Նրա գործողությունները համարում եմ ոչ իրավաչափ․ Արեւիկ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնակատարի մասին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը ոչ իրավաչափ է համարում Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի գործողությունները, ինչով էլ բացատրում է տարբեր հարցերի շուրջ որոշումների կայացմանը իր չմասնակցելը։ 

Ըստ Պետրոսյանի՝ Խաչատրյանը պարտավոր էր Սահմանադրական դատարանի մասին օրենքի 18 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հունիսի 26-ից կատարել իր պարտականությունները, ինչը չի իրականացրել գրեթե մեկ ամիս շարունակ։ Սա էլ, դատավոր Պետրոսյանի կարծիքով, հանդիսացել է Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների իրավունքների արգելափակման պատճառ։ Ավելի կոնկրետ՝ լրացել է որոշ դիմումների քննարկման համար անհրաժեշտ վերջնաժամկետը, եւ ՍԴ-ն չի կարողացել դրանք քննարկել։ Իսկ ժամկետը իր հայեցողությամբ երկարաձգելու լիազորություն բարձր դատարանը չունի։ 

«Ես չեմ լսել հոդաբաշխ բացատրություն, թե ինչու չպետք է կատարվեին այդ գործողությունները, որպեսզի մենք հետո, այսպես ասած, չփորձեինք տարբեր լուծումներ փնտրել՝ այդ իրավիճակը լուծելու հետ կապված։ Դա է պատճառը, որ ես չեմ մասնակցել այս ընթացքում տեղի ունեցած քվեարկություններին։ Ես նրա գործողությունները իրավաչափ չեմ համարել, դրա համար չեմ մասնակցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանը։ 

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ պետք է աներ եւ չի արել Խաչատրյանը, Պետրոսյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է նիստեր հրավիրելուն եւ արձակուրդում գտնվող դատավորներին հետ կանչելուն, որպեսզի քվորումի խնդիր չառաջանա։ Նրա փոխանցմամբ՝ կան մի շարք այլ հարցեր, որոնք իրենց աշխատանքին են վերաբերում, բայց նաեւ առնչվում են Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների իրավունքներին։ 

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններն ուժի մե մտան հունիսի 26-ից։ Այդ փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը լքեց ՍԴ նախագահի պաշտոնը, նրան ժամանակավորապես փոխարինեց Աշոտ Խաչատրյանը՝ որպես ՍԴ տարիքով ավագ դատավոր։ 

Այս ընթացքում ՍԴ-ում որեւէ որոշում չի կայացվել, քանի որ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը արձակուրդում էին, իսկ 3 այլ դատավորների լիազորություններ սահմանադրական փոփոխությունների արդյունքում դադարել էին։  

Տպել
1762 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս