Այնթապ գյուղի կամրջի տակ քաղաքացին փամփուշտ և զենք է թողել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում քաղաքացիներն իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Աղավնաձոր գյուղի մի բնակիչ իրավապահներին է հանձնել «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի ակոսափող հրացան։ Ըստ տղամարդու՝ զենքը հայտնաբերել է տանը կից խորդանոցից։ Այն իր հետ բերել էր Արցախյան ազատամարտի տարիներին՝ ռազմաճակատից։

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 54-ամյա մի տղամարդ ներկայացրել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 40 փամփուշտ և 2 դատարկ պահունակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։

Սեպտեմբերի 15-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ փամփուշտ և զենք է թողել Այնթապ գյուղի կամրջի տակ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի ինքնաշեն հրացան, ծխային նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Սեպտեմբերի 16-ին մի քաղաքացի զանգել էր ոստիկանության Մասիսի բաժին և հայտնել, որ Մարմարաշեն գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել և ինքը Արցախյան պատերազմի մասնակից է: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գործարանային համարները մեխանիկական եղանակով ջնջված «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և փամփուշտներ:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն է ներկայացել Աստղաձոր գյուղի մի բնակիչ և հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ։ Նա հայտնել է, որ նշված զինամթերքը գտել է տանը կից կաթսայատունը քանդելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն ներկայացած տղամարդը հանձնել է տարբեր տրամաչափի 113 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, պայթուցիչի ճայթիչներ: Հայտնել է, որ զինամթերքը գտել է առանձնատան կտուրի նորոգման և մաքրման աշխատանքներ կատարելիս. այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 17-ին մի տղամարդ հանձնել է 5,45 մմ տրամաչափի 93 փամփուշտ, գնդացրի փամփուշտ և «ՌԳԴ-5» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Նա հայտնել է, որ ռազմամթերքը գտել է խորդանոցից. այն պատկանել է հանգուցյալ պապին։

Բոլոր դեպքերով նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական հետապնդումից, եթե նրանց գործողություններում հանցակազմ չկա։

Տպել
425 դիտում

Ադրբեջանի հարձակման, ռուսական ջանքերի, թուրքական միջամտության եւ խաղաղ կարգավորման մասին. Պուտինի անդրադարձը՝ ամբողջական

Կամավորագրումն իր մեջ սիմվոլիկա է պարունակում. Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը

Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով վիրավորված բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար.Հովհաննիսյան

Զոհերի մասին ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է. Հովհաննիսյան

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար)

Եթե ինչ-որ նեղ տեղերում տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկում են. Արծրուն Հովհաննիսյան

Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ. համաճարակաբան

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ վիրահայերի ցույցը Թբիլիսիում

Ռուսաստանը հուսով է՝ ԱՄՆ-ին կհաջողվի ղարաբաղյան հակամարտության հարցում հասնել հաջողության

Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է. Արամ Ա

«Բոմբ պեն»՝ արցախցի երեխաների համար․ կազմակերպվում են տարբեր դասընթացներ ու այցեր

Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Հրապարակվել են հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում զոհված եւս 26 զինծառայողի անուններ

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը. Հովհաննիսյան

Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը. վարչապետ

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաեւ Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել. Պուտին