ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է «Ազատ Արցախ» թերթի պատասխանատուներին

15/09/2020 schedule21:26

Աևցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի պատասխանատուներին՝ գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը կարևորել է հանրապետական թերթի պատմական նշանակությունը՝ ընդգծելով հատկապես խորհրդային և պատերազմական տարիներին՝ տեղական տեղեկատվության եզակի աղբյուրներից մեկը լինելու լրատվամիջոցի առաքելությունը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև ժամանակակից աշխարհում տպագիր մամուլի ասպարեզում առկա ճգնաժամի մասին, որից անմասն չի մնում նաև «Ազատ Արցախ» թերթը: Արթուր Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել գալիք տարվանից նաև խորհրդարանի աջակցությամբ նպաստել թերթի զարգացմանը և հետագա կայացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թերթի հանրայնացման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Գասպարյանի խոսքով՝ առաջիկայում պլանավորում են լրատվամիջոցի գործունեությունը կազմակերպել գործակալության ձևաչափով, ինչը հնարավորություն կընձեռի կիրառել տեղեկատվության սփռման նոր գործիքակազմ և նոր ձևաչափ:

Տպել
202 դիտում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

Երեւանի Վարդավառի լճում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի

Ովքե՞ր են ցուցարարների իրական դաշնակիցները

Արցախի նախագահն այցելել է Մատենադարան. Ստեփանակերտի գրադարանում նմանատիպ պայմաններ կստեղծվեն

Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի չուգունե ռադիատորները գողացած 4 պատանի բերման է ենթարկվել

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին կնվազի 2-3 աստիճանով, մոտակա օրերին սպասվում են անձրեւներ

Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել են թունավորումներ բուժանձնակազմի որոշ անդամների եւ մի քանի պացիենտի մոտ

Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում. այրվել են ծառեր, բուսածածկույթ

Նախկինները մի հաջողություն այնուամենայնիվ արձանագրեցին

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝խոցելով նշանակետը 2574 մետրից

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. ԱՀ նախագահը Երևանում է

Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Թուրքիան Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության է ցուցաբերում. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Sky News Arabic»-ին

Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