Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ, Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ սեպտեմբերի 24-ին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել մայիսի 14-ին: Նա Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։

Ազատման դիմումը պատճառաբանելով՝ Գոգյանը մասնավորապես նշել էր, որ կրթության եւ գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, եւ ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Նրա դիմումը վարչապետն ամիսներ շարունակ չէր ստորագրում՝ ակնհայտորեն խնդրի էությունն ուսումնասիրելու եւ հետո եզրակացություն անելու նկատառումով:

Ի դեպ, վերջին ամիսներին կոնֆլիկտ էր առաջացել նաեւ Գոգյանի ու կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի միջեւ: Հետաքրքիր զուգադիպությամբ Թամրազյանը եւս այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Տպել
1976 դիտում

Լավրովի նշած «վերահսկման մեխանիզմները» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հրադադարի համար

Մահ ու պայքար՝ Լեռնային Ղարաբաղում. սարսափելի պատերազմի ռազմաճակատից. The New York Times-ի անդրադարձը

Այսօր ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

Պատերազմը չի ավարտվել, դաժան ու սաստիկ պատերազմ է եւ մեր բոլորի ներդրումը չափազանց կարեւոր է. ՊՆ ներկայացուցիչ

Թուրքիայում ապրող հայաստանցիները հայրենիք վերադառնալու ճանապարհներ են փնտրում. նրանք տագնապած են

Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի դիակները հուղարկավորելու մասին

Արցախում զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսներից Հովհաննես Խոդերյանը

Ամեն կերպ պետք է օգնել, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. Ալբերտ Հովաննիսյանի հայր

Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը. Պողոսյան

Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Մեր տղաները իմիտացիա են անում, իբր նահանջել են, հետևից սողեսող մոտենում են թշնամու տանկին, հարվածում. Հովհաննիսյան

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորված Ռոբերտն ու Նարեկը դուրս են գրվել վերակենդանացման բաժանմունքից

Ալեքսանդր Կարապետյանը երրորդ գոլն է խփել Ռուսաստանի առաջնությունում և այն նվիրել հայրենիքի պաշտպաններին

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները տեղափոխվել է են «Աստղիկ» բժշկական կենտրոն

Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ. կորոնավարակակիրներին սպասարկող բուժկենտրոններն ավելացել են 5-ով

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք. 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը