Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան տնօրեն Դեբորա Գրիզերին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը։

Ողջունելով հյուրերին` նախարար Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վերջին երկու տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա նաև հույս է հայտնել, որ դիվանագետը Հայաստանում աշխատած 4 տարիները կհիշի որպես փորձառության լավագույն շրջան։ Բարձր գնահատելով «Ներառական կրթության համակարգի հզորացում» ծրագրի իրականացումը` նախարարն ընդգծել է առաջիկայում աշխատանքային խմբի հանդիպման և համատեղ գործողությունների հստակ ժամանակացույցի սահմանման կարևորությունը։

Տիկին Դ. Գրիզերը, արձանագրելով, որ իր առաքելության վերջին երկու տարիներն էականորեն տարբերվել են մինչ 2018 թ. հեղափոխությունն ընկած ժամանակահատվածից, խոսել է նախարարության գործընկերների հետ համատեղ աշխատանքի, հանդիպումների ու բարեփոխումների գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Նա առանձնացրել է հատկապես համընդհանուր ներառական կրթության, ռազմավարական ծրագրերի և մանկավարժահոգեբանական ծառայություններին տրամադրած աջակցությունը` անդրադառնալով նաև ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքները բարելավելու և գույքով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հայաստանում առաքելությունն ավարտող տիկին Գրիզերը տեսակապի միջոցով նախարարության պատասխանատուներին է ներկայացրել իր գործընկեր Դեյվիդ Հոֆֆմանին, որը առաջիկայում փոխարինելու է իրեն։ Դ. Հոֆֆմանը, ողջունելով գործընկերներին, հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման շրջանում ևս կշարունակվի երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Նախարար Ա.Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանի առանձնահատկություններին ծանոթ լինելու հանգամանքն առավել կհեշտացնի աշխատանքը Հայաստանում։ Հանդիպման ավարտին նախարարը հաջողություններ է մաղթել տիկին Գրիզերին և վստահեցրել, որ նախարարությունում նա ունի բարեկամներ և գործընկերներ, որ սիրով կհյուրընկալեն նրան, երբ կրկին այցելի Հայաստան։

Տպել
595 դիտում

Յուրաքանչյուր քաղաքական ուժի համարում եմ մրցակից. Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

Կարին Տոնոյանը կպայքարի առանձին. նա հայտարարել է «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու մասին

Ալիևը Լուկաշենկոյին պատմել է Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների հետ հանդիպման արդյունքների մասին

Ճամբարակի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում

Իսրայելը 2 շաբաթով փակում է երկրի սահմանները՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Վրաստանում 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Առնվազն վեց մարդ է զոհվել Սուդանի և Եթովպիայի զինծառայողների միջև բախումների հետևանքով

27 ռուս դիվանագետներ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ը հունվարի 30-ին. Անտոնով

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի միջխորհրդարանական վեհաժողովին

Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Արարատ քաղաքում ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանը բնակիչների հետ թաղային հանդիպումներ է ունեցել (լուսանկարներ)

Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Վարանդայի շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայողներ են վնասվածքներ ստացել

Հրդեհի հետևանքով այրվել է Սյունիքի Կարճևան համայնքի մանկապարտեզի առաջին հարկի հատակն ու նկուղը

Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը

Սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

16-ամյա հայ բազկամարտիկն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը երկկողմանի փակ է. քարաթափումը շարունակվում է (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի տներից մեկում. այրվել է տանիքը

Թուրքիան խախտում է մարդու իրավունքները. Հունաստանի վարչապետ

Արցախում կորոնավիրուսով վարակված 20 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, 52-ինը՝ ծանր

Ստեփանակերտի դպրոցների մի շարք դասարաններում կանցնեն առկա ուսուցման, մյուսներում՝ կշարունակվի հեռավարը

Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել

Անվասայլակներին պարում են բուժում ստացող զինծառայողները. հերոսները բացել են սպորտային պարերի առաջնությունը (տեսանյութ)

Արմավիրի մարզում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է

Հայաստանում կորոնավիրուսի 409 նոր դեպք է արձանագրվել, 1 օրում մահացել է 29 մարդ

Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. նա վերընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում

Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Կանխվել է 25-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը «Հաղթանակ» կամրջից

Քարաթափում Զովունիից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի

Երվանդ Երկանյանի 70-ամյակը նշանավորվել է հոբելյանական համերգով

Պայթյուն Գյումրիում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Պահանջվում են ազատամիտ կանայք և աղջիկներ, որակավորման կարիք չկա. զավեշտի հասնող աշխատանքի հայտարարություններ List.am-ում

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Վաղարշապատում կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու. Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին. այն ավելի արագ է տարածվում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում է (լուսանկարներ)