց, ըստ մանկավարժների, այդ խնդիրն էլ է հաղթահարելի. կարևորը՝ փոքրիկների համար դասերը շուտ հեռավար չդառնան:

Տպել
1699 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին