Դպրոցականները նոր ընկերներին զարմացնում էին տարբերվող դիմակներով. համավարակի պայմաններում դպրոցը վերաբացեց դռները

-Ռոբերտ Ազարյան,

-Ներկա,

-Կարինա Ամիրգուլյան,

-Ներկա:

Այսօր առավոտյան ժամը 10-ին Երեւանի Սմբատ Բյուրատի անվան հ. 125 դպրոցի բակում երկար դադարից հետո հավաքվել էին մի խումբ դպրոցականներ: Նրանց ու Հայաստանի մնացած առաջին դասարանցիների համար սեպտեմբերի մեկը մեկնարկեց այսօր՝ ավանդականից 2 շաբաթ անց:

 

Սպիտակ վերնաշապիկ, մուգ կիսաշրջազգեստ կամ տաբատ եւ դրան գումարած հագուստին հարմարեցված դիմակ. դպրոցականները նոր ընկերներին այսօր տարբերվող դիմակներով էին զարմացնում: Նրանք բոլորը եկել էին մեկ ծնողի ուղեկցությամբ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կրթական հաստատության փոխտնօրեն Կարինե Բասոյանը, այս տարի է այսպես, ամեն տարի շատ ճոխ ու գեղեցիկ են նշում դպրոցականների գալուստը:

Առաջին դասարանցի Աշոտն է, ստացել է Այբեննարանն ու լուսանկարվում է, դեմ չի, որ մենք էլ նկարենք, ուրախ է, որ դասերը սկսվել են: Իր մայրիկը եւս կողմ է դպրոց գալուն, կարծում է, որ փոքրերը հեռավար չեն կարող սովորել, միայն դիմակներից է դժգոհ:

Լուսինեն էլ այսօր վարդագույն դիմակ է նախընտրել, հարցին՝ ուրա՞խ են, որ այս համավարակի պայմաններում դպրոց են հաճախելու երեխաները, նրա մայրիկը տատանվելով է պատասխանում,- «Կարեւորը հեռավար չէ»:

Հետաքրքիր դիմակ էր ընտրել նաեւ առաջին դասարանցի Անին:

Ի դեպ հավաքված երեխաները մեծ պատասխանատվությամբ էին եկել, դիմակները կրում էին ճիշտ:

Համար 125 դպրոցի աշակերտներն այսօր դպրոց մուտք չգործեցին, խումբ-խումբ բակում կանգնեցին, ծանոթացան դասվարի հետ եւ առաջին դասագիրքը՝ Այբբենարանը ստանալուց հետո՝ հեռացան, որ մյուս աշակերտները գան: Փոխտնօրենի խոսքով՝ այսօր կծանոթանան, իսկ վաղվանից արդեն կգան դասի, մինչ այդ դպրոցում կավարտվեն նախապատրաստական աշխատանքները, որոնք ի դեպ դեռ ժամեր առաջ էին սկսվել: Ինչպես նշեց բուժքույրը, ամբողջ գիշեր չի քնել, անհամբեր է:

Փոխտնօրենը մեզ էլ մինչ երեխաների հավաքվելը ներկայացեց, թե ինչպես են պատրաստվում դիմավորել դպրոցականներին: Դպրոցի բակում եւ ներսում գծանշումներն էին արված, դրված էին նաեւ ջերմաչափող սարքեր, դիմակներ: Երեխաները կրթական հաստատություն գալու են դիմակներով, բայց եթե չունենան, դպրոցն է տրամադրելու, որոնք պակասը, ըստ փոխտնօրենի, չունեն:

Քանի որ հ. 125 դպրոցում 1000-ից ավելի աշակերտներ են սովորում, դպրոցը գործելու է երկու հերթով: Նախապես ըստ դասարանների առանձնացվել են 4 մուտքերը, իսկ պատերին փակցված սլաքներն աշակերտներին ուղղորդելու համար են:

Այստեղ բոլոր այն դասասենյակները, որոնք փոքր են, ժամանակավորապես փակվել են, բաց են միայն մեծ դասասենյակները: Աշակերտները նստելու են մեկ-մեկ, իսկ ուսուցչի սեղանին դրված են լինելու ախտահանիչ նյութեր ու դիմակներ: Կարինե Բասոյանի խոսքով՝ նոր պայմաններով ուսուցիչները համաձայն են գալ, իրենց աշխատանքն է, ինչ կարող են անել: Համապատասխան բոլոր իրերն ու պարագաները դպրոցն է գնել, հարցին, թե որքա՞ն գումար է ծախսվել, փոխտնօրենը չկարողացավ պատասխանել, նրա խոսքով՝ շատ:

Հիշեցնենք, որ առաջինից բարձր դասարանցիները դպրոց են հաճախելու վաղվանից: Ուշ գնալու պատճառը երկրում առկա կորոնավիրուսային հիվանդությունն է, որպեսզի դպրոցները հասցնեն պատրաստվել եւ դպրոցականներին ընդունեն համաճարակային կանոնների պահպանմամբ:

Տպել
3140 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին