ՎՊՀ ռեկտորի անիմացությունն ու անտեղյակությունը օրեցօր նոր երանգներ են ստանում. Վանո Եղիազարյան

ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Վանո Եղիազարյանը արձագանքել է Վանաձորի բուհի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին ՀԺ-ում հրապարակված 2 հոդվածներին եւ ներկայացրել իր կարծիքը ստեղծված իրավիճակի շուրջ:

Արձագանքն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորեւ.

«Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «Վանաձորի պետական համալսարանի աշխատակիցներին առաջարկվել է 2 համաձայնագիր ստորագրել վարկերի, ալիմենտների և այլնի մասին» հոդվածում լրագրողը զրուցել է ՎՊՀ դոցենտ Տարոն Դանիելյանի հետ, և վերջինս իրավացիորեն հնչեցրել է իր անհանգստությունն ու անհամաձայնությունը ՎՊՀ ռեկտորի ոչ իրավաչափ գործունեության մասին` ասելով. «Ստորագրելով ներկայացրած համաձայնագիրը, բացի մի շարք պարտավորություններից, ես պարտավորվում եմ համալսարանի գրավոր պահանջով տրամադրել «այլ անձնական տվյալներ», այդ «այլ» բառի տակ ամեն ինչ կարող է ներառվել, օրինակ՝ պահանջել իմ ընկերոջ կամ ընկերուհու անունը, որը չասելու դեպքում նկատողություն կստանամ: Ես խոսել եմ նաեւ մասնագետ-իրավաբանների հետ, որոնք հորդորել են չստորագրել թղթի տակ»:

Փոխանակ լսելու և իրավաբանորեն գնահատելու իրենից գրագետ և բանիմաց աշխատակցի զգաստության կոչող խոսքը, ռեկտորն իբր պատասխանել է «Վանաձորի համալսարանի ռեկտորը պարզաբանում է՝ ինչու են աշխատակիցներին առաջարկել համաձայնագիր ստորագրել, որից դժգոհում են» հոդվածով:

Ասեմ, որ ինքս էլ չեմ ստորագել այդ ոչ իրավաչափ համաձայնագիրը, չէի էլ  անդրադառնա այս թնջուկին, սակայն ռեկտորի անտեղյակությունն ու անմիտ համառությունը պարզապես ստիպեց այս անգամ էլ հրապարակային խոսել:

Պարո՛ն ռեկտոր, Դուք արդեն խախտել եք մի քանի օրենքներ, ինչի մասին մամուլում արդեն իսկ եղել են մի քանի արձագանքներ, և համառորեն շարունակում եք նույն ընթացքը: Եթե Ձեր ձեռքը դեռ չեն բռնել, որ դադարեք ապօրինություններ անելուց, ապա դա դեռ չի նշանակում, թե երբևէ դա չի լինելու: Ուշքի´ եկեք, առաջնորդվե´ք օրենքով, անմիտ հաստիքների փոխարեն ստեղծեք իրավաբանական վարչություն` մի քանի իրավաբաններով, որ կարողանաք գլուխ հանել այդ դժվարին գործից:

Այսպես` իմացեք, որ անձնական տվյալներ մշակող ամեն մի գործատու, այդ թվում նաև ՎՊՀ ռեկտորը, պարտավոր է իմանալ Անձնական տվյալների պաշտպանությայն մասին ՀՀ օրենքի (այսուհետ` ԱՏՊՄ) հիմնական հասկացությունները, որոնք սահմանված են օրենքի 3-րդ հոդվածում: Դրանցից մեկն էլ 12-րդ կետն է. «12) անձնական կյանքի տվյալներ՝ անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ», որոնք հանրամատչելի լինել չեն կարող, քանի որ նույն հոդվածի 15-րդ կետով սահմանվում է. «15) հանրամատչելի անձնական տվյալներ` տեղեկություններ, որոնք տվյալների սուբյեկտի համաձայնությամբ կամ իր անձնական տվյալները հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք օրենքով նախատեսված են որպես հանրամատչելի տեղեկություններ»: Ավելին` ըստ նույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի «Մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի, կրոնի և հանրային այլ բնագավառների գործչի մահվան դեպքում նրա անձնական կյանքի տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մահվան օրվանից անցել է հիսուն տարի»:

Երևի հասկացաք, պարո´ն ռեկտոր, որ մարդն իրավունք ունի ունենալ անձնական կյանք, որը գաղտնիք է, և որևէ ռեկտոր դասախոսի ընտանեկան կյանքի (ալիմենտ տալու կամ չտալու), սոցիալական վիճակի (վարկ ունենալու կամ չունենալու) մասին տեղեկություններ մշակելու իրավունք չունի:

Ռեկտորն ասում է, թե «ցանկացած գործատու, անկախ կարգավիճակից, պետք է ունենա գրավոր համաձայնագիր, որը թույլ կտա իրեն մշակել իր աշխատողի անձնական տվյալները», ապա ավելացնում,  «սա ընդամենը համաձայնագիր է», իսկ քիչ անց էլ` «սա համաձայնագիր է, ոչ թե պայմանագիր»:

Ռեկտորը տեղյակ չէ, որ նույն ԱՏՊՄ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2 կետով անձնական տվյալներ մշակելու համար պահանջվում է հենց պայմանագիր. «2) մշակողը տվյալները ստացել է տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի հիման վրա և օգտագործում է այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով»: Ավելին` ռեկտորը նաև անտեղյակ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436 հոդվածով սահմանվում է պայմանագիր հասկացությունը. «Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն»: Առանց գլխի ընկնելու, որ համաձայնագիր կոչվածը հենց պայմանագիրն է, նա պնդում է, թե դա պայմանագիր չէ, այլ համաձայնագիր: Վստահ եմ, և արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ՎՊՀ նորաթուխ ռեկտորը չի տիրապետում գրական հայերենին, չունի հայերենի լիարժեք իմացություն, հակառակ դեպքում նա կիմանար, որ պայմանագիրը և համաձայնագիրը հոմանիշ հասկացություններ են:

Ավելին ասեմ` ՎՊՀ-ում նման պայմանագիր կնքելու հարկ ամենևին էլ չկա, քանի որ ԱՏՊՄ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «5. Առանց տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալներ կարող են մշակվել, եթե տվյալներ մշակելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով»: 

ՎՊՀ աշխատողին աշխատանքի ընդունելիս արդեն իսկ պահանջվում են նրա թույլատրելի անձնական տվյալները, որոնք սահմանված են Աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածով, այն է` անձնագիր, սոցքարտ, կրթության կամ որակավորման մասին վկայական, տեղեկանք առողջական վիճակի մասին, իսկ աշխատողը սեփական նախանախաձեռնությամբ կարող է գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Ընդամենը այս է, պարո´ն ռեկտոր, որ իրավունք ունեք պահանջելու ՎՊՀ աշխատողից, իսկ մնացյալը Ձեր երևակայության և անտեղյակության արդյունքն է:

Ավելին ասեմ. Աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասով արգելվում է աշխատողից այլ փաստաթղթեր պահանջելը:

Իսկ ԱՏՊՄ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «3. Արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ»:

Հարց է առաջանում, թե ՎՊՀ գործատուն ի՞նչ նպատակով է պահանջում անձնական կյանքի տվյալներ, այն է` սոցիալական վիճակի և ընտանեկան կյանքի մասին տեղեկություն: Չէ՞ որ դասախոսի վարկային պարտավորությունները, սոցիալական վիճակը, ալիմենտ վճարելը և այլ անձնական տեղեկությունները (վերջինը կարող է ընկալվել նաև որպես հատուկ կատեգորիայի անձնական տվյալ, ինչպես ասենք` սեռական կյանքի վերաբերյալ տեղեկությունները), անհամատեղելի են ուսումնագիտական կազմակերպության գործունեության նպատակների հետ:

ՎՊՀ գործատուն կարող է պահանջել բացառապես Աշխատանքային օրենսգրքով սահմանված անձնական տվյալներ, որոնք աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվել և պահանջվում են բոլոր բուհերում: Մնացած տեղեկությունների պահանջն անօրինական է, ավելին` այդ պահանջով խախտվում է ԱՏՊՄ օրենքի համաչափության սկզբունքը, որը սահմանված է 5-րդ հոդվածով, այն ռեկտորի համար ևս մեկ անգամ հատուկ կրկնեմ. «3. Արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ»:

Ռեկտորն սկսել է անհանգստանալ նաև ԴԱՀԿ-ի համար, և դա այն դեպքում, երբ ինքն է ասել` թող գործազրկության համար վարչապետի գլուխը ցավի:

Մեջբերում եմ ռեկտորի պատասխան հոդվածից. «Ռեկտորի խոսքով՝ օրական բազմաթիվ գրություններ է ստանում, օրինակ, ԴԱՀԿ-ից, եւ ինքը պարտավոր է որոշակի տվյալներ տրամադրել, որի իրավունքը փաստացի չի ունենա, եթե չլինի աշխատակցի գրավոր համաձայնությունը»:

Պարոն ռեկտորը լավ կանի ԴԱՀԿ-ի համար չանհանգստանա, մանավանդ եթե կարդա ԱՏՊՄ օրենքի 23 հոդվածը. «1. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով և ունի բավարար պաշտպանության մակարդակ»: Իսկ քանի որ ԴԱՀԿ մասին օրենքի 71 հոդվածով «Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում», ուստի ռեկտորը պարտավոր է առանց աշխատողի համաձայնության տալ ԴԱՀԿ-ի պահանջած անձնական տեղեկությունը:

Ահա թե ինչ լեզվական անիմացության և իրավական անգիտության մեջ է ՎՊՀ ռեկտորը, որը 50-ամյա բուհն արդեն իսկ նկատելիորեն դեպի անդունդ է տանում: 

Վանո Եղիազարյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ

Տպել
4012 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է