Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները:

ԱԳՆ պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի  արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։

Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։ 

Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։  

Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:

Հիշեցնենք, երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին նոր պատերազմի նախապատրաստման մեջ։ Ըստ Ալիեւի, Հայաստանի իշխանությունները գիտակցաբար սադրանքների են գնում ղարաբաղյան հակամարտության սրման համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ապօրինի բնակեցում են անում, պատրաստվում են նոր պատերազմի՝ ուժեր կենտրոնացնելով շփման գծից ոչ հեռու:

Տպել
1644 դիտում

Նիդեռլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ գերիներին վերադարձնելու մասին բանաձևեր է ընդունել

Միջազգային կազմակերպություններին է ուղարկվել Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի մասին

Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Դատախազությունն ուսումնասիրում է ԳՇ-ի երեկ տարածած հայտարարությունը. Գոռ Աբրահամյան

Իրաքում գտնվող ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Բժշկության և տնտեսագիտության ոլորտներում ունենք համագործակցության փորձ. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Շրի Լանկայի դեսպանին

Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից. Լևոն Արոնյան

Հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 4 բարձրաստիճան պաշտոնյա չի միացել հայտարարությանը. ովքեր են նրանք

Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ

ԳՇ-ի հայտարարության մեջ քաղաքական դաշտից ուղղորդում կար. Ռազմիկ Պետրոսյան

Հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5 տոկոսով

ԱԺ խորհրդի նիստը, որը նախատեսված էր ժամը 11:00-ին, չի կայացել. Էդմոն Մարուքյան

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարձակման է ենթարկվել

Ընդդիմադիրները գիշերը անցկացրել են Բաղրամյան պողոտայում

Երևանում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրությունը

ԳԱԱ նախագահը ԿԳՄՍ նախարարությանը առաջարկ է ներկայացրել ակադեմիայի հետագա կարգավիճակի վերաբերյալ

Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք. կան մահվան դեպքեր

ԱՄՆ Պետդեպարտամենտը ուշադիր հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը. Փրայս

Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից սադրանքների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Շիրակի ու Սյունիքի մարզերում մերկասառույց է. Սեպասարում՝ բուք. ՀՀ-ում կան փակ ճանապարհներ

ԱԻՆ-ի՝ Երևանում սպասվող ուսումնավարժանքը հետաձգվում է

Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Սյունիքի հատվածում մերկասառույց է

Տարբեր շրջաններից հայտնաբերված ու չպայթած զինամթերք է ոչնչացվելու. ԱԻՊԾ-ը հայտնում է՝ որ համայնքներում

Ֆրանսիայի քաղաքացիներին հորդորում ենք հեռու մնալ հավաքներից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունը

Երեւանում ու 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

Հրդեհ է բռնկվել «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկի շոգեբաղնիքում. կա տուժած

ՊՆ-ի բյուջեի, բարձրացված աշխատավարձերի ու ձեռքբերումների մասին. ՀՀ վարչապետը 2 փաստ է ընդգծում

Պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր կընտրեն. թեկնածուներից մեկը խնդիր է տեսնում, խորհրդի քարտուղարը՝ պարզաբանում

Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան. Արամ Ա կաթողիկոս

Արայիկ Հարությունյանը հանդիպել է և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ. «Արցախպրես»

Հայաստանը կրկին միջազգային մամուլի ու կառույցների ուշադրության կենտրոնում էր

Երեւանի 99 համարի երթուղին նոր ավտոբուսներով կսպասարկվի մարտի 1-ից

Փարիզում ցուցադրվել է Վան Գոգի նկարը, որը գրեթե ոչ ոք չի տեսել

Զինծառայողները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն․ գրանցել են գերազանց արդյունքներ

Հրդեհ է բռնկվել «Ավան Պլազա» հյուրանոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Բնակարանային գողություն Աշտարակի Շահազիզի փողոցում. կա ձերբակալված (տեսանյութ)

Կա’նգ առեք, մենք այն վիճակում չենք, որ կարողանանք թույլ տալ բաժանել մեր ժողովրդին. Սամվել Բաբայան

Հանրապետության հրապարակի հանրահավաքը՝ լուսանկարներով