7 շտապօգնության մեքենան և 3 ռեանիմոբիլն արդեն Արցախում են. ԱՀ նախագահը երախտագիտություն է հայտնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրերին, երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստվում են բազմապատկել առողջապահական ոլորտին հատկացվող միջոցները՝ անվճար և որակյալ բժշկական ծառայություններ ունենալու համար:

Այս համատեքստում նախագահը կարևորել է ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնների հետ համագործակցության սերտացումը բարձրակարգ մասնագետների ներգրավման և տեղի անձնակազմի հետ շարունակական վերապատրաստման դասընթացների կազմակերպման առումով: Հանրապետության նախագահն իր երախտագիտությունն է հայտնել նաև ՀՀ Կառավարությանն Արցախի առողջապահության նախարարությանը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար՝ նշելով, որ դրանք Արցախի առողջապահական համակարգի համար աննախադեպ նվեր են և լուծելու են կենսական նշանակության խնդիրներ:

ՀՀ առողջապահության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այն բարեփոխումները, որոնք ուղղված են Արցախի առողջապահական համակարգը կատարելագործելուն և ժողովորդի համար հասանելի դարձնելուն, միանշանակ, ողջունելի են, և դրանց աջակցելու համար ՀՀ իշխանությունները հետայսու ևս գործուն քայլեր կձեռնարկեն:

Ա. Թորոսյանի խոսքով՝ նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախում առաջիկայում կբացվի ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղում պարբերաբար կկազմակերպվեն բուժանձնակազմի վերապատրաստման ու մասնագիտացման դասընթացներ:

Հանդիպումից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել շտապօգնության մեքենաների հանձնման հանդիսավոր արարողություն:

Տպել
718 դիտում

Անցյալի հերոսությունները մեր ժառանգությունն են, մեր բնավորությունն ու գենետիկ կոդը. ԱԺ նախագահի ուղերձը

Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է. ՀՀ նախագահի ուղերձը

Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա. վարչապետի ուղերձը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի մասնակցելու ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին. Հովհաննիսյան

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի գուլպայից հայտնաբերվել են կասկածելի զանգվածով տոպրակներ

«Հոկտեմբերի 27»-ի բոլոր կատարողները եղել են ՀՅԴ անդամներ, իսկ գլխավոր կատարողը՝ նախկին դաշնակցական. Գրիգոր Հարությունյան

Անհանգստացնող բռնկումներ չկան. Առողջապահության նախարարությունը լրատվամիջոցներին հորդորում է չաղավաղել տեղեկատվությունը

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել  

Սահմանվել է սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

Նպատակը մնում է իշխանության զավթումը. կմասնակցի՞ արդյոք ՔՊ-ն ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին

Արամ Մեյմարյանը կգործուղվի Շվեդիայի Թագավորություն. Պատրիկ Սվենսոնի հետ մանրամասներ է քննարկվել

«Հին ընկերներ, նոր հնարավորություններ». անցկացվել է հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովը

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը

Բռնցքամարտի ԵԱ. Արթուր Բազեյանը փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ (լուսանկարներ)

Գորիսում հանդիպել են ԱՀ նախագահն ու Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն

Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը

Եռաբլուրում՝ սեղանին, ծննդյան տորթն է, հնչում է նրան նվիրված երգից մի հատված. Գոռ Մելքոնյանն այսօր կդառնար 20 տարեկան

Հետևողական քայլերով պետք է վերականգնել մեր նախկին հզորությունը. ԳԱԱ-ն՝ հայկական առաջին արբանյակի արձակման վերաբերյալ

Ավարտական հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

Դերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չէ (տեսանյութ)

2021-ին սկսված Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցումը կավարտվի այս տարի

Գյուլագարակ-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած

ԱԻ նախարարությունը Բյուրականում ուսումնավարժություն է անցկացրել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ

Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ամբողջ ռուսական աշխարհին. Լավրով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ստեղծվել է «Աղձք» պատմամշակութային արգելոցը

ԵԱՏՄ երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Գնացե՛ք ձեր իղձերի հետևից, դրանք անպայման իրականանալու են. ԱՀ ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի առթիվ

Լոռու մարզում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը

Մայիսի 29-ը նախատեսվում է հռչակել Եվրասիական տնտեսական միության օր

Կարեն Անդրեասյանը լիտվացի պաշտոնակցի հետ քննարկել է էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող հարցեր

Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Նոր հանցանք ամբաստանյալի կողմից՝ խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու դատարանի որոշման արդյունքում

Պապիկյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Լվացքի օր՝ Երևանում․ ԵՄ դեսպանն իր գրասենյակի պատուհանի «հայկական» տեսարանից լուսանկար է հրապարակել

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն