Երվանդ Մկրտչյանն ու Լևոն Աղասյանը՝ աթլետիկայի բալկանյան երկրների առաջնության հաղթողներ

Սեպտեմբերի 19-20-ը ռումինական Կլյուժ քաղաքում տեղի ունեցավ աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունը, որին Հայաստանի աթլետիկայի հավաքականը մասնակցեց իր ուժեղագույն կազմով: Մրցաշարին մասնակցում էին Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի, Ռումինիայի, Կոսովոյի, Խորվաթիայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի և Բոսնիայի ուժեղագույն աթլետները:

Ինչպես և նախորդ տարի, այս անգամ ևս գերազանց ելույթ ունեցավ Երվանդ Մկրտչյանը: Նա մասնակցեց տղամարդկանց 1500 մ և 3000 մ վազքի մրցումներին և երկուսում էլ ճանաչվեց հաղթող: 1500 մ մրցատարածությունը Մկրտչյանն անցավ 3 րոպե 47.60 վայրկյանում և իր հետևում թողեց իր մրցակիցներին, իսկ 3000 մ մրցատարածությունում հաղթեց 8 րոպե 12.02 վայրկյան արդյունքով:

Տղամարդկանց եռացատկում էլ հաղթող ճանաչվեց վանաձորցի եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ 16.53մ արդյունքով:

Հաջող ելույթ ունեցավ նաև արագավազորդ Ալեքս Դոնիգյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում և նախորդ տարի է համալրել Հայաստանի հավաքականի կազմը: Դոնիգյանը որակավորման փուլը հաղթահարեց 10.55 վայրկյան արդյունքով: Իսկ եզրափակիչում ցույց տված 10.44 վայրկյան արդյունքով Դոնիգյանը 8 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 4-րդ տեղը: Այդ արդյունքով արագավազորդը նաև Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց:

Հայաստանի մյուս ներկայացուցչները ցույց տվեցին հետևյալ արդյունքները.

Ժաննա Շահնազարյան, կանանց սկավառակի նետում – 28.97 մ արդյունքով՝ 5-րդ տեղ (5 մասնակիցների մեջ)

Արտակ Համբարձումյան, տղամարդկանց թռիչք երկարություն – 7.22մ արդյունքով՝ 9-րդ տեղ (12 մասնակիցների մեջ)

Լիլիթ Հարությունյան, կանանց 400մ վազք – 57.91 վայրկյան արդյունքով՝ 5-րդ տեղ (5 մասնակիցների մեջ)

Տիգրան Մկրտչյան, տղամարդկանց 400մ վազք – 50.76 վայրկյան արդյունքով՝ 8-րդ տեղ (8 մասնակիցներից մեջ)

Մարիանա Բաղյան, կանանց 100մ վազք – 12.87 վայրկյան արդյունքով՝ չի հաղթահարել որակավորումը

Ռազմիկ Մկրտչյան, տղամարդկանց 100մ վազք – 10.96 արդյունքով՝ չի հաղթահարել որակավորումը

Արման Հակոբյան, տղամարդկանց 1500մ վազք – 3 րոպե 58.07 վայրկյան արդյունքով՝ 9-րդ տեղ (11 մասնակիցների մեջ)

Տղամարդկանց 4x100մ փոխանցումավազք (Ռազմիկ Մկրտչյան, Արտակ Համբարձումյան, Տիգրան Մկրտչյան, Ալեքս Դոնիգյան) – 42.64 արդյունքով՝ 6-րդ տեղ (6 թիմերի պայքարում)

Մանուկ Մանուկյան, տղամարդկանց սկավառակի նետում – 41.88մ արդյունքով՝ 6-րդ տեղ (7 մասնակիցների պայքարում)

Ժաննա Շահնազարյան, կանանց մուրճի նետում – 45.73 արդյունքով՝ 7-րդ տեղ (7 մասնակիցների մեջ)

Մարիանա Բաղյան, կանանց 200մ վազք – 26.24 արդյունքով՝ 7-րդ տեղ (7 մասնակիցների մեջ)

Ռազմիկ Մկրտչյան, տղամարդկանց 200մ վազք – 21.89 վայրկյան արդյունքով չի հաղթահարել որակավորումը

Ալեքս Դոնիգյան, տղամարդկանց 200մ վազք – 22.00 վայրկյան արդյունքով չի հաղթահարել որակավորումը

Ռոման Ալեքսանյան տղամարդկանց 800մ վազք – 1 րոպե 52.70 վայրկյան արդյունքով՝ 8-րդ տեղ (10 մասնակիցների մեջ)

