Մրցավարական սկանդալներ՝ հանդիպման արդյունքների քննարկումների փոխարեն

Սեպտեմբերի 11-13-ը տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի 4 հանդիպումները։ Տուրի հանդիպումներից մեկը հետաձգվեց: «Հաշվի առնելով Շիրակ ՖԱ-ի՝ 03.09.2020թ. գրությունը և կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ սեպտեմբերի 11-ին նշանակված «Շիրակ» - «Վան» հանդիպումը հետաձգվել է»,- այսպիսին էր ՀՖՖ-ի պաշտոնական հաղորդագրությունը։

Դատելով հայտարարությունից՝ «Շիրակի» մի քանի ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, քանի որ, ըստ կանոնակարգի, հանդիպման հետաձգման պատճառ կարող է հանդիսանալ այն, որ թիմերից մեկի կազմում CoVID19-ի երեքից ավելի դրական թեստի պատասխան կա։

Որ «Շիրակ» - «Վան» հանդիպումը չի կայանա, կարելի էր կանխատեսել դեռ մեկ շաբաթ առաջ, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջնական հայտացուցակից դուրս են մնացել Գյումրիի «Շիրակի» 4 ֆուտբոլիստներ (պատճառները չէին նշվում)։

Տուրի 4 խաղերում խփվեց 11 գնդակ, սակայն այս տուրը ավելի շատ նշանավորվեց ոչ թե խփված գոլերով, ինտրիգային հանդիպումներով և խաղերի հետաքրքիր արդյունքներով, այլ մրցավարական հերթական սկանդալներով։

Իհարկե, ամենաաղմկոտը տեղի ունեցավ «Նոա» - «Արարատ» խաղում։ Հանդիպման 88-րդ րոպեին՝ 1-1 հաշվի ժամանակ «Արարատի» տուգանային հրապարակում բախվեցին դաշտի «Նոայի» հարձակվող Դմիտրի Լավրիշևն ու հյուրերի պաշտպան Խուան Բրավոն։ Գլխավոր մրցավար Աշոտ Ղալթաղչյանը, որը շատ մոտ էր կանգնած, ոչ մի արձագանք չտվեց, չարձագանքեց նաև եզրային մրցավարը, ինչն առաջացրեց դաշտի տերերի ֆուտբոլիստների դժգոհությունը։ Սակայն 11 վայրկյան անց, երբ գնդակն արդեն «Նոայի» տուգանային հրապարակում էր, Ղալթաղչյանը սուլեց և 11 մետրանոց նշանակեց «Արարատի» դարպասին, որը դիպուկ իրացրեց Արտյոմ Սիմոնյանը ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

Հասկանալի է, որ դրվագն առաջացրեց «Արարատի» ֆուտբոլիստների, մարզչական կազմի, երկրպագուների դժգոհությունը։ Միգուցե, դժգոհությունն այդքան մեծ չլիներ, եթե մրցավարը սուլեր անմիջապես բախումից հետո, կամ էլ եզրային մրցավարը միանգամից բարձրացներ դրոշակը՝ արձանագրելով կանոնների խախտում։ Ակնհայտ էր, որ Ղալթաղչյանը որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեց եզրային մրցավարի հետ, սակայն ի՞նչն էր խանգարում մրցավարին սուլել անմիջապես դրվագից հետո ու նոր խորհրդակցել օգնականի հետ։

Կասկածներ է առաջացնում նաև բուն 11 մետրանոց նշանակելու փաստը, սակայն որոշակի հիմքեր դրա համար կային․ Բրավոն մոտեցավ մրցակցին հետևից, թեթևակի հրեց արդեն օդում գտնվող մրցակցին, ընդ որում, այդ ամենը տուգանային հրապարակի մատույցներում։ Միգուցե ոչ բոլոր մրցավարները կանոնների խախտում կարձանագրերին նման վճռորոշ պահին, սակայն Ղալթաղչյանը նման որոշում կայացնելու հիմքեր ուներ։ Եթե նա ժամանակին արձագանքեր, ապա քննարկումները կգնային միայն 11 մետրանոցի իրավացիության մասին, իսկ այսպես առավել քան տարօրինակ էր մրցավարի պահվածքը։

Եթե նա իսկապես խախտում էր նկատել, ապա պետք է միանգամից սուլեր և հետո քննարկեր եզրային մրցավարի հետ։ Եթե եզրային մրցավարն էր խախտում նկատել, ապա պետք է միանգամից արձագանքեր դրվագին, բարձրացներ դրոշակը և գլխավոր մրցավարին հուշեր խախտման մասին։ Այո, Ղալթաղչյանն ավելի մոտ էր դրվագին, քան եզրային մրցավարը, բայց վերջինիս տեսանկյունից, միգուցե, դրվագն ավելի լավ էր երևում։

Իսկ այսպես տպավորություն է ստեղծվում, որ դրվագից հետո մոտ 11 վայրկյան գլխավորն ու եզրայինը քննարկում են դրվագը, ընդ որում, «Արարատը» այդ պահին վտանգավոր հակագրոհ է անցկացնում։ Մրցավարների պահվածքն այս դրվագում առնվազն պրոֆեսիոնալ չէր։

Խաղից անմիջապես հետո մրցավարի գործողություններից դժգոհություն հայտնեց «Արարատի» գլխավոր մարզիչ Վահան Բիչախչյանը: «Երկրորդ գոլի դրվագում ընդհանրապես չհասկացա, թե ինչ տեղի ուենցավ: Նման մրցավարությունն արդեն պատուհաս է դառնում: Էպիզոդից կես ժամ հետո են արձանագրոում իրավիճակը... չես հասկանում, թե նման մրցավարության պայմաններում քեզ ինչպես պահես, որ ավելորդություններ թույլ չտաս: Ամեն դեպքում, այս հարցն էլ բավական մտահոգիչ է: Ուշադրություն դարձրեք, որպեսզի այսպիսի խայտառակ մրցավարական իրավիճակները հաճախակի բնույթ չկրեն»,- նշել էր մասնագետը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

Ինչ վերաբերում է ակումբին, ապա «Արարատն» արդեն բողոքարկել է խաղի մրցավարությունը։

Մրցավարական որոշումների տեսանկյունից ավելի կոպիտ խախտում արձանագրվեց նույն օրը տեղի ունեցած մյուս՝ «Արարատ-Արմենիա» - «Լոռի» խաղում: Հանդիպման 53-րդ րոպեին դաշտի տերերի կիսապաշտպան Յոհան Գուֆրանի գլխով հարվածից հետո Արթուր Ավագյանը ձեռքով փակեց գնդակի ճանապարհը։ Ընդ որում, ձեռքը չէր գտնվում բնական վիճակում, հարվածողի և պաշտպանի միջև բավականաչափ տարածություն կար, գնդակն էր ընթանում էր դարպասի ուղղությամբ։ Սակայն մրցավար Շահեն Աղայանի սուլիչը լռեց։ Այդ պահին վանաձորցիներն առջևում էին 1-0 հաշվով, իսկ հետո կարողացան երկրորդ գոլը խփել։ Խաղի վերջում դաշտի տերերը կարողացան մեկ գնդակ խփել, բայց դա բավական չեղավ պարտությունից խուսափելու համար։ Խաղից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիթ Կամպանիան դժգոհեց մրցավարությունից՝ նշելով, որ այն ազդեց հանդիպման ելքի վրա, բայց ակումբը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։

Կիրակի օրը տեղի ունեցած «Ալաշկերտ» - «Ուրարտու» խաղում ևս մրցավարությունը բարձրության վրա չէր։ 69-րդ րոպեին հյուրերի խաղացող Արտակ Գրիգորյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Հակոբ Հակոբյանի նկատմամբ, բայց մրցավարը 11 մետրանոց չնշանակեց։ Սակայն «Ուրարտուի» ֆուտբոլիստները հենց հաջորդ դրվագում կարողացան գոլի հեղինակ դառնալ, այդ պատճառով այս սխալը ևս մեծ արձագանք չունեցավ։ Խաղի վերջում մրցավարից դժգոհելու առիթ ունեցան նաև «Ալաշկերտի» ֆուտբոլիստները, երբ Պապե Կամարան ընկավ տուգանային հրապարակում, սակայն այս դեպքում կրկնապատկերն էլ նորմալ ցույց չտվեց դրվագը, այնպես որ վստահորեն մեղադրել մրցավարին չի կարելի։

Մնում է հուսալ, որ մյուս տուրերում ավելի շատ առիթ կլինի խոսելու հենց հանդիպումների բուն ընթացքի, այլ ոչ մրցավարական սխալների մասին։

Տպել
1763 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)