Քննարկվել են հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրները եւ դրանք լուծելու ուղիները

22/09/2020 schedule23:23

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոֆիա Հովսեփյանի եւ Արթուր Մանուկյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին խորհրդարան էին այցելել երգահան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունը, երգահան,  դրամատուրգ եւ սցենարիստ Քրիստ Մանարյանը, ինչպես նաեւ ՀՀ պետական եւ հասարակական  մի շարք կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում էին հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությամբ, կամ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ պետք է առնչություն ունենային:

Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝  հանդիպման նպատակը հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրների վերհանումն ու դրանք լուծելու ուղիների փնտրտուքն է:

ԱԺ լրատվական ծառայությունը հայտնում է, որ հեղինակային իրավունքի ոլորտում բազմաթիվ են խնդիրները. այս հարցում գրեթե միակարծիք էին բոլոր հրավիրյալներն ու օրենսդիրները:

Ինչպես հավաստիացնում էին մասնավորապես երգահանները, մեր երկրում չի պաշտպանվում հեղինակային իրավունքը, թեեւ կա օրենք, որը գործում է 2006 թվականից: Գուսան Հայկազունի խոսքով, թեեւ ինքը տասնամյակների ընթացքում հեղինակել է բազմաթիվ հանրահայտ երգեր, այնուամենայնիվ ստիպված է գոյատեւել 44000 դրամ թոշակով այն դեպքում, երբ կարող էր առավել ապահով եւ արժանապատիվ  կյանք ունենալ, եթե պաշտպանվեին իր հեղինակային իրավունքները:

Ըստ «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության  տնօրեն Սուսաննա Ներսիսյանի՝ ոլորտը  կարգավորված է, բարձիթողի վիճակում չէ,  սակայն  օրենքը լիարժեք չի գործում: Նրա խոսքով՝ հատկապես խնդրահարույց  են հանրային զվարճանքի վայրերը՝ ռեստորաններն ու սրճարանները, որոնցում մշտապես կատարվում են հեղինակային ստեղծագործություններ, սակայն դրանց համար ստացվող գումարներից  հեղինակները որեւէ  մաս չեն ստանում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Համբարյանը տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մոտ երկու տարի է՝ մշակել է  օրինագիծ, որն Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում ամբողջությամբ կանոնակարգելու է դաշտը: Քրիստինե Համբարյանի կարծիքով՝ ոլորտում խնդիրներ կան, քանի որ կա նաեւ իրազեկվածության պակաս. մարդիկ շատ հաճախ չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, եւ միշտ չէ, որ գործում են դիտավորությամբ:

Այս համատեքստում քննարկման մասնակիցներից ոմանք առաջարկել են ոչ միայն ավելացնել քաղաքացիների իրազեկվածությունը, այլեւ ոլորտում ներդնել վերահսկողական, ընդհուպ՝ պատժողական մեխանիզմներ, երբ կոտնահարվեն հեղինակային իրավունքները:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն առաջարկել է անցկացնել խորհրդարանական լսումներ, երբ խորհրդարանում առաջին ընթերցմամբ կընդունվի նախագիծը: Նշվել է, որ այն այս պահին փորձաքննության է ենթարկվում  ՀՀ արդարադատության նախարարությունում:

Տպել
1724 դիտում

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են