ՌԵ/ՀԿԵ Հայաստանում՝ աշխատանք սեփական ռիսկին

25/09/2020 schedule13:40

Մաս 1

 Ներդրումներ փրկության համար

 Արմատուրաներ, ցեմենտ, խճաքար, ավազ և այլն... Եթե բոլոր կոմպոնենտները տեղում են ու լավ որակի, ապա երկաթբետոնե կոճերը կծառայեն 30-40 տարի: Չնայած Հարավկեվկասյան երկաթուղի ընկերության ղեկավարները բազմիցս խոստովանել են «Բետոն» արտադրական կոոպերատիվի տնօրենին, որ լավ սպասարկման դեպքում իր ընկերության պատրաստված կոճերը նույնսիկ մեկ դար կծառայեն: Ի դեպ, վանաձորյան կոոպերատիվի վերելքը սկսվեց հենց 2008-ին, երբ ստորագրվել էր Հայաստանի երկաթուղային համակարգի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր-ձեռնարկություն հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը կոնցեսիոն կառավարմանը հանձնելու մասին պայմանագիրը: Անցած տարիների ընթացքում երկաթուղային գծերի արդիականացման շրջանակներում Բետոնը ՀԿԵ-ին մատակարարեց մոտ 350 հազար երկաթբետոնե կոճեր՝ հաշվի առնելով կոճերի միջև պահպանվող 55 սմ հեռավորությունը՝ 190 կմ գիծ: Եվ արդեն 12 տարի վանաձորյան ընկերությունը մեր հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման ծավալուն ներդրումային ծրագիր իրականացնող Հարավկովկասյան երկաթուղու անփոխարինելի գործընկերն է:

Image may contain: one or more people and outdoor

Կոնցեսիոն պայմանագրի ստորագրումը տեղին էր՝ Հայկական երկաթուղին կոլապսի եզրին էր, դրված էր երկաթուղու հետագա գոյության հարցը: Մասնավորապես, Համաշխարհային բանկի կողմից 2006 թվականին կատարված մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքներով, երկաթուղու արդիականացման բացակայությունը հետագա 2 տարիներին կարող էր բերել դրա ոչնչացմանը: Մեկ լրացում ևս՝ հուսալի ամրացման բացակայության պատճառով շատ հատվածներում ռելսերը բառացիորեն անջատվում էին կոճերից, իսկ գնացքները ստիպված էին շարժվել կրիայի արագությամբ՝ 22-27 կմ/ժ: Մի խոսքով, ռուսաստանյան ներդրողն ենթակառուցվածքն ընդունեց սարսափելի վիճակում:

Image may contain: train, sky and outdoor

2008 թվականի հունիսի 1-ին ՀԿԵ-ն ընդունեց ակտիվները և սկսեց կառավարել երկաթուղային համակարգը:

Կարևոր է նշել, որ, կոնցեսիոն պայմանագրի համաձայն, կոնցեսիոներն իր ամբողջ գործունեությունը, այսինքն` Հայաստանի երկաթուղու ենթակառուցվածի շահագործումը և արդիականացումը, իրականացնում է սեփական հաշվին և ռիսկին: Եվս մի բան. ՀԿԵ-ին հաջողվեց ֆինանսական դրական արդյունքին հասնել միայն կառավարման 4-րդ տարում` 2011 թվականից:

 

Ենթակառուցվածք

 

Անցած 12 տարիների ընթացքում՝ 2008-2019 թվականներին, ենթակառուցվածքի արդիականացմանը ՀԿԵ-ն ուղղեց 88,32 մլրդ դրամ, իսկ շարժակազմի թարմացմանը՝ 27,3 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ ներդրվել է ավելի քան 115,5 մլրդ դրամ, ինչը ներդրումների ընդհանուր ծավալի 66,2%-ն է կազմում: Ներդրումային պարտավորությունները կատարվել են 101%:

Կրկին ուշադրություն դարձնենեք մի քանի կարևոր դետալների: Կոնցեսիոն պայմանագրով, ներդրումները «Ենթակառուցվածք» հոդվածով, որի հիմքն է կազմում գծային տնտեսությունը, նախատեսված են ընդունված ակտիվների վերանորոգման և արդիականացման համար, իսկ ենթակառուցվածքի նոր օբյեկտների կառուցում պայմանագրով չի նախատեսվում: Այնուամենայնիվ, արհեստական կառույցների արդիականացման ծրագրի շրջանակներում Զամանլուի կիրճով անցնող Հայաստանի ամենախոշոր երկաթուղային կամուրջը փաստացի կառուցվեց նորովի և շահագործման հանձնվեց 2012 թվականին՝ ծառայելով 114 տարի: Դրա տեխնիկական վիճակն արդեն չէր համապատասխանում գնացքների ժամանակակից բեռնվածությանը և արդիականացումը, իսկ փաստացի՝ կառուցումը զրոյից, պահանջեց մոտ մեկ միլիարդ դրամ:

Ընդհանուր առմամբ, 12 տարվա ընթացքում արհեստական կառույցների վերանորոգման և բարելավմանը հատկացվել է 5,3 մլրդ դրամ: Այս գումարով, մասնավորապես, նորոգվել և վերակառուցվել է 55 խոշոր արհեստական կառույց, այդ թվում 37 կամուրջ, 1 թունել, 25 հենապատ: Իրականացվել է Ջաջուռի թունելի ուսումնասիրությունը: Ավարտվել են մաքսային տերմինալի կառուցման առաջին փուլի հիմնական աշխատանքները: Նորոգվել է 54 գծանց, իսկ դրանցից ամենաբեռնված 4-ում տեղադրվել է հատուկ ծածկույթ:

Image may contain: train and outdoor

Վերադառնալով կոճերին՝ պետք է արձանագրել, որ 2008 թվականից մինչ այժմ վերանորոգվել է ավելի քան 482 կմ գիծ, որից շուրջ 180 կմ՝ կապիտալ: Նոր փայտե կամ երկաթբետոնե կոճերով փոխարինվել է շուրջ 990 հազար կոճ: Ավելին, 2013 թվականից կիրառվում է ուղիղ և կոր հատվածներում երկաթբետոնե կոճերի տեղադրման հատուկ տեխնոլոգիա, ինչը հնարավորություն տվեց եռապատկել դրանց շահագործման ժամկետները: Նշենք, որ փայտե կոճերն օգտագործվում են փոքր շառավղի կոր հատվածների վերանորոգման համար: Դրան զուգահեռ վերանորոգվել է 70 սլաքային փոխադրիչ:

 

Գծային տեխնիկա    

 

Երկաթուղու հետ կապ ունեցող հասարակ մարդկանց համար, որոնք ժամանակ առ ժամանակ օգտվում են տրանսպորտի այս տեսակի ծառայություններից, վերջինիս ենթակառուցվածքը սահմանափակվում է կայարանով, ռելսերով և գնացքի անիվների միատեսակ ձայնի տակ շարժվող վագոններով: Բայց կարող եք համոզվել, որ սա ահռելի համակարգ է, հսկայական և բարդ տնտեսություն, որը պետք է պահպանել կատարյալ վիճակում:

Այսպիսով, ՀԿԵ-ն առանց հապաղելու՝ ակտիվներ ընդունելուց արդեն մեկ տարի անց, ստեղծեց «Ախտորոշում» ճանապարհային կենտրոնը՝ գծի վիճակի հսկողության համար:

Ֆինանսական ներդրումների առումով այս բավականին ծախսատար միջոցառումն անհրաժեշտ էր, քանի որ կենտրոնը, ինչպես ցանկացած ախտորոշիչ կառույց, հայտնաբերում է թաքնված «հիվանդություններ», այս դեպքում՝ ռելսերի թաքնված արատներ, ինչպես նաև վերլուծում է երկաթուղային գծի պարամետրերը: Բացի դրանից, գծի վիճակի գործիքային ախտորոշման նպատակով կոնցեսիոները գնեց երկաթուղային մոտրիսը (դեֆեկտոսկոպ-ուղի չափող սարք), 16 գծի չափող սայլակ և գիծ չափող վագոն:

ՀԿԵ գործունեության տարիներին վերականգնվել էր գծի մեքենայացված կայանը («Մասիս» ԳՄԿ), լոկոմոտիվային դեպոյի հիման վրա ստեղծվել էր մեքենայացված ուղեմասը՝ «Սանահին» ԳՄՈՒ, որի հիմնական նպատակն է երկաթուղային տեխնիկայի վերանորոգումը: Նշված երկու կառույցների տեխնիկական հագեցվածության համար ձեռք էր բերվել գծային տեխնիկայի 35 միավոր՝ այդ թվում տրանսպորտային-բեռնման մոտովոզներ, ձնամաքրման մեքենաներ, հատուկ երկաթուղային կռունկներ: Դա թույլ տվեց գծի վերանորոգում կատարել Հայաստանի ծանր ռելիեֆի պայմաններում՝   մասնավորապես, փոքր շառավիղներով կոր հատվածներում և կտրուկ թեքությունների վրա:

 

Էներգետիկա

 

Երկաթուղային ենթակառուցվածքի կարևոր բաղադրիչներից են էներգամատակարարման օբյեկտները, որոնց արդիականացման համար կոնցեսիոներն արդեն հատկացրել է ավելի քան 3 միլիարդ ՀՀ դրամ: Ի՞նչ է արվել: Առաջին հերթին, վերանորոգվել է ավելի քան 416 կմ կոնտակտային ցանց, այդ թվում` 48 ենթակայան, վերականգնվել է 9 քարշային ենթակայան: Երկրորդ հերթին, վերանորոգվեց գրեթե 255 կմ երկարությամբ էլեկտրամատակարարման գիծ: Բացի այդ, վերանորոգվել է էներգամատակարարման համալիրի վարչական և արտադրական շենքերի 38 օբյեկտ: Եվ վերջապես, կարգի բերվեցին էլեկտրական կենտրոնացման և կապի համակարգերը:

 No photo description available.

Ավտոմատացում

 

Որպես տեղեկատվական և հաշվողական ենթակառուցվածքների արդիականացման մաս նշենք սերվերների և անհատական համակարգիչների նորացումը: Ընդհանուր առմամբ, 12 տարիների ընթացքում երկաթուղու գործունեության տարբեր ոլորտներում շահագործման են հանձնվել կառավարման 17 ավտոմատացված համակարգեր: Բոլոր կայարաններում ստեղծված է տվյալների փոխանցման կորպորատիվ ցանց, որը հագեցած է 600 մուտքի կետերով: Բացի այդ, ներդրվել է միջպետական հաղորդակցությունում բեռնատար վագոնների օգտագործման հաշվարկների համար ավտոմատացված համակարգեր: Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացումն իրականացված է նաև ուղևորափոխադրումների համալիրում, մասնավորապես Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում:

 

Արտադրական հարթակներ

 

Երկաթուղային ենթակառուցվածքում պլանավորված ներդրումային ծախսերի կարևորագույն մաս են հանդիսանում Երևանի և Գյումրիի լոկոմոտիվային դեպոների և Գյումրիի վագոնային դեպոյի վերակառուցմանն ուղղված ֆինանսական միջոցները: 12 տարիների ընթացքում լոկոմոտիվային և վագոնային տնտեսություններում կատարված ներդրումները բերեցին նրան, որ ներկայումս Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում իրականացվում են ՎԼ-10 էլեկտրաքարշերի բոլոր տեսակի սպասարկումն ու ընթացիկ նորոգումները, էլեկտրական մեքենաների արտադրամասում կատարվում է էլեկտրական մեքենաների նորոգումը՝ մեկուսացման ուլտրաձայնային տոգորումով, շարժիչների խարիսխների դինամիկ բալանսավորումը, իսկ 2015 թվականին շահագործման հանձնված նոր արհեստանոցում` լոկոմոտիվների անվազույգերի բանդաժների նորոգում:

Արտադրության խորը արդիականացումը թույլ տվեց էլեկտրաքարշերի գործարանային  նորոգման նոր տեխնոլոգիաներ ներդնել: Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի երևանյան արտադրամասում իրականացվում են ЧМЭ3 տիպի ջերմաքարշերի և ЭР2 տիպի էլեկտրագնացքների տեխսպասարկման և ընթացիկ վերանորոգման բոլոր տեսակները: Վերջապես, Գյումրի վագոնային դեպոյի վերակառուցման արդյունքում երկաթուղին ստացավ բեռնատար և ուղևորատար վագոնների վերանորոգման և ապասարկման ժամանակակից արտադրություն:

Երկաթուղային կայարանների շենքերն ու շինությունները նույնպես պետք է պատշաճ տեսք ունենան: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն-կոնցեսիոները  իրականացրել է Երևանի, Գյումրիի և Վանաձորի երկաթուղային կայարանների շենքերի նորոգում: Ընդհանուր առմամբ, վերանորոգվել են ուղևորափոխադրումների համալիրի 48 շենքեր և կառույցներ, այդ թվում` բարձր կառամատույց Գյումրիում և միջանկյալ կառամատույց Սևանում: Վարդենիս, Շորժա և Այրում կայարաններում տեղադրվել են երկաթուղային կշեռքներ, գնվել են ստատիկ էլեկտրոնային կշեռքներ առավելագույնը 150 և 80 տոննա քաշի սահմաններով, ճառագայթային հսկողության համակարգ և ռենտգենային սարքավորումներ: Վերանորոգվել է 16,4 հազար ք.մ վարչական և արդյունաբերական շենքերի տարածք, ներառյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վարչության գլխավոր մասնաշենքը:

 

Շարժակազմ

 

Կոնցեսիոն գործունեության սկզբնական փուլում ՀԿԵ-ի համար ոչ պակաս գերակա խնդիր էր շարժակազմի նորացումը: Ի՞նչ իմաստ ունի ենթակառուցվածքների արդիականացումը, եթե երկաթուղով չգնան բեռներով և ուղևորներով գնացքներ: Այդ նպատակով ՀԿԵ-ն 12 տարիների ընթացքում ձեռք է բերել ЧМЭ3 10 ջերմաքարշ և նույնքան  ВЛ-10 էլեկտրաքարշ: Բացի այդ, ծառայության ժամկետի երկարացմամբ նորոգվել են ВЛ-10 18 էլեկտրաքարշեր, ЧМЭ3 3 դիզելային ջերմաքարշեր: Դրան զուգահեռ գնվել է 80 միավոր բեռնատար կիսավագոն, վերանորոգվել 700 բեռնատար և 27 մարդատար վագոն: Վերջապես, շարժիչ-վագոնային շարժակազմի արդիականացման շրջանակներում ձեռք է բերվել ՇՎՇ 60 միավոր վագոն և 2 էլեկտրագնացք: Շարժակազմի էապես նորացումը ՀԿԵ-ին թույլ տվեց մրցակցություն ապահովել տեղական բեռնափոխադրումների ոլորտում, որը ընկերության եկամտի հիմնական աղբյուրն է: Բարձրացավ նաև ներքին և արտաքին հաղորդակցությունում ուղևորափոխադրումների մակարդակը:

Այս լայնածավալ աշխատանքը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Այսպես, 2020-2022թթ. կոնցեսիոները նախատեսում է ներդնել 13,1 միլիարդ դրամ, այդ թվում՝ 6,9 միլիարդը՝ ենթակառուցվածքի արդիականացման, իսկ 6,2 միլիարդը՝ շարժակազմի նորացման ոլորտներում: Արդյունքում, ներդրումային պարտավորությունները մինչև 2020 թ.-ի ավարտը կկատարվեն ընդհանուր ներդրումների 70%-ով (122,3 մլրդ դրամ), իսկ 2022 թվականի ավարտին կհասնեն 73,8%-ի (128,8 մլրդ դրամ): Ինչպես տեսնում եք, ֆինանսական ներդրումների առումով ՀԿԵ-ն առաջ է շարժվում զգալիորեն գերակատարելով կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումների ժամանակացույցը:

Միանշանակ կարելի է արձանագրել, որ 2008-2019 թվականների ընթացքում Հայաստանի երկաթուղային համակարգի ենթակառուցվածքներում կատարված ինտենսիվ ներդրումները թույլ տվեցին զգալիորեն բարելավել և կայունացնել եկաթուղու վիճակը, ինչը, իր հերթին, հանգեցրել է գործառնական գործունեության բոլոր հիմնական ցուցանիշների աճին: Այսպիսով, 2009-ի հետ համեմատ, գծի վիճակի միջին տարեկան գնահատականը բարելավվել է 88,8% -ով, տրանսպորտային միջադեպերի քանակը նվազել է 77,3%-ով, անբավարար գնահատական ունեցող գծի երկարությունը կրճատվեց է 98,6%-ով, էներգամատակարարման համակարգում խափանումների քանակը նվազել է 91,2%-ով, իսկ ազդանշանային և կապի համակարգում` 91,9%-ով: Եվ վերջապես, անցյալում են մնացել գնացքների «կրիայի» արագությունները՝ տեխնիկական արագությունն աճել է 54,2%-ով, իսկ տեղամասայինը՝ 68,5%-ով:

Ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես են կոնցեսիոների ներդրումներն ազդել ընկերության գործառնական և արտադրական գործունեության վրա կխոսենք նյութի երկրորդ մասում:

Աշոտ Արամյան

 

Տպել
1567 դիտում

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է