30 մլն եվրո աջակցություն կտրամադրվի Հայաստանին դատական ոլորտի բարեփոխումների համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ 30 մլն եվրոյից 27-ը տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության, իսկ մնացածը՝ տեխնիկական աջակցության տեսքով: «Համաձայնագրի ստորագրումից հետո միանվագ մասհանմամբ, կփոխանցվի 9 մլն եվրո, հաջորդող երկու տարիների ընթացքում կտրամադրվի 9-ական մլն եվրո սահմանված գործողությունների աջակցման արդյունքում։ Ծրագիրն ուղղված է աջակցելու արդարադատության ոլորտում իրականցվող բարեփոխումների գործընթացին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին եւ ԵՄ լավագույն փորձի շրջանակներում՝ հիմքում ունենալով դատական եւ իրավական բարեփոխումներին»,- ասաց նա։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս հատկացումը նախատեսվում է ուղղել դատավորների բարեվարքության եւ գույքային դրության ստուգմանը, որը կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալու վերջնարդյունքը պիտի գրանցի։ Նա ընդգծեց, որ դատական օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված է, եւ այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացնում է ԲԴԽ-ի եւ ՍԴ-ի դատավորների գույքային դրության ստուգում: «Երկրորդ կոմպոնենտը դատական համակարգում ծառայությունների որակի բարձրացումն է՝ էլեկտրոնային գործիքների, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրումը, արբիտրաժային դատարանի հետագա զարգացումը․ 2023 թվականին վարչական եւ քաղաքացիական գործերով ծավալը պիտի 40 տոկոսով նվազի։ ա նշանակում է, որ 40 տոկոսով կրճատվելու են նաեւ քննության ժամկետները»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ երրորդ բաղադրիչը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին է վերաբերում․ «Պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից դատախազությունում հակակոռուպցիոն ստորաբաժանումը սահմանված ստանդարտների համապատասխան ձեւավորվեն, նաեւ ձեւավորվեն հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանները»:

Տպել
372 դիտում

Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում ապրող հայերը հզոր բողոքի ցույց են անցկացրել (լուսանկարներ)

Միջազգային հանրությունը ԼՂ-ի համար պետք է կիրառելի համարի «անջատում հանուն փրկության» բանաձևը. վարչապետը՝ WION TV-ին

Եթե հանուն հայրենիքի չանեմ, ինչին ծառայեցնեմ աշխատանքներս․ նկարչուհին վաճառել է նկարները, գումարը՝ փոխանցել հիմնադրամին

Տիգրանակերտ. առաջին պատերազմում ազատագրված քաղաքն այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը. Վահրամ Պողոսյան

ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա՝ ԼՂ-ում պատերազմին վերջ դնելու համար. Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. ՀՀ վարչապետ

Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը հրադադարի մասին պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան

Հերթական խախտումը. հակառակորդը հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակել է 5 հրետանային արկ. ՊՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու միջնորդները կհանդիպեն Ժնեւում

ՊԲ-ն խստորեն հետևում է հրադադարի պայմանավորվածություններին. թշնամու մեղադրանքները իրականության հետ կապ չունեն. ՊԲ

Ադրբեջանը կոպտորեն խախտում է հրադադարը. կրակ է վարվել հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին