ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է եւ նոր հասցե ունի

15/09/2020 schedule21:00

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության, որն իր գործունեությունը ծավալում է ք. Երևան, Բաբայան 4 հասցեում:

ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ քաղաքացիները կարող են դիմել աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):

Սոցիալական և առողջապահական երաշխիքների և արտոնությունների, դրանք ստանալու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու, սոցիալ-իրավական խորհրդատվության, ինչպես նաև դիմում-բողոքների  և առաջարկությունների համար անհրաժեշտ է դիմել Սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժին, որը մեկ պատուհանի սկզբունքով գործում է Գլխավոր վարչության առաջին հարկում (մուտքը՝ աջ կողմից):

Պետ՝ գ-տ Մ. Մկրտչյան, hեռ.՝ (010) 28-10-80, էլ. փոստ՝ [email protected]

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և զինհաշմանդամներին օրենքով սահմանված փոխհատուցումների, աջակցության գումարների, օրենքով սահմանված դեպքերում տարեկան մեկ անգամ միանվագ դրամական օգնությունների, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականի և տեղեկանքների, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի  շահառու հանդիսանալու կարգավիճակի որոշման և հատուցման գումարների ստացման գործընթացին առնչվող հարցերի դեպքում դիմել Սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքների տրամադրման բաժին:

Պետ՝ Ա. Հովսեփյան, հեռ.՝ 010-20-09-51; էլ. փոստ՝ [email protected]

Երկարամյա ծառայության, հաշմանդամության  և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում` ընտանիքին թաղման նպաստի վճարման, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքների, կենսաթոշակառուի վկայականների տրամադրման և կենսաթոշակային ոլորտին առնչվող այլ հարցերով դիմել Կենսաթոշակային ապահովման բաժին:

Պետ՝ Ա. Պետրոսյան, հեռ.՝ 010-28-74-43, էլ. փոստ՝ [email protected]

Բնակարանի գնման վկայագրերի տրամադրման, անհատույց սեփականության իրավունքով բնակա­րանների տրամադրման գործընթացի կազմակերպման, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրին և բնակարանային ապահովման ոլորտին առչվող այլ հարցերով դիմել Բնակարանային պայմանների բարելավման բաժին:

Պետ՝ Վ. Հարությունյան, հեռ.՝ 010-28-74-41, էլ. փոստի հասցե՝ [email protected][email protected]

Ուշադրություն

Հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով, հերթերից և կուտակումներից խուսափելու համար, նախարարությունը խնդրում է նախքան ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն այցելելը զանգահարել նշված հեռախոսահամարներով և ձեռք բերել պայմանավորվածություն այցի օրվա և ժամի մասին: Այցելելիս կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:

Տպել
310 դիտում

Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Մերժելի եւ արատավոր մոտեցում է. Ջ.Ավետիսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը հանվել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից

Մեկ շաբաթվա, 10 օրվա մեջ ադրբեջանական բանակը փլուզվելու է, ռազմաճակատի գծից զինվորները փախչելու են. քաղաքագետ

Երեւանի գովազդային վահանակներին քարոզչական հոլովակներ են պտտվում. ինչի մասին են դրանք

Թուրքական մասնակցությունը պատերազմին և վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանն անգամ թուրքական օգնության հետ բախվում է ծանր հարվածների, Թրամփը դեռ լուռ է, Մակրոնը՝ մտահոգ. ԶԼՄ-ներ

Ջավախքցիները խաղաղվել են, Արցախին ուղարկված օգնությունը Հայաստան հասավ

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ ոչ հաղթանակով. Արայիկ Հարությունյան

Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու. Արայիկ Հարությունյան

Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման համար

Կան բազմաթիվ փաստեր, որ հակառակորդը սա պլանավորել էր վաղուց. Արայիկ Հարությունյան

Հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում եւ շատ անտարբեր են իրենց կորուստների հանդեպ. Արցախի նախագահ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ

Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ)

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է եւս 23 զինծառայող. ԱՀ ՊՆ

Գորիսում քաղաքացին նետվել է «Մինա» հյուրանոցի տանիքից

Հավաքված սննդի ու պարագաների ծավալն այնքան մեծ է, որ մի մասը պահեստավորվում է (տեսանյութ)

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շփման գծում ռազմական հանցագործություններ սանձազերծելու դեպքով հարուցվել է քրգործ