Հայաստանում արդեն գործում է շուրջ 70 սպանդանոց․ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ

17/09/2020 schedule22:10

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել է հանդիպում հանրապետությունում գործող մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ` ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Արթուր Շատվորյանը։

Նախարարությունը նշում է, որ հանդիպման քննարկման օրակարգում էին տարբեր մարզերում սպանդանոցների տեղաբաշխվածությանը, սպանդանոցային մորթի արդյունավետ կազմակերպմանն ու սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը, ինչպես նաև պատկան մարմինների կողմից սպանդանոցների գործունեության վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր։

Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում կարևորել է հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցումը և դրանց ժամանակակից սարքավորումներով հագեցումը, ինչը թույլ կտա բակային մորթից սահուն անցում կատարել դեպի սպանդանոցային մորթ և դրանով իսկ ապահովել սպառողներին անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի ոլորտում արտադրող-սպանդանոց-իրացնող հարաբերության կայացմանն ու ամրապնդմանը։

Սպանդանոցների սեփականատերերն, իրենց հերթին, համակարծիք էին, որ անհրաժեշտ է ուժեղացնել պարտադիր սպանդանոցային մորթի վերահսկողությունը։

Նարեկ Հայրապետյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայումս հանրապետությունում գործում է շուրջ 70 սպանդանոց և նշել, որ տեսչական մարմնի մարզային տեսուչները խստորեն վերահսկում են մսի իրացման շուկաները։ Նա հավլել է, որ ՍԱՏՄ ներկայացուցիչները նախատեսում են ստուգայցեր իրականացնել հանրապետության բոլոր մարզերում։

Ամփոփելով մսի իրացման շուրջ քննարկումը՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ հիմնական խոչընդոտերից է նաև մսի վաճառքի գործընթացում իրացման կետերի՝ տարբեր հարկային դաշտերում գործելու հանգամանքը, որի շուրջ հավելյալ քննարկումներ կնախաձեռնվեն՝ լրացնելու բացը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում մսի մթերման գործընթացի պատշաճ կազմակերպմանը և մորթի իրականացման ընթացքում բոլոր անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը, սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանը, իրացնողների շրջանակի ընդլայնմանը։

Քննարկվել են նաև սպանդանոցների կառուցման համար սահմանված  հատուկ չափորոշիչները և սպանդանոցաշինության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմը։

Տպել
426 դիտում

«Լուսավոր իսլամ» կառուցելու Մակրոնի փորձերն ու ահաբեկչությունները Ֆրանսիայում. ինչու են ակտիվացել իսլամիստ արմատականները

Ինչով է պայմանավորված բյուջեում շուրջ 40 մլրդ դրամի գերակատարման ակնկալիքը. ՊԵԿ փոխնախագահը մանրամասներ է հայտնում

Արցախի նախագահի որոշմամբ Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Սուս ու փուս դնում, հեռանում են․ զինվորի համար է, ինչ շնորհակալություն

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի եւ Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը. Աննա Նաղդալյան

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով վաղը մեկնելու է Ժնեւ

Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը

Բերձորից մինչեւ Արաքսի ափն ընկած ռազմաճակատի բնագծի ուղղությամբ հաջողվել է դիրքերի բարելավում իրականացնել. Հովհաննիսյան

Նվիրատվություններ՝ Արցախի կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին

Լսում էի ռմբակոծությունների ձայներն ու նվագում, միջիս վախը կորել էր․ Էլեն Սահակյան

Նիդրելանդներում ՀՀ դեսպանությանը տեղեկություններ են հասնում հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների վերաբերյալ

Պետք է դիմադրենք եւ հաղթենք. վարչապետը «WhatsApp»-ով պատասխանել է Արամ Ա-ին

Արոնյանը միշտ էլ ուժեղ է խաղացել, պարզապես մի պահ մյուսների մասին ավելի շատ էին խոսում. Նավարա

Փլուզման դեպք Նոր Խարբերդ գյուղում․ կան տուժածներ

«Երբ թիկունքն ամուր է, զինվորը խնդիր չունի»․ սահմանից վերադարձած կամավորն ասում է՝ արդեն հաղթել ենք

ԱԱԾ-ն հորդորում է տեղեկացնել ռազմական դրության կարգի խախտումների մասին

Ադրբեջանական կեղծ էջերի միջոցով տարածվել է հերթական ապատեղեկատվությունը՝ Հրազդանի ՋԷԿ-ի իբր թիրախավորման վերաբերյալ. ԱԱԾ

ԱԱԾ տնօրենի ժ/պ-ն այցելել է Երևանի տարբեր առողջապահական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին

Մասիս քաղաքում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ

Նորօրյա հերոսները. շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում