Ծայրահեղ քայլի դիմած կալանավորի ոտքի մեխերը հանվել են. նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Բադալյանը երեկ դիմել է ծայրահեղ քայլի՝ իր ոտքերը մեխելով հատակին: Մեկ ամիս առաջ նա նաեւ կարել էր իր բերանը եւ հացադուլ հայտարարել: Բադալյանը բողոքում է իրեն առաջադրված մեղադրանքից, որը չի ընդունում. նա պահանջում է, որ դատարանն իր վերաբերյալ արդարացի դատական ակտ կայացնի:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ նույն ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կալանավոր Տիգրան Բադալյանի ոտքերի մեխերն արդեն հանվել են. «Կալանավորը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ հետազոտվելով եւ ստանալով առաջին բուժօգնությունը՝ վերադարձվել է ՔԿՀ»,- նշեց Նավիկյանը՝ հավելելով, որ Բադալյանի հացադուլը դեռեւս շարունակվում է: Նշենք, որ այս ընթացքում երեք անգամ նրան այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: 

Տիգրան Բադալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության համար: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2019թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Բադալյանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Համլետ Լալայանի բնակարանի պատուհանը եւ ապօրինի մուտք գործելով բնակարան՝ այնտեղից գողացել զգալի չափերով՝ 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նույն բնակարանի նկուղ՝ գողացել է սառնարանի համար նախատեսված 115.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը երեկոյան 15.000 ՀՀ դրամով վաճառել է համագյուղացի Կամո Մարտիրոսյանին:

Մեր զրույցում նրա պաշտպան Կարլեն Ավագյանը նշեց, որ Բադալյանն իր արդարությունը ապացուցելու համար նման հուսահատ քայլերի է դիմում, որպեսզի դատարանը գոնե ուշադրություն դարձնի գործի հանգամանքներին. «Նրա պահանջն այն է, որ դատարանն արդարացի դատական ակտ կայացնի, ոչ թե հիմնվի ենթադրությունների վրա»:

Պաշտպանի խոսքով՝ Տիգրան Բադալյանը մետաղյա թիթեղները գտել է դրսից եւ մտածելով, որ անպիտան բան է եղել, գյուղացիներից մեկը շպրտել է՝ տարել հանձնել է իրենց գյուղում գտնվող մետաղի ընդունման կետ: Ըստ պաշտպանի՝ ցանկացած տրամաբանող մարդ, եթե իր գյուղից գողություն կատարեր, այլ տեղում դա կհանձներ. «Այդ օրը գողություն է եղել տուժողի տնից, նաեւ երեխայի դրամարկղն են գողացել՝ 10 հազար դրամով հանդերձ, եւ ընդամենը այդ հանգամանքը, որ ինքն է մետաղները հանձնել, դիտվում է, որ հենց ինքն էլ գողացել է»:

Կարլեն Ավագյանի խոսքով՝ տուժողը սկզբնական փուլում ենթադրել է, որ հնարավոր է՝ Բադալյանը գողությունը կատարած լինի, սակայն դատաքննության փուլում անգամ հայտարարել է, որ ինքը համոզված չէ դրանում, քանի որ անձամբ չի տեսել Բադալյանին եւ ցանկանում է, որ արդարադատությունը որոշի. «Այս ընթացքում որեւէ ապացույց ձեռք չբերվեց, որը կհերքեր, որ պաշտպանյալս գտել է այդ թիթեղները, ոչ թե գողացել»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ քրեական գործի քննությունն արդեն ավարտական փուլում է. վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ նշանակված նիստին, Կարլեն Ավագյանը հանդես է գալու պաշտպանական ճառով:

Տպել
1668 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է