Հայկական գինին ռուսական շուկայում կայուն տեղ է զբաղեցնում

21/09/2020 schedule18:01

Մոսկվայի Ժողովրդական նվաճումների առևտրացուցահանդեսային (ВДНХ) տարածքում գործող «Արմենիա» տաղավարում տեղի ունեցավ հայկական գինիների համտեսման փառատոն: Օրը պատահական չէր ընտրված՝ նախանշելով ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը:

Հայաստանում այս պահին կա մոտ 70 գինեգործական ընկերություն, որոնք հաջողությամբ արտադրում և թողարկում են որակով արտասահմանյան գինիների հետ մրցակցության պատրաստ խմիչք, և այդ տեսականու կեսից ավելին արդեն ներկայացված է ռուսական շուկայում, իսկ արտահանված ապրանքի 30%-ը շուկայում արդեն ճանաչելի է և կայուն տեղ է զբաղեցնում:

Միջոցառմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, որը ողջույնի իր խոսքում ընդգծեց, որ հայկական արտադրանքի, այդ թվում՝ սննդային ապրանքների և ալկոհոլային խմիչքների արտահանման ամենամեծ ծավալները հոսում են դեպի ռուսական շուկա, և հասկանալով այդ իրողությունը՝ մեր արտադրողները ռուսական շուկայում կոմերցիոն առումով պետք է ներկայացված լինեն ավելի պատշաճ:

«Ռուսական շուկան բոլոր ապրանքատեսակների կատեգորիաներում բավականին հագեցած է և մրցունակ: Այստեղ ներկայացված են շատ լուրջ արտասահմանյան արտադրողներ, այդ թվում՝ գինիների մասով է, և միայն ճիշտ ներկայացվածությունը հնարավորություն կտա բարելավելու մեր դիրքերը: Մենք պատրաստ ենք և արդեն քայլեր ենք ձեռնարկում շտկել առկա բացթողումները՝ այս ոլորտի պրոֆեսիոնալների հետ միասին համագործակցելով: Մենք մտադրված ենք ավելի լայն ներկայացվածություն ապահովել հայկական գինեգործությանը ռուսական շուկայում՝ ընդգրկելով Ռուսաստանի այլ նահանգներ ու խոշոր քաղաքներ: Միջոցառումները ունենալու են տարբեր ուղղվածություն՝ հասցեագրված ցանցային խանութներին, անհատ սպառողներին, գործարար շրջանակներին, հյուրանոցային բիզնեսի հարթակներին: Լայն համագործակցություն կլինի նաև մամուլի և մարքեթինգով զբաղվող ընկերությունների հետ»,- ասաց դեսպանը:

«Հայաստանի խաղողագործների և գինեգործների» հիմնադրամը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի «Ալկոհոլային խմիչքների փորձագետների և համտեսողների Միության» հետ: Միությունը պատրաստվում է զբաղվել հայկական խմիչքների ռուսական շուկայում առաջ մղելու մարքեթինգային քաղաքականությամբ՝ ներկայացնելով նախագիծը «Հայկական գինի» ապրանքանիշի ներքո: Նախատեսվում է ռուսերենով հրատարակել հայկական գինեգործությանն ու գինիների պատմությանը վերաբերող նյութեր, որոնք, որպես ուսումնական ձեռնարկ, նախատեսված կլինեն համտեսողների և ուսանողների համար, որոնք մասնագիտանում են այդ ոլորտում, անցկացվելու են լեկցիաների և սեմինարների շարք:

Միության նախագահ Արթուր Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պակասում հայկական գինիներին ռուսական շուկան ավելի լայն մասշտաբներով գրավելու համար, պատասխանեց, թե հայկական գինեգործությանը չի բավականացնում ժամանակը, որպեսզի սպառողին արժանի կերպով պատմվի, թե ինչ բան է հայկական գինին: Այսօր շուկան սպառողին առաջարկում է մեծ քանակությամբ արտասահմանյան՝ իտալական, ֆրանսիական, իսպանական գինիների տեսականի, որին սպառողը արդեն ծանոթ է, և այդտեղ դեր զբաղեցնելու համար պետք է արտադրողները շատ ժամանակ հատկացնեն մարքեթինգային քաղաքականությանը. անձնապես մասնակցեն համտեսումների, միջոցառումների և ներկայացնեն իրենց արտադրանքը:

«Ինչ վերաբերում է հայկական գինիների որակին, ապա վստահաբար կարող եմ ասել, որ դրանք բարձր մակարդակի վրա են և գնալով բարելավվում են, և ես դեռ ոչ մի անգամ վատ արձագանք չեմ լսել, երբ համտեսումների ժամանակ սպառողին եմ ներկայացրել հայկական գինիները ու ոչ մի անգամ ամոթ չեմ զգացել որևէ մեկին որևէ հայկական գինի նվիրելու համար: Չնայած այն բանին, որ հայկական գինեգործությունը հինավուրց արմատներ ունի, սակայն, այն համեմատաբար երիտասարդ է նոր ժամանակների չափանիշների տեսանկյունից: Բեկումնային պահը հայկական գինեարտադրության շուկայում սկսվել է 2014 թվականից, երբ մեր գինեգործության մեջ մտածողության է փոխվել: Արմատական փոփոխություններ են տեղի ունեցել նաև արտադրության տեխնոլոգիական մոտեցումների մեջ՝ դրանք մոտեցել են միջազգային չափանիշներին: Ի համեմատ հարևան Վրաստանի, որտեղ խաղողի մշակատարածքները կազմում են մոտ 55 հազար հեկտար, Հայաստանում ընդամենը 19 հազար հեկտար տարածք ունենք, որտեղ մշակվում է խաղող, և այդ տարածքից միայն 7 հազար հեկտարի վրա է աճեցվում խաղող գինեարտադրության համար, սակայն, չնայած դրան, Հայաստանը չափազանց հետաքրքիր երկիր է գինեգործությամբ զբաղվող ներդնողների համար»,- եզրափակեց Արթուր Սարգսյանը:

Վերջերս ՌԴ Պետդուման գինեգործության մասին ՌԴ օրենքում որոշակի փոփոխություններ կատարեց, ըստ որի՝ պետք է տարանջատվի և պիտակի վրա հստակ նշված լինի՝ տվյալ գինին խաղողից է պատրաստված, մրգերից, հատապտուղներից, թե պարունակում է սպիրտային և այլ հումքատեսակներ, և եթե գինին խաղողային հիմք չունի, չի կարող համարվել գինի ու խանութներում պետք է զբաղեցնի առանձին ցուցափեղկ:

Ըստ Արթուր Սարգսյանի՝ օրենքի մեջ կատարված փոփոխությունները չեն վնասում արտադրողին, այլ ընդամենը կարգավորում է շուկան, քանի որ սպառողը հստակ հասկանում է՝ ինչի համար է ինքը վճարում: Օրինակ, եթե վերջինս ցանկություն ունի, ասենք, գնել մրգային կամ այլ հավելումներից պատրաստված խմիչք, ապա կմոտենա առանձին ցուցափեղկի և կվերցնի իրեն անհրաժեշտ ապրանքը, իսկ եթե խաղողից պատրաստված գինի է ուզում, ընտրություն կկատարի դրա համար նախատեսված ցուցափեղկում, և հայկական մրգային գինիների վրա դա ոչ մի տեսակի բացասական ազդեցություն ունենալ չի կարող:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
1305 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում