ՌԴ-ն իր հակակորոնավիրուսային պատվաստանյութի տրամադրման գործարքներ է կնքում աշխարհով մեկ. ինչ է հայտնի

Ռուսաստանը նախնական պայմանավորվածություններ ունի covid-19-ի իր պատվաստանյութը Ասիայի, Հարավային Ամերիկայի եւ Մերձավոր Արեւելքի ավելի քան 10 երկրներ մատակարարելու վերաբերյալ, որոնք կարող են միջազգային եւ տնտեսական արժեքավոր լծակներ ապահովել երկրի համար:

Ռուս պաշտոնյաները նշում են, որ իրենք նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել պատվաստանյութեր մատակարարելու վերաբերյալ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բրազիլիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան եւ Հնդկաստանը: Եվս 20 երկիր հետաքրքրված է ռուսական պատվաստանյութով, ու սա դեռ այն դեպքում, երբ պատվաստանյութը փորձարկման փուլում է գտնվում:

Բացի այդ, Ռուսաստանը հայտարարում է, որ պատվաստանյութ գնելու շուրջ բանակցությունները եւս 10 երկրների հետ տարբեր մակարդակներում են: Ընդհանուր առմամբ, Մոսկվան ստացել է 1,2 միլիարդ դեղաչափի վերաբերյալ հայց կամ գնման մտադրություն:

Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ նշելով, որ պատվաստանյութերը կարտադրվեն արտերկրում եւ ամբողջ աշխարհով մեկ կտարածվեն  նոյեմբերին: Պաշտոնյաներն ասում են, որ դեղամիջոցի տարածումը կպահանջի տեղական կարգավորող մարմնի հաստատումը: 

Պատվաստանյութը, որը ստացել է Sputnik V անվանումը՝ ի պատիվ Սովետական Միության սառը պատերազմի շրջանում տիեզերական մրցարշավում ԱՄՆ-ից առաջ արձակված տիեզերանավի, անցյալ ամսվա սկզբին հաստատվեց Ռուսաստանի իշխանությունների կողմից, չնայած Արեւմուտքը շտապեց բարձրաձայնել հապճեպ որոշումների վերաբերյալ իր թերահավատությունը:

Իշխանությունների կողմից հաստատում ստանալու համար ռուս հետազոտողները սահմանափակ փորձեր են անցկացրել 76 կամավորների վրա, այդ թվում՝ հայտնիների: Սկզբնական փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութը անվտանգ է օգտագործման համար եւ առաջացրել է իմունային պատասխան, սակայն մասնագետներն ասում են, որ առանց լայնածավալ փորձարկումների հնարավոր չէ որոշել դրա արդյունավետությունը: Օգոստոսի վերջին Ռուսաստանում սկսվեցին փորձարկումներ ՝ 40 000 կամավորների մասնակցությամբ:

Ռուսաստանն ակնկալում է զանգվածային պատվաստումներ իրականացնել իր տարածքում մինչեւ տարեվերջ: Միաժամանակ, հարեւան Չինաստանն արդեն փորձարկել է սեփական արտադրության փորձնական պատվաստանյութը հարյուր հազարավոր մարդկանց վրա: ԱՄՆ-ի պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ Նահանգները դժվար թե օգտագործի ռուսական կամ չինական արտադրության պատվաստանյութ`փորձարկման ընթացակարգերի վերաբերյալ ունեցած կասկածների պատճառով:

Կայքը գրում է, որ ՌԴ սահմաններից դուրս ռուսական պատվաստանյութի տարածքումը նպատակ ունի կենտրոնացնել Վլադիմիր Պուտինի հանձնարարականը՝ covid-19-ի դեմ պատվաստանյութի որոնման մրցավազքում առաջին տեղում հայտնվելու համար: ռուսաստանի համար սա կարող է դառնալ քաղաքական գործիք:

Բացի այս ամենը, Ռուսաստանը նախատեսում է Sputnik-V-ի 30 միլիոն չափաբաժին արտադրել սեփական բնակչության համար՝մինչեւ այս տարեվերջ: Երկրի վրա վիրուսը ծանր հետեւանքներ է թողել եւ դեպքերի քանակով (ավելի քան մեկ միլիոն մարդ), ՌԴ-ն աշխարհում չորրորդ տեղում է:

Ըստ Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի (երկրի ազգային հարստության ֆոնդի) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւի, որը ղեկավարել է պատվաստանյութի ստեղծման աշխատանքային խումբը, Ռուսաստանը պատվաստանյութերի մատակարարման նախնական համաձայնագրեր ունի ավելի քան տասը երկրների հետ:

Այս պահանջը բավարարելու համար Ռուսաստանը տեխնոլոգիաներ է տեղափոխում Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Հարավային Կորեայի արտադրական կենտրոններ, լաբորատորիաներ, որտեղից էլ բաժանվելու է պատվաստանյութը:

Նախնական պայմանավորվածությունների համաձայն ՝ Հնդկաստանը կստանա 100 միլիոն դոզա, իսկ Բրազիլիայի Բահիա նահանգը ՝ 50 միլիոն:

Այլ երկրների հետ բանակցությունները չեն հրապարակվում, սակայն անցած ամիս փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ շատ երկրներ «շահագրգռված են համագործակցության տարբեր ձեւերով ՝ ներառյալ պատվաստանյութերի համատեղ մշակումը, կլինիկական փորձարկումները, գնումները, իրենց տարածքում արտադրության տեղայնացումը եւ հումանիտար օգնությունը»: Ռուսաստանն արդեն իսկ հայտարարել է նաեւ իր գործընկեր Բելառուսի, ինչպես նաեւ Արաբական Էմիրությունների ու Եգիպտոսի հետ համատեղ կլինիկական փորձարկումների մասին:

Մեքսիկայի Արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը նախորդ շաբաթ հայտարարել է,  որ իր երկիրը հետաքրքրված է ռուսական պատվաստանյութով եւ  ցանկանում է մասնակցել լայնածավալ փորձարկմանը, որին մասնակցում են 500-1000 կամավորներ ամեն երկրից: Մեքսիկայի պաշտոնատար անձինք հայտնել են, որ պատվաստանյութերի փորձարկման և հաստատման վերաբերյալ վերջնական որոշումները կայացնելու են առողջապահական մարմինները:

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ճապոնիան եւ Մեծ Բրիտանիան պայմանավորվել են գնել առնվազն 3,7 միլիարդ դեղաչափ՝ արեւմտյան դեղագործական ընկերություններից: Դա կծանրաբեռնի պատվաստանյութերի համաշխարհային արտադրության զգալի մասը, և զարգացող երկրները կարող են բախվել բուժամիջոցների պակասի հետ:

Զարգացող երկրներն ունեն իրենց արտադրական հարմարությունները, բայց սովորաբար նրանք ստիպված են լինում աշխատել հարուստ երկրների դեղագործական ընկերությունների հետ `արտադրական նոու-հաու ձեռք բերելու համար:

Արդյունքում, զարգացող երկրներում մեծ պահանջարկ կա ռուսական պատվաստանյութի նկատմամբ:

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ իր երկիրը, որտեղ ավելի քան 280,000 դեպք կա գրանցված, նպատահարմար է գտնում  Ռուսաստանի եւ Չինաստանի պատվաստանյութերի գնումներին տալ  առաջնահերթությունը `ավելացնելով, որ պատվաստանյութերի արեւմտյան մյուս արտադրողները հիմնականում կենտրոնացած են միայն փող աշխատելու վրա:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է առաջիկա ընտրություններում թեկնածուներին տրամադրել ռուսական պատվաստանյութ, որպեսզի նրանք կարողանան անվտանգ քարոզչություն իրականացնել:

Դմիտրիեւն ասել է, որ իրենք միայն փորձում են փոխհատուցել ծախսերը եւ չեն ձգտում դրա վրա գումար աշխատել: Ավելի քան  4 միլիարդ ռուբլի (52.8 միլիոն դոլար) ներդրվել Ռուսաստանում հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության մեջ:

Ռուսաստանը դեռ չի հայտնում մեկ պատվաստանյութի արժեքը: Այնուամենայնիվ, պետական լրատվամիջոցները վկայակոչում են փորձագիտական կարծիքներ. Երկու դեղաչափ պատվաստանյութի արտահանման գինը պետք է լինի առնվազն  10 դոլար: ԱՄՆ-ում գները տատանվում են 4-ից 37 դոլար՝ մեկ դեղաչափի համար:

Ռուսաստանը կարող է բախվել Չինաստանի հետ մրցակցությանը.  Պեկինը խոստացել է հաջող պատվաստանյութով  կիսվել արտաքին աշխարհի հետ: Պոտենցիալ ստացողներից շատերը, ինչպիսիք են Ֆիլիպինները, Ինդոնեզիան եւ Բրազիլիան, Չինաստանի համար ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում:

Չինական դեղ արտադրող Sinovac Biotech Ltd.-ն համաձայնել է անվճար տրամադրել Բանգլադեշին 100,000 դեղաչափ պատվաստանյութ: Մեկ այլ չինական ընկերություն ՝ CanSino Biologics Inc.- ը, բանակցություններ էր վարում մի շարք երկրների հետ ՝ պատվաստանյութի հրատապ հաստատում ստանալու համար:

Ի դեպ, սեփական պատվաստանյութ ունի նաեւ Մեծ Բրիտանիան, սակայն  մասնագետները շատ մտահոգված էին AstraZeneca անունը կրող բրիտանական պատվաստանյութի փորձարկումներով, որոնք մեկնարկել էին ապրիլից Բրիտանիայում:

The New York Times –ը գրում է, որ մտահոգություններ են առաջացել այն բանից հետո, երբ ընկերությունը մերժել է` մանրամասներ տրամադրել փորձարկումների երկու մասնակիցների (կանանց) մասին,  որոնք  ստացել են AstraZeneca փորձնական պատվաստանյութը եւ լուրջ նյարդաբանական խանգարումներ ստացել: Այս միջադեպերը ընկերությանը ստիպել են երկու անգամ դադարեցնել փորձարկումները, երկրորդ անգամ ՝ այս ամսվա սկզբին: Այս պատվաստանյութով հետազոտությունները վերսկսվել են Բրիտանիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում եւ Հարավային Աֆրիկայում, բայց ԱՄՆ-ում դեռ կանգնած են: Մինչ օրս աշխարհում 18,000 մարդ ստացել է AstraZeneca պատվաստանյութ:

Տպել
1984 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին