Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. ԱՀ նախագահը Երևանում է

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Այս մասին ասվում է Արցախի Հանրաետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» (էսքիզը՝ կից) տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար:

Պայմանավորվածության համաձայն՝ առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում:

Համեմատության համար նշեմ, որ Թումոյի նույնատիպ կրթական ծրագրերով կենտրոններ գործում են Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում և աշխարհի այլ մեգապոլիսներում:

Արցախի ապագան առաջադեմ ու մրցունակ երիտասարդներն են, իսկ դրա համար մեր երեխաները պետք է ունենան կրթական այդպիսի ծրագրերին հաղորդակից լինելու լավագույն հնարավորությունները: Սերունդների որակյալ կրթության ապահովման գործում մեր այսօրվա յուրաքանչյուր ներդրում վաղը բազմապատիկ վերադարձվելու է երկրի զարգացմանը»:

Տպել
806 դիտում

Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը. վարչապետ

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաեւ Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել. Պուտին

Կարծում եմ, Թուրքիայի դեմ սահմանափակումներն ավելի կուժեղանան․ տնտեսագետ

Պուտինը մեկնաբանել է Ղարաբաղի հարցով Թուրքիայի ու Ֆրանսիայի միջեւ առաջացած հակասությունները

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար

Մեր հրամանատարներն ինքնուրույն որոշումներ չեն կայացնում. ի՞նչ է պատմում Արցախում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերին

Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնություններից զրկելու համար այլ փաստարկներ էլ ենք ներկայացրել. փոխվարչապետ

Այս անգամ այնպես ենք ծնկի բերելու թշնամուն, որ այլեւս ոտքի չի կանգնելու. մարզպետը հույս ունի ժամ առաջ մեկնել առաջնագիծ

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (տեսանյութ, լուսանկարներ)

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրի բնակիչներին (լուսանկարներ)

«Ոչ մեկը չկասկածի՝ ինչ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու»․ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

ՈւԵՖԱ-ն ընթացք է տվել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ ՀՖՖ բողոքներին

Պաշտպանության բանակը թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում. Վահրամ Պողոսյան

Գյումրիում ավտոմեքենայի սրահն այրվել է. ԱԻՆ

ՊԵԿ-ը հայտնում է՝ ժամանակավորապես չի գործելու Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

«Գանձասարը» հետաձգված խաղում հաղթեց «Լոռիին»

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 140 դեպք, որոնցից 110-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Կորոնավիրուսը շարունակում է ներթափանցել հայկական ֆուտբոլ․ առաջնութան ևս երկու հանդիպում հետաձգվել է

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները. ՊԵԿ-ն իրազեկում է