Արման Հակոբյան, տղամարդկանց 800մ վազք - 1 րոպե 55.93 վայրկյան արդյունքով՝ 10-րդ տեղ (10 մասնակիցների մեջ)

Ժաննա Շահնազարյան, կանանց գնդի գրում – 4-րդ տեղ 4 մասնակիցների պայքարում

Տղամարդկանց 4x400մ փոխանցումավազք (Ալեքս Դոնիգյան, Ռոման Ալեքսանյան, Ռազմիկ Մկրտչյան, Տիգրան Մկրտչյան) – 3 րոպե 28.24 վայրկյան արդյունքով 6-րդ տեղ (6 թիմերի պայքարում):

Տպել
1245 դիտում

Իրականացվել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի գործնական փուլը

Կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը․ Անդրեասյան

Սփյուռքի 16 երկրներից 20 երիտասարդ դեսպաններ սկսեցին մեկամյա ծրագիրը

Տարբեր զորամասերի զինծառայողներ այցելել են քաղաքային պանթեոններ և հուշահամալիրներ (լուսանկարներ)

Տեսուչները մշտադիտարկել են էրեբունի վարչական շրջանի հանրային տրնասպորտը

Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանում անցկացվեց «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը (տեսանյութ)

Վարորդները շարունակում են հասարակական տրանսպորտում զարդ ու սրբապատկեր կախել. պատասխանատվության ենթարկվողներ դեռ չեն եղել

Կյանքից հեռացել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վարդան Հովհաննիսյանը

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դեր կարող է ունենալ կայուն խաղաղության գործում. ԱԽ քարտուղարը՝ Թրեյսիին

Երեւանի պետական համալսարանի բակում իրականացվել է մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված համալսարանականների

Հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացիների անվտանգության համար արգելապատնեշներ են տեղադրվում փողոցներում․ քաղաքապետարան

Ռուստամ Մուրադովն Ադրբեջանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Մոտ ժամանակներում լարվածությունը դժվար թե բախման վերածվի. արևելագետը՝ Իրան-Ադրբեջան հակասությունների մասին

Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում (տեսանյութ)

Ադրբեջանանը պատասխանատվություն են կրում Կութ գյուղի մոտակայքում զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՄԻՊ

Երեկ մոմավառություն ու երթեր են կազմակերպվել ՊՆ զորամասերում (լուսանկարներ)

Ալեն Սիմոնյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան, առանձնազրույց է ունեցել Ռիմա Դեմիրճյանի հետ (լուսանկարներ)

Վրաստանի վարչապետը կմեկնի Բաքու

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է երեկ Ստրասբուրգում ընդունված ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին․ կա տուժած

Սա նոր մեղադրանքի հարց չէ. Մարտի 1-ի գործով դատախազը՝ ՄԻԵԴ-ի՝ «Հայկական ժամանակ»-ի վերբարյալ կայացրած որոշման մասին

Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը, կորոնավիրուսն ու բարեփոխումները՝ ԱՄՆ դեսպանի ու ՀՀ փոխվարչապետի քննարկման առանցքում

Ալիևը չի առարկում ՄԽ համանախագահների միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում

Ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ 27-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվողը. ՔԿ

Հայաստանում բացվել է մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Կութի հայկական դիրքերի ուղղությամբ, հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Ուսանողներին մասնակից դարձնել երկրում ընթացող բարեփոխումներին. Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ

Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնության գլխավոր արդյունքը կայունությունն Է. Լավրով

Ինչո՞ւ են անընդհատ փորձում անպատվել նրան. պատգամավորը՝ Ղազինյանի՝ 5-րդ անգամ հանձնաժողովի փոխնախագահ չընտրվելու մասին

Որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին հայտնաբերվել են

Պարեկները ապօրինի զինամթերք են հայտնաբերել

Կցրտի ևս մի քանի աստիճանով. առաջիկա օրերն անձրևոտ են լինելու

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը 6 օրով կմեկնի Ֆրանսիա

20 բ/կ գրեթե ամբողջությամբ ծառայում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման համար. Ավանեսյան

Աշխարհում ամեն օր կորոնավիրուսի դեմ օգտագործվում է 24,98 միլիոն դոզա պատվաստանյութ

«Հյուսիս-Հարավ»-ի գործով ֆինանսական և կոռուպցիոն չարաշահումների մասին 7 անձի վերաբերյալ քրգործը մտել է դատական փուլ

Հայ ազգը շատ հյուրընկալ է, այստեղ սիրում են Սերբիան և սերբերին. Ալաշկերտի նորանշանակ մարզիչ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանը նոր պաշտպան ունի