Տիգրան Բադալյանի շրթունքները կարված են եղել. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

24/09/2020 schedule16:07

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ՝ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս, այդ թվում՝ օգոստոսի 25-ից հացադուլ և ջրադուլ իրականացնող կալանավորված անձ Տիգրան Բադալյանի հետ: Այցի պահին նրա շրթունքները կարված են եղել, իսկ սեպտեմբերի 23-ին կատարել է ևս մեկ ինքնավնասում ոտնաթաթերը մահճակալի փայտյա հատվածին գամելու եղանակով:

Պարզվել է, որ նա, սեպտեմբերի 13-ից սկսած, հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և սպասարկումից:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում Տ. Բադալյանը հայտնել է, որ ծայրահեղ միջոցների դիմելը պայմանավորված է դատարանի վարույթում գտնվող քրեական գործով իրեն առաջադրված անհիմն մեղադրանքով:

Այս առնչությամբ պարզաբանվել են Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին, ուսումնասիրվել՝ առողջական փաստաթղթերը:

Այսօր Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ տեղեկություններ են ներկայացվել, որ, առավոտյան ոտնաթաթերը գամելու հանգամանքով պայմանավորված, Տ. Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև այցի պահին հացադուլ իրականացնող ազատությունից զրկված մյուս երկու անձի հետ, ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը:

Այցի արդյունքները կամփոփվեն, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բարձրացված հարցերի կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Տպել
289 դիտում

ԱՄՆ-ը չի կարող ձեռքերը ծալած նստել. կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Le Monde-ն բացահայտում է սիրիացի վարձկանների հավաքագրման մեխանիզմը. ում է բերում Թուրքիան Ղարաբաղի սահման եւ ինչու

Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը, կա մեկ վիրավոր. ԱՀ ԱԻՊԾ

ՊՆ-ն վաղվանից տեղեկություններ կտրամադրի նաեւ օնլայն քարտեզով. Արծրուն Հովհաննիսյան

Թշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ)

Օպերային թատրոնի անձնակազմի մի մասը մեկնել է ռազմաճակատ, մի մասն էլ հաղթանակին նվիրված համերգի է պատրաստվում

Մարտին կարող էր նորամուտը նշել հավաքականում, իսկ հետո անհետացավ. ու՞ր էր «կորել» Մատյո Եզիկյանը

Կորոնավիրուսը հանգեցնում է ոչ միայն պետության ծախսերի ավելացման, այլ նաեւ պաշարում է առողջապահական ֆոնդը. Լիլիթ Մուսեյան

Ստեփանակերտի հրթիռակոծության հետեւանքով հրդեհ է բռնկվել, ավերվել են շինություններ (լուսանկարներ)

Շեխեր բնակավայրը հարակից անտառներով գրեթե լիովին մաքրվել է ադրբեջանական հրոսակախմբերից և դիվերսիոն խմբերից. Հովհաննիսյան

Սահման են մեկնել նաեւ դատական կարգադրիչներ․ ԲԴԽ անդամի խոսքով՝ դատարանները բնականոն աշխատում են

Պոմպեոն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին առարկայական բանակցություններ վարել

Կարծում եմ, Կրեմլը կընդունի Արցախի նախագահի դիմումը, սակայն կգործի կուլիսներում. Սարգիս Ծատուրյան

Ստեփանակերտը հերթական անգամ հրթիռակոծվեց. ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարված կհասցնի. ԱՀ նախագահի խոսնակ

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Թրամփ

Ալիևի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու փախել էք, ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու. Արծրուն Հովհաննիսյան

Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են

ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. ՊՆ (լուսանկարներ)

Վարչապետը տեսակցել է նաեւ Սասուն Միքայելյանին (լուսանկարներ)

Հարազատս, եղբայրս, որդիս. Նիկոլ Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին