Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Շիրակի մարզի Գյումրու եւ այլ համայնքների դպրոցների 2023 ուսուցիչ է կորոնավիրուսի թեստ հանձնել: 28-ի մոտ վարակը հաստատվել է: Սա թեստավորվածների ընդհանուր թվի 1.3 տոկոսն է կազմում: Ըստ համաճարակաբանների, սա շատ նորմալ պատկեր է:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Ախուրյանում կորոնավիրուս է հաստատվել 3 ուսուցչի մոտ: Նրանց շփման շրջանակից 15 ուսուցիչ և 157 աշակերտ է մեկուսացվել:

Գյումրիում Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցի մեկ ուսուցչի դրական պատասխանի հետևանքով մեկուսացված է 29 աշակերտ՝ մեկ ամբողջական դասարան:

Այդ դպրոցներում դասերը դադարեցված չեն, անցել են հեռավար կրթության:

«Շատ խիստ հստակեցվում է նրանց շփման շրջանակը, ու բոլոր մեկուսացածները գտնվում են 14-օրյա հսկողության տակ: Վերջին տասնօրյակում մենք թվերի նվազում  ունենք, նոր օջախներ որպես այդպիսին, չկան»,- ասաց Ասլանյանը:

Ընդհանուր առմամբ, մարզում ներկա պահին տնային մեկուսացման ցուցում ունի 404 քաղաքացի, նրանցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուս:

Ինֆեկցիոն հիվանդանոցի տրիաժի բաժնում COVID-ի կասկածով 6 հիվանդ կա:  

Կա՞ն արդյոք բողոքներ դպրոցներում աշակերտների դիմակներ կրելու հետևանքով վատ ինքնազգացողության կամ այլ խնդիրների մասին: Մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուն ասաց՝ իրենց որևէ մեկը չի դիմել, նման հարցեր չեն քննարկվել:

Տպել
2717 դիտում

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Փաստաբանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կնպաստի գերիների փոխանակմանը.6 հայ գերիների մասին դիմում է ներկայացվել

Ադրբեջանում օգոստոսի զորավարժությունների ընթացքում թուրք ծառայողները փոխանցել են՝ պատրաստվում են հարձակվել Արցախի վրա

ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը և անկախությունը, որը պետք է հարգվի. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ CNN-ին (տեսանյութ)

Պատերազմում հաղթելու երեք նախապայմանները

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը

Արցախի բնակչության մոտ 60 տոկոսը լքել է իր բնակավայրն ադրբեջանական հարձակումների պատճառով. ԱՀ ՄԻՊ

Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին, քննադատել նրան

Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում 3 ավտոմեքենա է բախվել

Առողջապահության նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին բուժող մարզային բժշկական կենտրոններ

Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին

Զինծառայողի ծնողի դրդմամբ լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք. մեկ օրում գրանցվել է 23 վիրուսակիր մարդու մահ

ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրենկ Փելոնի

Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի 4 համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Ինչպես ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կապվեց հայերի հետ. ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին (տեսանյութ)

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. հրետակոծվել են բնակավայրեր