Արմեն Սարգսյանը Անկախության տոնի առթիվ մեդալներ շնորհեց մի շարք զինվորականների, մշակութային գործիչների, բուժաշխատողների

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Բաղրամյան 26-ում Անկախության տոնի առթիվ մի շարք անձանց պարգեւատրեց ՀՀ պետական պարգեւներով։

Պարգեւատրման արարողությանը մասնակցում էին նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նախարարներ, մի շարք այլ պաշտոնյաներ։

Այսպես, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար գեներալ-մայոր Իշխան Ժորայի Մաթեւոսյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Բաբկեն Կարենի Ղարիբյանը՝ «Արիության» մեդալով։

Գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ գնդապետ Ռոմիկ Պողոսի Մարգարյանին՝ գեներալ-մայորի զինվորական կոչում։ Գեներալ-մայորի կոչում շնորհվեց նաեւ գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Սուրենի Հովհաննիսյանին շնորհվեց արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Վրեժի Սիմոնյանին՝ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվեց նաեւ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Վրույրի Վանյանը՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների կազմակերպման եւ համակարգման գործում ներդրած ավանդի համար։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվեցին նաեւ մի շարք գնդապետներ, մայորներ։

«Մարտական ծառայության» մեդալով պարգեւատրվեցին գնդապետ Արթուր Վանիկի Ադամյանը, գնդապետ Արթուր Զավենի Հասրացյանը, գնդապետ Շիրազ Գեւորգի Խաչատրյանը, գնդապետ Սամվել Լեւիկի Սարգսյանը, գնդապետ Արթուր Վրույրի Արմենակյանը, գնդապետ Ռուդիկ Ռազմիկի Գրիգորյանը, գնդապետ Վարշամ Վաչագանի Ղարագոզյանը, գնդապետ Հայկ Երվանդի Կարապետյանը, գնդապետ Սուրեն Արմենի Աբրահամյանը։

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Գառնիկի Ղազարյանը հետմահու պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

«Մարտական ծառայության» մեդալով պարգեւատրվեցին նաեւ փոխգնդապետ Հովհաննես Համլետի Խաչատրյանը, փոխգնդապետ Արման Արարատի Ավետիսյանը, փոխգնդապետ Սեւակ Սամվելի Գրիգորյանը, փոխգնդապետ Դմիտրի Պյոտրի Ավանեսյանը, մի շարք այլ փոխգնդապետներ, մայորներ, կապիտաններ, ազատամարտիկներ Ալեքսան Ռաֆիկի Ալեքսանյանը, Սամվել Աբովի Հայրապետյանը, Արթուր Վալերիկի Ուրումյանը, Արտավազդ Արամայիսի Ամիրխանյանը, Գեղամ Օնիկի Խաչատրյանը, Սուրեն Սմբատի Հարությունյանը, Ալեքսան Արտուշի Ավետիսյանը։

Անկախության տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության եւ նվիրումի համար «Մարտական ծառայության» մեդալով պարգեւատրվեցին նաեւ ԱԱԾ-ի մի շարք աշխատակիցներ։

Իրավակարգի օրինականության ամրապնդման եւ դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Լեւոնի Բեդեւյանը պարգեւատրվեց «Մխիթար Գոշ»-ի մեդալով։ Նուն մեդալով պարգեւատրվեց ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Հովհաննեսի Մուրադյանը։

«Մխիթար Հերացու» մեդալով պարգեւատրվեց զորամասի բաժանմունքի պետ, բժշկական ծառայության գնդապետ Կարեն Վլադիմիր Խաչունցը։ Նույն մեդալով պարգեւատրվեցին նաեւ մի շարք ԲԿ-ների տնօրեններ, ղեկավարներ, բաժանմունքի վարիչներ՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման աշխատանքների կազմակերպման եւ  համակարգման գործում ներդրած ավանդի համար։

Տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի համար նախագահը «Անանիա Շիրակացու» մեդալով պարգեւատրեց «ԱՏՀ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Վլադիկի Գալստյանին, «Արագած» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Մարատի Ղարիբյանին։

Մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար հուշարձանագետ Սամվել Գեւորգի Կարապետյանը հետմահու պարգեւատրվեց «Մովսես Խորենացու» մեդալով։ Նույն մեդալով պարգեւատրվեցին նաեւ գրականագետ Ալբերտ Վարազդատի Մուշեղյանը, կոմպոզիտոր Վաչե Ռոբերտի Շարաֆյանը, գեղանկարիչ Հաղթանակ Շմավոնի Շահումյանը։

Մեդալներ ստացան նաեւ ոստիկանության աշխատակիցներ՝ հասարակական կարգի պահպանման համար եւ դատական իշխանության անդամներ՝ դատական իշխանությունում ունեցած մեծ վաստակի համար։

Տպել
1207 դիտում

Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

«Բարսելոնան» նախագահի նոր պաշտոնակատար ունի

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն

Թուրքիան փորձում է լիրայի արժեզրկումը զսպել ինտերվենցիաներով, բայց այնուհանդերձ խնդիրը խորանում է. Արտակ Մանուկյան

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու. ՊՆ ներկայացուցիչ

Բերձորի ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը իր առաջատարներից մեկի հետ

Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. ՊՆ ներկայացուցիչ

Մտքում վատ, սարսափելի երեւույթներ, հրեշներ մի՛ ստեղծեք․ մասնագետի հոգեբանական խորհուրդները բոլորին

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները Վառնայում

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Բացահայտվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր․ ԱԱԾ

Ռազմական օբյեկտների մոտ գտնվող ադրբեջանական բնակչությանը հորդորում ենք հեռանալ՝ չդառնալ կենդանի վահան. Վահրամ Պողոսյան

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն

Առաջնագծի որոշ ուղղություններում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ

Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան