Դատարանն արձանագրել է Էդգար Մալաքյանի կողմից վկաների վրա ազդեցության ռիսկ. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

«Արարատ» ակումբի ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանն ասաց, որ դեռեւս նիստ չի նշանակվել, տեղեկություն էլ չունեն, թե որ դատավորին է մակագրվել բողոքը:

Էդգար Մալաքյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, սեպտեմբերի 3-ին մասնակի էր բավարարել քննիչի միջնորդությունը՝ որոշում կայացնելով նրան կալանավորել մեկ ամսով:

Մեր զրույցում պաշտպան Գոռ Միքայելյանը տեղեկացրեց, որ որպես մեկամսյա կալանք ընտրելու հիմք դատարանը նշել է, որ կա մի քանի վկա, որոնց վրա հնարավոր է՝ Մալաքյանը ազդեցություն գործադրի. «Սակայն նրանք այնքան քիչ են, եւ այդ ռիսկը չեզոքացնելը այնքան հեշտ է, որ դատարանը մեկամսյա կալանքը բավարար է համարել»:

Կալանավորման այլ հիմք դատարանը չի նշել. ըստ պաշտպանի՝ քննիչի վկայակոչած չորս հիմքերից հաստատված է համարել միայն այդ մեկը եւ այն չափով, որ երկամսյա կալանքի անհրաժեշտություն չի տեսել: Դատարանը միաժամանակ հաստատված է համարել հիմնավոր կասկածն առ այն, որ Մալաքյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին: Դատարանի որոշումը բողոքարկվել է ինչպես հիմնավոր կասկածի, այնպես էլ կալանավորման հիմքերի մասով:

Նախքան Էդգար Մալաքյանի կալանավորումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր, որ ֆուտբոլիստ եղբայրների կալանավորվելու դեպքում իրենք պատրաստ են անձնական երաշխավորության միջնորդություն ներկայացնել: Պաշտպան Գոռ Միքայելյանը նշեց, որ այդ հարցով ԼՀԿ-ի հետ որեւէ քննարկում չի եղել:

Հիշեցնենք, որ Էդգար Մալաքյանի եղբայրը՝ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը, ազատության մեջ է. նրան կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է: Քրեական գործը, որի շրջանակում եղբայրները մեղադրվում են, վերաբերում է օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Կասկադում նրանց ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը: Գործի շրջանակում 4 ոստիկան ճանաչվել է տուժող:

Տպել
545 դիտում

Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Մերժելի եւ արատավոր մոտեցում է. Ջ.Ավետիսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը հանվել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից

Մեկ շաբաթվա, 10 օրվա մեջ ադրբեջանական բանակը փլուզվելու է, ռազմաճակատի գծից զինվորները փախչելու են. քաղաքագետ

Երեւանի գովազդային վահանակներին քարոզչական հոլովակներ են պտտվում. ինչի մասին են դրանք

Թուրքական մասնակցությունը պատերազմին և վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանն անգամ թուրքական օգնության հետ բախվում է ծանր հարվածների, Թրամփը դեռ լուռ է, Մակրոնը՝ մտահոգ. ԶԼՄ-ներ

Ջավախքցիները խաղաղվել են, Արցախին ուղարկված օգնությունը Հայաստան հասավ

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ ոչ հաղթանակով. Արայիկ Հարությունյան

Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու. Արայիկ Հարությունյան

Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման համար

Կան բազմաթիվ փաստեր, որ հակառակորդը սա պլանավորել էր վաղուց. Արայիկ Հարությունյան

Հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում եւ շատ անտարբեր են իրենց կորուստների հանդեպ. Արցախի նախագահ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ

Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է եւս 23 զինծառայող. ԱՀ ՊՆ

Գորիսում քաղաքացին նետվել է «Մինա» հյուրանոցի տանիքից

Հավաքված սննդի ու պարագաների ծավալն այնքան մեծ է, որ մի մասը պահեստավորվում է (տեսանյութ)

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շփման գծում ռազմական հանցագործություններ սանձազերծելու դեպքով հարուցվել է քրգործ