Շիրակի մարզը 3075 առաջին դասարանցի ունի. Գյումրիում որոշ ծնողներ ընդդիմացել են դիմակ կրելու պահանջին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 14-ին Շիրակի մարզի դպրոցներում հնչեց նոր ուսումնական տարվա առաջին զանգը:  Այսօր դպրոց գնացին միայն առաջին դասարանցիները: Եթե մեծահասակների համար սեպտեմբերի 1-ը 14-ով փոխարինելը որոշակի տրամադրվածություններ էր առաջացրել, ապա փոքրիկների համար այն չուներ որևէ նշանակություն:

Զանգը հնչեց այնքան ուժգին, որքան հնչելու էր սեպտեմբերի 1-ին, բոլորը հուզվեցին այնպես, ինչպես հուզվելու էին սեպտեմբերի 1-ին:  

Միակ անսովոր քայլը դպրոցի մուտքի մոտ ձեռքերի ախտահանումն ու դիմակ կրելու հստակ պահանջն էր: Գյումրու դպրոցներից մեկում սրա հետ կապված փոքրիկ միջադեպ է եղել: «Մեկ-երկու ծնող ընդդիմացել են, թույլ չեն տվել, որ երեխաները դիմակ դնեն, սակայն արագ խնդիրը հարթվել է, մանկավարժները խոսել են նրանց հետ, հարցը կարգավորվել է: Այս պահին որևէ կոշտ քայլ չի լինի, սակայն բոլոր երեխաները օրենքի պահանջին են հետևելու՝ անկախ ծնողների կամքից կամ, մեկ-երկուսի ցանկությունից»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Գյումրու թիվ 10 դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանն էլ նշեց, որ փոքրիներին ավելի չլարելու համար իրենք ջերմաչափումն իրականացրել են ոչ թե սարքը ճակատներին, այլ դաստակների հատվածում պահելու տարբերակով: «Դե երեխաներ են, ամեն ինչ նրանց համար նոր է, իրենք էլ փոքրիկ են, դիմակ դնելն էլ անսովոր էր նրանց համար, բայց կարծում եմ քիչ-քիչ կսովորեն, հունի մեջ կընկնեն: Ախտահանման ժամանակ, երբ թաթիկներն էինք մուտքի մոտ ախտահանում, մի քանիսը սկսեցին լացել,  բնական է: Բայց արագ ամեն ինչ հետո տեղն ընկավ»,- պատմեց տնօրենը:

Շիրակի մարզի 146 դպրոց այսօր ընդունել է 3075 առաջին դասարանցի: Բոլոր հայտագրվածները գրեթե ներկայացել են: Բացականեր քիչ են եղել:

ՀԺ-ի հարցին, եղել են արդյո՞ք ռիսկային խմբի մանկավարժներ, որոնք դիմել են հեռավար պարապմունքներ անցկացնելու, կամ աշխատանքի չներկայանալու համար, վարչության պետն ասաց՝ ոչ: Չնայած օրենքը թույլ տալիս է, սակայն մինչ այս պահը որևէ մեկից նման դիմում չի ստացվել:

Մարզի գյուղական 6 համայնք՝ Զարիշատը, Շաղիկը, Լեռնուտը, Նոր Ախուրյանը, Հայկասարն ու Կաքավասարն ընդհանրապես չունեն առաջին դասարանի աշակերտներ: 

Տպել
2157 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին