Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կոնֆերանս է անցկացվել

18/09/2020 schedule18:48

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սեպտեմբերի 18-ին անցկացվել է կոնֆերանս` «Ինքնասպանություն կատարելու պատճառները և կանխարգելման ուղիները: Զինծառայողների սոցիալական պաշտպանության երաշխիքները որպես նյարդահոգեկան լարվածության թոթափման կարևոր գործոն» թեմայով:

ՊՆ-ն նշում է, որ կոնֆերանսին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, զորամիավորումների, զորամասերի հրամանատարների` բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, ռազմական ոստիկանության, քննչական կոմիտեի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել նաև թեմային առնչվող հիմնախնդիրներին քաջատեղյակ քաղաքացիական մասնագետներ:

ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության կազմակերպած կոնֆերանսը միտված էր ներկայացնելու զինծառայողների բարոյահոգեբանական կայունության ամրապնդման ոլորտում զորքերի հոգեբանական ապահովման գործառույթները, զորամասերում իրականացվող աշխատանքները: Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձել են վերջին շրջանում զինված ուժերում արձանագրված ինքնասպանության դեպքերին, դրանց պատճառներին ու նպաստող պայմաններին, ընդգծել ուսումնասիրությունների արդյունքում հաստատված կանխարգելման միջոցառումների, խնդիրների լուծման արդյունավետ ուղիների ներդրման կարևորությունը:

Քննարկումների արդյունքում որոշվել է վերլուծել կոնֆերանսի մասնակիցների ելույթները, մշակել դեպքերի և պատահարների կանխարգելման ամբողջական համակարգ:

Տպել
228 դիտում

ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա՝ ԼՂ-ում պատերազմին վերջ դնելու համար. Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. ՀՀ վարչապետ

Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը հրադադարի մասին պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան

Հերթական խախտումը. հակառակորդը հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակել է 5 հրետանային արկ. ՊՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու միջնորդները կհանդիպեն Ժնեւում

ՊԲ-ն խստորեն հետևում է հրադադարի պայմանավորվածություններին. թշնամու մեղադրանքները իրականության հետ կապ չունեն. ՊԲ

Ադրբեջանը կոպտորեն խախտում է հրադադարը. կրակ է վարվել հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)