Նոր մանրամասներ Վանաձորի ձկան խանութում տեղի ունեցած պայթյունի դեպքից (լուսանկարներ)

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանաձորի կենտրոնում գործող խանութներից մեկում նախօրեին տեղի ունեցած պայթյունի ժամանակ խանութի տնօրեն Աշոտ Ոփյանը ներսում է եղել: Նույն այդ տեղեկություններով՝ քննությամբ դեռեւս չպարզված անձը մտել է խանութ՝ իբր ձուկ գնելու, տնօրենը ձուկը վերցրել ու առաջ է գնացել, որպեսզի մաքրի այն, ու այդ ժամանակ տվյալ անձը պայթուցիկը նետել է խանութի մեջ, այն դիպել է ջրագծի խողովակին ու չի հասել խանութի այն հատված, որտեղ տնօրենն է այդ պահին գտնվել: Տնօրենը ՀԺ-ի հետ զրույցում չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ արդար քննություն է ակնկալում իրավապահ մարմիններից. «Ես միայն ուզում եմ, որ հանցագործին գտնեն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան Վանաձորի կենտրոնական ու մարդաշատ վայրում, խանութ նետված պայթուցիկը եղել է ձայնային նռնակ: Պայթյունի հետեւանքով վնասվել է խանութի ողջ գույքը, առաստաղը, ապակիները: Թե որքան վնաս է պատճառվել, տնօրենը դեռեւս չի հաշվարկել, ասաց՝ իր համար այս պահին ոչ թե վնասի չափն է կարեւոր, այլ հանցագործությունը կատարած անձի հայտնաբերումը:

Րոպեներ անց դեպքի վայրում են եղել ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Ավելի ուշ տեղի իրավապահներին են միացել նաեւ Հայաստանի քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում առկա են եղել տեսախցիկներ, որոնց ձայնագրությունն առգրավվել է:

Դեպքի հետ կապված իրավապահները քննարկում են մի շարք վարկածներ, որոնցից մեկն էլ այս տարվա փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած վիճաբանությունն է, որի հետեւանքով դանակահարված վիճակում Վանաձորի Շիրակի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնից Վանաձորի բժշկական կենտրոն էին տեղափոխվել ձկան խանութի տնօրեն Աշոտ Ոփյանի տղան ու եղբորորդին: Վիճաբանության մյուս կողմից մեկ հոգի էլ հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Հրազենը, ըստ տեղեկությունների, պատկանել էր Աշոտ Ոփյանին:

Թե որքանով այս դեպքը կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած վիճաբանության հետ, դեռեւս հայտնի չէ: Սա քննարկվող վարկածներից մեկն է, որը քննությամբ կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ հերքվի: Այս առնչությամբ եւս խանութի տնօրենը որեւէ մեկնաբանություն չտվեց, միայն ասաց, որ քանի դեռ հանցագործությունը չի բացահայտվել, ինքը ոչինչ չի կարող ասել:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
702 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում

Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանը. Արծրուն Հովհաննիսյանը հերքեց Բաքվի տարածած լուրը

Սաուդյան Արաբիան արգելել է թուրքական բոլոր տեսակի ապրանքների ներկրումն ու հետ է կանչում այնտեղ ապրող սաուդցիներին

ԱՄՆ-ի կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Կոնգրեսին է ներկայացրել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձեւ

Հովհաննիսյանը խնդրում է զերծ մնալ զանգեր կատարելուց, որպեսզի չտեղորոշվի, չվտանգվի զինծառայողի կամ ստորաբաժանման կյանքը

Կենտրոնական կողմում դիակահանության խնդիր չունենք. այսինքն, մենք որեւէ բնագիծ հետ չենք քաշվել, որ դիակ մնա. Հովհաննիսյան

Այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել, կարող ենք ջախջախել հակառակորդի թշնամու բանակի մնացուկները. Սուրեն Սահակյան

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է 170 զինծառայողների փրկվելու մասին լուրին

Մենք երեք պետության դեմ ենք կռվում, բայց չեն հաղթելու. զենքն էլ ունենք, «դուխն» էլ ունենք. կամավոր

Արցախում Արսեն Սաֆարյանը զինակից ընկերների համար կարտոֆիլ է մաքրում (լուսանկար)

Կան Ադրբեջանի կողմից գրավված համարվող բնակավայրեր, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողուոթյունը. Հովհաննիսյան

Հայտնվել են կասկածելի լրատվական կայքեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում նաև բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ

Բերքահավաք՝ հրետակոծությունների ու ԱԹՍ-ների պայթյունների տակ. Վարդենիսում կարտոֆիլի մի մասը դեռ հողում է (լուսանկարներ)

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գեւորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

«Հին օրերի երգը» ֆիլմի պես լիներ՝ ներկայացման պահին մեկն ու մեկդ բղավեիք՝ վերջացա՜վ․ Վերելք ներկայացումը էլ չի հետաձգվի

«Ֆոնսեկայի երեք տենորները». Մխիթարյանի ու թիմակիցների գերազանց խաղը՝ իտալական պարբերականի աչքերով

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներն ընդգծել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

Թուրքը, որ մեզ քնած չկարողացավ սպանել, էլ վերջ, արդեն հայը վեր է կացել. արկակոծումները՝ ականատեսների աչքերով