Եթե մենք հիմնվենք այդ ասեկոսեների վրա, այս դահլիճում դժվար թե գտնվի որեւէ սուրբ մարդ․ Սիմոնյանը՝ Բաբաջանյանին

Ես հիասթափված եմ իմ գործընկերոջ ելույթից, որովհետեւ, նախ եւ առաջ, չեմ կարծում, որ կարելի է թեկուզ քողարկված, բայց այդքան հաճախ փորձել խոսքը բերել հասցնել վիրավորանքի սահմանին, խոսել կամազրկությունից մի մարդու, որին պարոն Բաբաջանյանը ճանաչում է այստեղ-այնտեղ պտտվող ասեկոսեներից։ Եթե մենք հիմնվենք այդ ասեկոսեների վրա, այս դահլիճում դժվար թե գտնվի որեւէ սուրբ մարդ. ե՛ւ դուք, ե՛ւ ես այդ ցուցակում վերջինը չենք։

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին: Վերջինս անվստահություն էր հայտնել ՍԴ անդամի թեկնածու Էդգար Շաթիրյանի ներկայացրած հայտարարագրին՝ շեշտելով, որ Շաթիրյանը թաքցնում է իր հետ փոխկապակցված անձանց ունեցվածքը։

Սիմոնյանը, մեջբերելով Բաբաջանյանի խոսքը, թե Շաթիրյանն աշխատել է նախկին իշխանությունների հետ, հայտարարեց, որ ՀՀ-ում բոլորն են աշխատել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք։ «Եթե ձեր տեքստից հանենք «Շաթիրյան» ազգանունը, դնենք որեւէ գյուղի դասատուի անուն, ապա բովանդակությունը չի փոխվի։ Չի կարելի նման կերպ վերաբերվել մեզ՝ այն մարդկանց, որոնք աշխատել եւ ապրել են ՀՀ-ում»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահի պնդմամբ՝ Շաթիրյանը նախկին իշխանության կողմից չի ընտրվել որեւէ պաշտոնի, որ ծառայություններ մատուցի, այլ նրա համար, որ իր նման մասնագետ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը տալիս է 5-6 տարին մեկ անգամ։

Խոսելով նաեւ Շաթիրյանի ունեցվածքի մասին՝ Սիմոնյանը նշեց, որ Հայաստանում տպավորություն է, թե դասախոսը, գիտնականը պետք է սոված-ծարավ, հույսը ինչ-որ օգնությունների վրա դրած անձնավորություն լինի, սակայն իր համար դա զարմանալի է։ «Բայց այստեղ պետք է ունենանք շատուշատ ապահոված մարդիկ, որովհետեւ այս մարդիկ կարողանում են իրենց գիտելիքները փոխանցելով՝ իրենց աշխատանքով գումար վաստակել»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ նմանատիպ հայտարարությունները, որոնք հիմնված են ասեկոսեների վրա, լուրջ չեն, ավելին, նրա համոզմամբ, լուրջ չեն մի մարդու անունից, որը քաղաքական կառույցի անունից է խոսում, որը ելույթի ժամանակ 230 հասարակական կազմակերպության կարծիք է հնչեցնում:

Սիմոնյանը շեշտեց, որ բոլորը չէ, որ կարողացել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյան ժամանակահատվածում տարբեր բեւեռների հետ համագործակցել՝ կարողանալով քաղաքական պայքար վարել: «Եվ ավելին, կներեք, բայց բոլորից չէ, որ այդ պահանջը կա: Մենք պիտի պահանջե՞նք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները լինեն հեղափոխական, անձնազոհ։ Մարդիկ տարբեր են»,- ընդգծեց Սիմոնյանը։ Նա նաեւ հայտարարեց, որ անձնական միտում է տեսնում Արման Բաբաջանյանի ելույթների մեջ, ոչ միայն Շաթիրյանի հետ կապված. «Հուսամ, որ ժամանակի ընթացքում հակառակի մեջ կհամոզվեմ եւ վերջում ուզում եմ ասել, որ այսօր ես հպարտանում եմ, որ ԱԺ-ն քննարկում է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, լիահույս եմ, որ իմ գործընկերները կողմ կքվեարկեն»:

Տպել
2449 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը