Լոռու մարզի դպրոցներ այս տարի հաճախեց 3052 առաջին դասարանցի. գյուղական որոշ դպրոցներ ընդունելություն չունեցան

Լոռու մարզի հիմնական դպրոցներ այսօր ոտք դրեցին 3052 առաջին դասարան հաճախող աշակերտներ: Սրան զուգահեռ կան գյուղական փոքր համայնքներ, որոնք առաջին դասարան չեն ընդունել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը. «Բայց նախորդ տարվա համեմատ առաջին դասարան հաճախողների թիվն այս տարի ավելացել է: Նախորդ տարի 2993 երեխա էր հաճախել առաջին դասարան»:

Մարզի թե քանի դպրոց չունի առաջին դասարան, վարչության պետը դժվարացավ ասել՝ նշելով, որ տվյալները մշակման փուլում են, պարբերաբար փոփոխվում են. «Ընթացիկ շաբաթվա ավարտին արդեն վերջնական տվյալներ կունենանք»:

Մարզում կան ոչ միայն թերբեռնված, այլ նաեւ գերբեռնված դպրոցներ. «Վանաձորի կենտրոնական բոլոր դպրոցները գերբեռնված են, մարզկենտրոնում թերբեռնված դպրոցներ, կարելի է ասել, չունենք, բոլորը հիմնականում իրենց սահմանային տեղերին համապատասխան են կամ մի փոքր պակաս: Քանի որ այս տարի հայտագրումն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով էր, իրենց հատկացված տեղերից ավելի ոչ ոք չի կարողացել վերցնել: Օրինակ՝ Սպիտակի դպրոցը նախորդ տարիներին միշտ թերբեռնված է եղել, բայց այս տարի աննախադեպ ընդունելություն է ունեցել»,- ասաց վարչության պետը:

Ոլորտի պատասխանատուն, ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում դասապրոցեսի կազմակերպումը, վստահեցրեց՝ վարչության աշխատակիցները մարզի տարբեր տարածաշրջաններում շրջայցեր են կատարել, այն լինելու է շարունակական. «Մեզ մոտ իրավիճակը բավականին լավ է, ի հայտ են եկել մանր-մունր խնդիրներ, որոնք տնօրենները վստահեցրել են, որ 1-2 օրվա ընթացքում կվերացնեն»:

Ինչ վերաբերում է թեստավորում անցած ուսուցիչներին եւ դպրոցների աշխատակիցներին, Ռաֆայել Հարությունյանն ասաց՝ աշխատանքները կազմակերպվել են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին, գործընթացը շարունակվում է. «Մենք չունենք դպրոց, որը վարակակիր ուսուցիչների կամ աշխատակիցների պատճառով չի գործի: Միայն մարզպետարանի ենթակայության տակ գործող դպրոցներն ունեն շուրջ 4900 ուսուցիչ ու աշխատակից, եւ եթե դրան էլ գումարենք ավագ դպրոցների աշխատակիցների թիվը, ապա այն բավականին մեծ է: Մենք առողջապահության վարչության հետ համատեղ կազմակերպում ենք թեստավորման աշխատանքները: Որոշակի թվով նաեւ վարակակիրներ ունենք, որոնք հիմնականում ասիմպտոմ վարակակիրներ են, նրանք մեկուսացված են: Մենք հիմա չունենք այնպիսի թիվ, որը կվտանգի դպրոցի բնականոն գործունեությունը»,- ասաց վարչության պետը:

Տպել
1601 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին